Добавить в избранное

В стадии разработки

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1381-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

Նախագիծ

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ 

…… հուլիսի 2023 թվականի N …..-Ն 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1381-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 10-ի «Ընտանիքում բռնության դեպքերի կենտրոնացված հաշվառման կարգը սահմանելու մասին» N 1381-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`
  • հավելվածի 2-րդ կետում «տարածվածության և» բառերից հետո լրացնել «ընտանիքում» բառը, «բռնություն գործադրած և» բառերը փոխարինել «ընտանիքում բռնություն գործադրած և ընտանիքում» բառերով, իսկ «միջոցով պաշտպանության և աջակցության տրամադրման» բառերը հանել.
  • հավելվածի 3-րդ կետում «թղթային՝ «հրապարակման ոչ ենթակա» դրոշմագրով, որը նշվում է փակ ծրարի և Թերթիկ N 1-ի, Թերթիկ N 2-ի և Թերթիկ N 3-ի վրա՝ վերևի աջ անկյունում» բառերը փոխարինել «էլեկտրոնային՝ համակարգչային համապատասխան համակարգում ներբեռնած տվյալների ապանձնավորությունն ապահովելով և տարբեր մարմինների կամ գերատեսչությունների համար հասանելիությունը սահմանափակելով՝ լրացնելով սույն հավելվածի կից Թերթիկ N 1-ը» բառերով.
  • հավելվածի 4-րդ կետում «ոստիկանության» բառից առաջ լրացնել «ներքին գործերի նախարարության» բառերը, «օրենքով սահմանված աջակցության կենտրոնների (այսուհետ՝ աջակցության կենտրոն), բառերից հետո լրացնել «օրենքով սահմանված ապաստարանների (այսուհետ՝ ապաստարաններ) բառերը, ինչպես նաև հանել «Հայաստանի Հանրապետության դատախազության,», «ինչպես նաև վերջիններիս կողմից չգրանցված՝» և «, խնամակալության և հոգաբարձության մարմինների, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության» բառերը.
  • հավելվածի 5-րդ կետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ՝

«5. Լիազոր մարմինը տեղեկատվությունը ստանում է համակարգչային համակարգի միջոցով, որի անխափան գործունեության համար պատասխանատու է «««Նորք» սոցիալական ծառայությունների տեխնոլոգիական և իրազեկման կենտրոն» հիմնադրամ»: Տեղեկատվությունը հավաքագրվում է հանրային ծառայությունների համարանիշով կամ անձը հաստատող փաստաթղթի տվյալներով և կարող է ամփոփվել Թերթիկ N 1-ում նախատեսված ցանկացած դաշտի՝ հատկանիշի կամ տեղեկատվության, կամ դրանց համակցության հիման վրա: Տեղեկատվության ամփոփման և հրապարակման համար պատասխանատու է Լիազոր մարմինը:».

  • հավելվածի 6-րդ կետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ՝

«6. Թերթիկ N 1-ը լրացվում է ընտանիքում բռնության յուրաքանչյուր դեպքի և դրա ընթացքի վերաբերյալ: Նույն անձանց միջև ընտանիքում բռնության նոր դեպք արձանագրելու դեպքում սույն հավելվածի Թերթիկ N 1-ը լրացվում է կրկին, և այդ թերթիկները համակարգի միջոցով ֆիքսվելու են որպես փոխկապակցված՝ հանրային ծառայությունների համարանիշներով:».

  • հավելվածի 7-րդ կետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ՝

«7. Սույն կարգի 4-րդ կետում նշված մարմինները՝ յուրաքանչյուրն իր իրավասության շրջանակներում, լրացնում են էլեկտրոնային հարթակում տեղադրված Թերթիկ N 1-ը: Ոստիկանությունն առաջնային լրացնում է Թերթիկ N 1-ի 1-20-րդ դաշտերը, իսկ հետագայում՝ ըստ տեղեկատվության հասանելիության կամ պարզման՝ նաև 21-34-րդ դաշտերը, քննչական կոմիտեն լրացնում է Թերթիկ N 1-ի 35-56-րդ դաշտերը, դատական դեպարտամենտը լրացնում է Թերթիկ N 1-ի 27-րդ, 28-րդ, 30-րդ, 31-րդ և 57-81-րդ դաշտերը, իսկ աջակցության կենտրոնները և ապաստարանները՝ Թերթիկ N 1-ի 1-19-րդ, 21-23-րդ և 82-83-րդ դաշտերը:».

  • Հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 7.1-ին կետով՝

«7.1. Սույն կարգի 7-րդ կետում նշված յուրաքանչյուր մարմնի համար տեսանելի են Թերթիկ N 1-ի՝ իր կողմից լրացվող դաշտերը և տեսանելի չեն այլ մարմինների կողմից լրացվող դաշտերը: Յուրաքանչյուր մարմնում, բացի Թերթիկ N 1-ը լրացնող պատասխանատու անձից, մարմնի իրավասության վերաբերող դաշտերը տեսանելի են  նրա վերադասին, ով վրիպակների, անճշտությունների կամ այլ բացթողումների հայտնաբերման դեպքում կարող է ճշտումներ կամ ուղղումներ իրականացնել այդ դաշտերում:».

  • հավելվածի 8-10-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել.
  • հավելվածի 11-րդ կետում «8-րդ, 9-րդ և 10-րդ կետերով» բառերը փոխարինել «կետով» բառով, իսկ «վիճակագրության» բառից առաջ լրացնել «ամփոփ» բառը.
  • հավելվածի 12-րդ կետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ՝

«12. Լիազոր մարմինն առնվազն յուրաքանչյուր կիսամյակ տեղեկությունն ամփոփելուց հետո՝ իր պաշտոնական կայքում հրապարակում է կիսամյակային և տարեկան վիճակագրական հաշվետվություններն ընտանիքում բռնության դեպքերի վերաբերյալ: Լիազոր մարմինը կարող է հրապարակել ընթացիկ հաշվետվություններ՝ ցանկացած ժամանակահատվածի համար և ցանկացած ծավալով:».

  • հավելվածի Թերթիկ N 2-ը, Թերթիկ N 3-ը և Թերթիկ N 4-ն ուժը կորցրած ճանաչել, իսկ Թերթիկ N 1-ը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

 

«Հրապարակման ոչ ենթակա

Թերթիկ N 1

 ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 

Հ/Հ

ԴԱՇՏԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ

ՆՇՈՒՄՆԵՐ

1.      

Ընտանիքում բռնության դեպքի գրանցման օրը, ամիսը, տարին

 

2.     

Ընտանիքում բռնության դեպքի գործադրելու օրը, ամիսը, տարին

 

3.     

Ընտանիքում բռնության ենթարկված անձանց թիվը

 

4.     

Ընտանիքում բռնության ենթարկված անձի տվյալները՝

 

Ընտանիքում բռնության ենթարկված յուրաքանչյուր անձի առնչությամբ լրացվում են հետևյալ տվյալները

4.1.

հանրային ծառայությունների համարանիշ

(անձը հաստատող փաստաթղթի տվյալներ)

 

Նույնականացվում է բնակչության պետական ռեգիստրի հետ

4.2.

ծննդյան օր, ամիս, տարի

 

4.3.

սեռ

 

4.4.

հաշվառման հասցե

 

4.5.

փաստացի բնակության հասցե (եթե տարբերվում է հաշվառման հասցեից)

 

4.6.

կրթություն

 

4.7.

աշխատանք

 

4.8

տեղեկատվություն առողջական վիճակի, ներառյալ՝ հոգեկան առողջության, մասին

 

4.9

տեղեկատվություն հաշմանդամության մասին

 

5.     

Ընտանիքում բռնության ենթարկված անձի կապն ընտանիքում բռնություն գործադրած անձի հետ

 

6.     

Տեղեկատվություն ընտանիքում բռնություն գործադրած անձի հետ բնակության համատեղ կամ ոչ համատեղ լինելու մասին

 

7.     

Ընտանիքում երեխաների թիվը

 

8.     

Երեխայի տվյալները

Յուրաքանչյուր երեխայի առնչությամբ լրացվում են հետևյալ տվյալները

8.1.

տարիքը

 

8.2.

սեռը

 

8.3.

ընտանիքում բռնության դեպքի ժամանակ երեխայի ականատես լինելը

 

9.     

Ընտանիքում բռնություն գործադրած անձանց թիվը

 

10.   

