Проект не принят
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հոկտեմբերի 3-ի N 1130-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
3 - За
-
2 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 1130-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
- Իրավական ակտի անհրաժեշտությունը և նպատակը
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հոկտեմբերի 3-ի N 1130-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը (այսուհետ՝ Նախագիծ) պայմանավորված է ՀՀ վարչապետի 2022 թվականի սեպտեմբերի 1-ի N 1004-Ա որոշման հավելվածի 5-րդ կետի կատարումն ապահովելու պահանջից, ինչպես նաև ՀՀ վարչապետի աշխատակազմի համապատասխան հանձնարարականի կատարումից, մասնավորապես.
- Կառավարության և վարչապետի որոշումների նախագծեր մշակելիս և շրջանառելիս առաջին հերթին ստուգել և հավաստիանալ, թե արդյոք Կառավարությունը և վարչապետը լիազորված են ընդունելու նման որոշում, թե՝ ոչ (առկա է արդյոք համապատասխան լիազորող նորմ),
- բացառել լիազորող նորմ չունեցող Կառավարության և վարչապետի որոշումների նախագծերի ներկայացումը վարչապետի աշխատակազմ,
- գույքագրել ղեկավարվող մարմնի գործունեության ոլորտին առնչվող Կառավարության և վարչապետի որոշումները և նախաձեռնել դրանց իրավական հիմքն ապահովող օրենսդրական փոփոխություններ (իսկ եթե դրանց անհրաժեշտությունը այլևս առկա չէ, ապա այդպիսի որոշումները ուժը կորցրած ճանաչելու մասին որոշում)։
1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները
ՀՀ կառավարության 2013 թվականի հոկտեմբերի 3-ի Հայաստանի Հանրապետության պետական սեփականություն հանդիսացող շենքերի և շինությունների տանիքներին ու ձեղնահարկերում կապի սարքավորումներ տեղակայելու և սպասարկելու վերաբերյալ համաձայնություն տալու և պայմանագրերի կնքման կարգը հաստատելու մասին N 1130-Ն որոշման նախաբանում, որպես իրավական ակտի ընդունման հիմք հանդիսացող լիազորող նորմ առկա չէ։
Հաշվի առնելով վերոնշյալը և ՀՀ վարչապետի 2022 թվականի սեպտեմբերի 1-ի N 1004-Ա որոշման հավելվածի 5-րդ կետը մշակվել է սույն Նախագիծը։ Մասնավորապես.
- Նախագծով առաջարկվում են ՀՀ կառավարության 2013 թվականի հոկտեմբերի 3-ի N 1130-Ն որոշման նախաբանը շարադրել նոր խմբագրությամբ. «Հիմք ընդունելով «Պետական գույքի կառավարման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետի պահանջը Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.»։ Ի դեպ «Պետական գույքի կառավարման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետը՝ «հաստատում է Հայաստանի Հանրապետության պետական սեփականություն հանդիսացող շենքերի և շինությունների տանիքներին ու ձեղնահարկերում կապի սարքավորումներ տեղակայելու և սպասարկելու վերաբերյալ համաձայնություն տալու և պայմանագրերի կնքման կարգը.»։
- Ակնկալվող արդյունքը
Համապատասխան լիազորող նորմեր չունեցող իրավական ակտերի բացառումը:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից:
- Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները.
Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չկա, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացում և նվազեցում չի նախատեսվում:
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.
Նախագիծը առնչվում է ՀՀ վարչապետի 2022 թվականի սեպտեմբերի 1-ի N 1004- որոշման հավելվածով հաստատված միջոցառումների 5-րդ կետի կատարման հետ:
-
Обсуждалось
24.05.2023 - 09.06.2023
-
Тип
Pешение
-
Область
Управление государственным имуществом
-
Министерство
Комитет по управлению государственным имуществом
Просмотры 2077
Принт