Проект не принят
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հոկտեմբերի 3-ի N 1130-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
3 - За
-
2 - Против
ՀՀ կառավարության 2013 թվականի հոկտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության պետական սեփականություն հանդիսացող շենքերի և շինությունների տանիքներին ու ձեղնահարկերում կապի սարքավորումներ տեղակայելու և սպասարկելու վերաբերյալ համաձայնություն տալու և պայմանագրերի կնքման կարգը հաստատելու մասին» N 1130-Ն որոշման նախաբանում, որպես իրավական ակտի ընդունման հիմք հանդիսացող լիազորող նորմ առկա չէ։ Նախագծով առաջարկվում են ՀՀ կառավարության 2013 թվականի հոկտեմբերի 3-ի N 1130-Ն որոշման նախաբանը շարադրել նոր խմբագրությամբ. «Հիմք ընդունելով «Պետական գույքի կառավարման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետի պահանջը Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.»։ Ի դեպ «Պետական գույքի կառավարման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետը՝ «հաստատում է Հայաստանի Հանրապետության պետական սեփականություն հանդիսացող շենքերի և շինությունների տանիքներին ու ձեղնահարկերում կապի սարքավորումներ տեղակայելու և սպասարկելու վերաբերյալ համաձայնություն տալու և պայմանագրերի կնքման կարգը.»։
-
Обсуждалось
24.05.2023 - 09.06.2023
-
Тип
Pешение
-
Область
Управление государственным имуществом
-
Министерство
Комитет по управлению государственным имуществом
Просмотры 1975
Принт