Ընտանիքում բռնություն գործադրած անձի տվյալները

 

Ընտանիքում բռնություն գործադրած յուրաքանչյուր անձի վերաբերյալ լրացվում են  հետևյալ տվյալները

10.1

հանրային ծառայությունների համարանիշ

(անձը հաստատող փաստաթղթի տվյալներ)

 

Նույնականացվում է բնակչության պետական ռեգիստրի հետ

10.2.

ծննդյան օր, ամիս, տարի

 

10.3.

սեռ

 

10.4.

հաշվառման հասցե

 

10.5.

փաստացի բնակության հասցե (եթե տարբերվում է հաշվառման հասցեից)

 

10.6.

կրթություն

 

10.7.

տեղեկատվություն հոգեկան առողջական վիճակի մասին

 

10.8.

տեղեկատվություն հաշմանդամության մասին

 

10.9.

կախվածությունն ալկոհոլից, թմրամիջոցներից, հեգեմետ (հոգեներգործուն) միջոցներից, թունանյութերից, դեղանյութերից

 

10.10

տեղեկատվություն նախկին դատվածության մասին

 

11.    

Ընտանիքում բռնության տեսակը

ընտրվում է ընտանիքում բռնության 5 տեսակներից մեկը կամ մի քանիսը, և համապատասխանաբար ներկայացվում է բռնության դրսևորման լրացման հնարավորությունը

12.   

Ֆիզիկական բռնության դրսևորումը

 

13.   

Հոգեբանական բռնության դրսևորումը

 

14.   

Սեռական բռնության դրսևորումը

 

15.   

Տնտեսական բռնության դրսևորումը

 

16.   

Անտեսման դրսևորումը

 

17.   

Ընտանիքում բռնության գործադրման եղանակը կամ միջոցը

 

18.   

Ընտանիքում բռնության գործադրման վայրի հասցե

 

19.   

Ընտանիքում բռնության գործադրման հաճախականությունը

 

20.  

Ընտանիքում բռնությունը հայտնաբերող կամ ահազանգող անձը, փոխհարաբերությունն ընտանիքում բռնության ենթարկված անձի և բռնություն գործադրած անձի հետ

 

21.   

Ընտանիքում բռնության ենթարկված անձը տեղավորվել է ապաստարանում

 

22.   

Ընտանիքում բռնության ենթարկված և ապաստարանում տեղավորված անձանց թիվը

 

23.  

Ապաստարանում բնակվելու սկիզբը և ավարտը

 

24.   

Ընտանիքում բռնություն գործադրած անձի հաշվառման սկիզբը և ավարտը

 

25.  

Ընտանիքում բռնություն գործադրած անձի նկատմամբ կիրառված պաշտպանության միջոցը

նշվում է 3 միջոցներից մեկը

26.  

Անհետաձգելի միջամտության որոշմամբ կիրառված սահմանափակումները

Ընտրվում է սահմանափակումների համախումբը

27.   

Անհետաձգելի միջամտության որոշման բողոքարկումը

 

28.  

Անհետաձգելի միջամտության որոշման բողոքարկման արդյունքները

 

29.  

Պաշտպանական որոշմամբ կիրառված սահմանափակումները

 

Ընտրվում է սահմանափակումների համախումբը

30.  

Պաշտպանական որոշման բողոքարկումը

 

31.   

Պաշտպանական որոշման բողոքարկման արդյունքները

 

32.  

Տեղեկատվություն բռնություն գործադրած անձի կողմից կիրառված պաշտպանության միջոցների խախտման վերաբերյալ

Առանձին նշվում է խախտված պաշտպանության միջոցի տեսակը, քանակը, հետևանքները

33.  

Տեղեկատվություն ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 206.16-րդ հոդվածով վարչական պատասխանատվության ենթարկվելու վերաբերյալ

 

34.  

Տեղեկատվություն ՀՀ քրեական օրենսգրքի 508-րդ հոդվածով քրեական վարույթ նախաձեռնելու համար ՀՀ քննչական կոմիտեին դիմելու վերաբերյալ

 

35.  

Քրեական վարույթ նախաձեռնելու օրը, ամիսը, տարին

 

36.  

Քրեական վարույթ նախաձեռնելու հիմքը

Ընտրվում է 4 հիմքերից մեկը

36.1.

ֆիզիկական անձից

 

36.2.

իրավաբանական անձից

 

36.3.

պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնից կամ դրա պաշտոնատար անձից` նրա գործունեության իրականացման կապակցությամբ

 

36.4.

օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմնից, քննիչից, դատախազից կամ դատավորից` իր լիազորություններն իրականացնելու կապակցությամբ

 

37.  

Տեղեկատվություն դատախազի նախաձեռնությամբ ընտանիքում բռնության դեպքով քրեական հետապնդումը հանրային կարգով իրականացնելու մասին

 

38.  

Տեղեկատվություն քրեական վարույթ չնախաձեռնելու մասին

 

39.  

Քրեական վարույթի ընթացքը

Ընտրվում են ստորը նշված դաշտերը

39.1.

քրեական վարույթի կարճում՝ նշելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 13-րդ հոդվածով նախատեսված կարճման հիմքերից մեկը

 

39.2.

հանրային քրեական հետապնդման ժամկետի կասեցում՝ նշելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 193-րդ հոդվածով նախատեսված կասեցման հիմքերից մեկը

 

39.3.

նախաքննության ավարտ՝ մեղադրական եզրակացություն կազմելով

 

39.4.

մեղադրական եզրակացությունը դատարան ուղարկելու օրը, ամիսը, տարին

 

39.5.

բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառելու վարույթի իրականացում

 

39.6.

բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառելու համար եզրափակիչ ակտը դատարան ուղարկելու օրը, ամիսը, տարին

 

40.  

Տուժողների թիվը

 

41.   

Տուժողի տվյալները

Յուրաքանչյուր տուժողի առնչությամբ լրացվում են հետևյալ տվյալները

41.1.

հանրային ծառայությունների համարանիշ

(անձը հաստատող փաստաթղթի տվյալներ)

 

Նույնականացվում է բնակչության պետական ռեգիստրի հետ

41.2.

ծննդյան օր, ամիս, տարի

 

41.3.

սեռ

 

41.4.

հաշվառման հասցե

 

41.5.

փաստացի բնակության հասցե (եթե տարբերվում է հաշվառման հասցեից)

 

41.6.

կրթություն

 

41.7.

աշխատանք

 

41.8.

տեղեկատվություն առողջական վիճակի, ներառյալ՝ հոգեկան առողջության, մասին

Պարտադիր չէ լրացման համար

41.9.

տեղեկատվություն հաշմանդամության մասին

 

42.   

Տուժողի կապը մեղադրյալի հետ

 

43.  

Ընտանիքում երեխաների թիվը

 

44.  

Երեխայի տվյալները

Յուրաքանչյուր երեխայի առնչությամբ լրացվում են հետևյալ տվյալները

44.1.

հանրային ծառայությունների համարանիշ

(անձը հաստատող փաստաթղթի տվյալներ)

 

Նույնականացվում է բնակչության պետական ռեգիստրի հետ

44.2.

ծննդյան օր, ամիս, տարի

 

44.3.

սեռ

 

44.4.

հաշվառման հասցե

 

44.5.

փաստացի բնակության հասցե (եթե տարբերվում է հաշվառման հասցեից)

 

44.6.

կրթություն

 

44.7.

տարիքը

 

44.8.

սեռը

 

44.9.

ընտանիքում բռնության դեպքի ժամանակ երեխայի ականատես լինելը

 

45.  

Մեղադրյալների թիվը

 

46.  

Մեղադրյալի տվյալները

 

Յուրաքանչյուր մեղադրյալի վերաբերյալ լրացվում են հետևյալ տվյալները

46.1.

հանրային ծառայությունների համարանիշ

(անձը հաստատող փաստաթղթի տվյալներ)

 

Նույնականացվում է բնակչության պետական ռեգիստրի հետ

46.2.

ծննդյան օր, ամիս, տարի

 

46.3.

սեռ

 

46.4.

հաշվառման հասցե

 

46.5.

փաստացի բնակության հասցե (եթե տարբերվում է հաշվառման հասցեից)

 

46.6.

կրթություն

 

46.7.

աշխատանք

 

46.8.

տեղեկատվություն հոգեկան առողջական վիճակի մասին

 

46.9.

տեղեկատվություն արարքը կատարելու պահին անմեղսունակ կամ սահմանափակ մեղսունակ լինելու մասին

 

46.10.

տեղեկատվություն հաշմանդամության մասին

 

46.11.

կախվածությունն ալկոհոլից, թմրամիջոցներից, հեգեմետ (հոգեներգործուն) միջոցներից, թունանյութերից կամ դեղանյութերից

 

46.12.

տեղեկատվություն նախկին դատվածության մասին

 

47.   

Ընտանիքում բռնության տեսակը

ընտրվում է ընտանիքում բռնության 5 տեսակներից մեկը կամ մի քանիսը, և համապատասխանաբար ներկայացվում է բռնության դրսևորման լրացման հնարավորությունը

48.  

Ֆիզիկական բռնության դրսևորումը

 

49.  

Հոգեբանական բռնության դրսևորումը

 

50.  

Սեռական բռնության դրսևորումը

 

51.   

Տնտեսական բռնության դրսևորումը

 

52.  

Անտեսման դրսևորումը

 

53.  

Ընտանիքում բռնության գործադրման եղանակը կամ միջոցը

 

54.  

Ընտանիքում բռնության գործադրման վայրի հասցե

 

55.  

ՀՀ քրեական օրենսգրքի հոդվածը, մասը, կետը, որով նախաձեռնվել է քրեական վարույթը

Նշվում են բոլոր հոդվածները՝ նշելով հանցագործության ծանրության աստիճանը

56.  

ՀՀ քրեական օրենսգրքի հոդվածը, մասը, կետը, որով ավարտվել է քրեական վարույթը

Նշվում են բոլոր հոդվածները՝ նշելով հանցագործության ծանրության աստիճանը

57.  

Ընտանիքում բռնության դեպքով գործի դատական ակտը կայացրած դատարանի անվանումը

 

58.  

Կայացված դատական ակտը

 

59.  

Կայացված եզրափակիչ դատական ակտի կայացման օրը, ամիսը, տարին

 

60.  

Կայացված եզրափակիչ դատական ակտի ուժի մեջ մտնելու օրը, ամիսը, տարին

 

61.   

Մեղադրական դատավճռի դեպքում՝ պատժի տեսակը, չափը կամ ժամկետը

 

62.  

Ընտանիքում բռնության ենթարկված անձին (անձանց) պատճառված վնասի չափը (առկայության դեպքում)

 

63.  

Տեղեկություններ ընտանիքում բռնության ենթարկված անձին (անձանց) հատուցման ենթակա վնասի վերաբերյալ

 

64.  

Արդարացման դատավճռի դեպքում՝ տեղեկատվություն արդարացման հիմքերի մասին

 

65.  

Տեղեկատվություն քրեական գործի կարճման և դրա հիմքերի մասին

 

66.  

ՀՀ քրեական օրենսգրքի հոդվածը, մասը, կետը, որով գործն ուղարկվել է դատարան

Նշվում են բոլոր հոդվածները՝ նշելով հանցագործության ծանրության աստիճանը

67.  

ՀՀ քրեական օրենսգրքի հոդվածը, մասը, կետը, որով կայացվել է եզրափակիչ դատական ակտը

Նշվում են բոլոր հոդվածները՝ նշելով հանցագործության ծանրության աստիճանը

68.  

Տուժողների թիվը

 

69.  

Տուժողի տվյալները

Յուրաքանչյուր տուժողի առնչությամբ լրացվում են հետևյալ տվյալները

69.1.

հանրային ծառայությունների համարանիշ

(անձը հաստատող փաստաթղթի տվյալներ)

 

Նույնականացվում է բնակչության պետական ռեգիստրի հետ

69.2.

ծննդյան օր, ամիս, տարի

 

69.3.

սեռ

 

69.4.

հաշվառման հասցե

 

69.5

փաստացի բնակության հասցե (եթե տարբերվում է հաշվառման հասցեից)

 

69.6.

կրթություն

 

69.7.

աշխատանք

 

69.8.

տեղեկատվություն առողջական վիճակի, ներառյալ՝ հոգեկան առողջության, մասին

 

69.9.

տեղեկատվություն հաշմանդամության մասին

 

70.  

Տուժողի կապը մեղադրյալի հետ

 

71.   

Մեղադրյալների թիվը

 

72.   

Մեղադրյալի տվյալները

 

Յուրաքանչյուր մեղադրյալի վերաբերյալ լրացվում են հետևյալ տվյալները

72.1.

հանրային ծառայությունների համարանիշ

(անձը հաստատող փաստաթղթի տվյալներ)

 

Նույնականացվում է բնակչության պետական ռեգիստրի հետ

72.2.

ծննդյան օր, ամիս, տարի

 

72.3.

սեռ

 

72.4.

հաշվառման հասցե

 

72.5.

փաստացի բնակության հասցե (եթե տարբերվում է հաշվառման հասցեից)

 

72.6.

կրթություն

 

72.7.

աշխատանք

 

72.8.

տեղեկատվություն հոգեկան առողջական վիճակի մասին

 

72.9.

տեղեկատվություն արարքը կատարելու պահին անմեղսունակ կամ սահմանափակ մեղսունակ լինելու մասին

 

72.10.

տեղեկատվություն հաշմանդամության մասին

 

72.11.

կախվածությունն ալկոհոլից, թմրամիջոցներից, հեգեմետ (հոգեներգործուն) միջոցներից, թունանյութերից կամ դեղանյութերից

 

72.12.

տեղեկատվություն նախկին դատվածության մասին

 

73.  

Համահայցվորի թիվը

Քաղաքացիական գործի առնչությամբ

74.   

Հայցվորի տվյալները՝

Յուրաքանչյուր հայցվորի առնչությամբ լրացվում են հետևյալ տվյալները

74.1.

հանրային ծառայությունների համարանիշ

(անձը հաստատող փաստաթղթի տվյալներ)

 

Նույնականացվում է բնակչության պետական ռեգիստրի հետ

74.2.

ծննդյան օր, ամիս, տարի

 

74.3.

սեռ

 

74.4.

հաշվառման հասցե

 

74.5.

փաստացի բնակության հասցե (եթե տարբերվում է հաշվառման հասցեից)

 

74.6.

կրթություն

 

74.7.

աշխատանք

 

74.8.

տեղեկատվություն անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչվելու մասին

 

74.9.

տեղեկատվություն հաշմանդամության մասին

 

75.  

Պատասխանողների թիվը

 

76.  

Պատասխանողի տվյալները

Յուրաքանչյուր պատասխանողի վերաբերյալ լրացվում են  հետևյալ տվյալները

76.1.

հանրային ծառայությունների համարանիշ

(անձը հաստատող փաստաթղթի տվյալներ)

 

Նույնականացվում է բնակչության պետական ռեգիստրի հետ

76.2.

ծննդյան օր, ամիս, տարի

 

76.3.

սեռ

 

76.4.

հաշվառման հասցե

 

76.5.

փաստացի բնակության հասցե (եթե տարբերվում է հաշվառման հասցեից)

 

76.6.

կրթություն

 

76.7.

աշխատանք

 

76.8.

տեղեկատվություն անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչվելու մասին

 

76.9.

տեղեկատվություն հաշմանդամության մասին

 

77.   

Պաշտպանական որոշում կիրառելու մասին դատական ակտը կայացրած դատարանի անվանումը

 

78.  

Տեղեկություններ պաշտոնական որոշմամբ նշանակված սահմանափակման տեսակի վերաբերյալ

Ընտրվում է սահմանափակումների ցանկից

79.  

Դատական ակտի կայացման օրը, ամիսը, տարին

 

80.  

Քաղաքացիական գործի վարույթը կարճվել է

 

81.   

Քաղաքացիական գործի վարույթը կարճման հիմքերը

 

82.  

Ընտանիքում բռնության ենթարկված անձին տրամադրված օգնության տեսակները

Ընտրվում է օգնության տեսակներից այն համախումբը, որը կիրառվել է կոնկրետ անձի նկատմամբ

83.  

Ընտանիքում բռնության ենթարկված անձի վերաինտեգրման արդյունավետությունը

 

                                                                                                                                     »:

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տաներորդ օրը:

 

 

 

 

 

 

  • Обсуждалось

    18.05.2023 - 05.06.2023

  • Тип

    Pешение

  • Область

    Социальное обеспечение

  • Министерство

    Министерство труда и социальных вопросов

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 2403

Принт