Добавить в избранное

«Խաղողի հումքով ոգելից խմիչքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

OՐԵՆՔԸ

«ԽԱՂՈՂԻ ՀՈՒՄՔՈՎ ՈԳԵԼԻՑ ԽՄԻՉՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ

ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀՈԴՎԱԾ 1. «Խաղողի հումքով ոգելից խմիչքների մասին» 2008 թվականի հունիսի 10-ի ՀO-135-Ն օրենքի (այuուհետ` oրենք) 9-րդ գլուխը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«ԳԼՈՒԽ 9

ԳԻՆԵԳՈՐԾԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԽԱՂՈՂԻ ԳՆՄԱՆԸ (ՄԹԵՐՄԱՆԸ) ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

Հոդված 49. Գինեգործական արտադրանքի արտադրության նպատակով խաղողի գնումը (մթերումը)

  

1. Գինեգործական արտադրանքի արտադրության նպատակով խաղողը գնվում է խաղող արտադրողի և գինեգործական արտադրանք արտադրողի միջև՝ մինչև խաղողի գնումը սկսելը կամ խաղողի գնման պահին կնքված խաղողի գնման պայմանագրի հիման վրա։

2․ Պայմանագրում նշվում են խաղողի սորտի (սորտերի) անվանումը, սեփականության իրավունքով պատկանող կամ վարձակալական հիմունքներով օգտագործվող խաղողի տնկարկի չափը, գնման քանակը, ժամկետները և գնման փաստացի կամ նվազագույն գինը, ըստ առանձին սորտերի կամ տեսակների, խաղողի արժեքի վճարման կարգը և ժամկետները, կողմերի իրավունքները, պարտականությունները և պատասխանատվությունը, անհաղթահարելի ուժի ազդեցությունը, պայմանագրի գործողության ժամկետը և դադարման հիմքերը։

3. Աշխարհագրական նշումով գինեգործական արտադրանքի արտադրության նպատակով խաղողի գնման պայմանագիրը կնքվում է մինչև խաղողի մշակության սեզոնի սկսելը և սույն հոդվածի 2-րդ մասում նշված տեղեկատվությունից բացի պարունակում է դրույթ այն մասին, որ գնորդն իրավունք ունի վերահսկողություն իրականացնելուաշխարհագրական նշումով գինեգործական արտադրանքի տեխնիկական հատկորոշիչներով խաղողիմշակության սահմանված պահանջների ապահովման նկատմամբ:

4. Գինեգործական արտադրանքի արտադրության նպատակով գնվող (մթերվող) խաղողը կշռվում է էլեկտրոնային կշեռքներով։

5. Գինեգործական արտադրանք արտադրողը յուրաքանչյուր տարվա խաղողի գնման ժամանակաշրջանում լիազոր մարմնի կողմից սահմանված կարգով ամենօրյա պարբերականությամբ լիազոր մարմին է ներկայացնում գնված (ներառյալ սեփական արտադրությունը) խաղողի քանակների մասին տեղեկատվություն, ըստ մթերման կետերի, իսկ խաղողի գնումներն ավարտելուց հետո՝ մինչև դեկտեմբերի 1-ը տեղեկատվություն՝ խաղողի տվյալ տարվա բերքի գնման ընդհանուր քանակների և միջին գնի մասին։

6․ Հայկական կոնյակ և հայկական կոնյակի սպիրտ արտադրողը պարտավոր է յուրաքանչյուր տարի` մինչև մարտի 1-ը լիազոր մարմին ներկայացնել տեղեկատվություն՝ նախորդ տարվա ընթացքում արտադրված և իրացված հայկական կոնյակի և հայկական կոնյակի սպիրտների, ինչպես նաև յուրաքանչյուր տարվա հունվարի 1-ի դրությամբ դրանց մնացորդային քանակների մասին, ըստ հնացման տարիքային խմբերի:

7․ Լիազոր մարմինը սույն հոդվածի 6-րդ մասի պահանջով ներկայացված տեղեկատվության հիման վրա վարում է համապատասխան հաշվառում, իսկ անհրաժեշտության դեպքում կազմակերպություններում իրականացնում է տրամադրված տեղեկատվության հավաստիության ուսումնասիրություն։

8. Հայկական կոնյակ և հայկական կոնյակի սպիրտ արտադրողը պարտավոր է յուրաքանչյուր տարի գնել նախորդ տարվա ընթացքում իրացված հայկական կոնյակի և հայկական կոնյակի սպիրտի առնվազն 55 տոկոսին համարժեք քանակությամբ խաղող (ներառյալ սեփական արտադրությունը), իսկ նախորդ տարում իրացում չունեցող ի համար խաղողի գնման քանակությունն ամրագրվում է արտադրության իրավունք ստանալու համար լիազոր մարմին ներկացվող դիմումին կից ներկայացվող հայտարարագրի հիման վրա։

9․ Որպես մեկ լիտր հայկական կոնյակի սպիրտին (100 ծավ. % սպիրտի հաշվարկով) համարժեք քանակություն սահմանվում է 11 կիլոգրամ խաղողը։

10․ Սույն հոդվածի 8-րդ մասով սահմանված պահանջից բացառություն են կազմում հետևյալ դեպքերը, որոնց մասին մինչև մթերման ժամանակաշրջանի ավարտը հայկական կոնյակ և հայկական կոնյակի սպիրտ արտադրողը պատշաճ կարգով տեղեկացնում է լիազոր մարմնին․

1) երբ խաղողի բերքը չի բավարարում անհրաժեշտ նվազագույն քանակությունը մթերելու համար․

2) երբ բերքի գնման ժամանակաշրջանում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կասեցվել է արտադրության իրավունքը կամ գործունեությունը, կազմակերպությունը գտնվում է լուծարման, վերակազմավորման կամ սնանկության գործընթացում կամ ֆորս մաժորային իրավիճակով պայմանավորված դադարեցրել է գործունեությունը․

3) երբ հայկական կոնյակի և հայկական կոնյակի սպիրտի արտադրության իրավունք ստանալու համար լիազոր մարմին ներկացվող դիմումին կից ներկայացվող հայտարարագրով հավաստում է, որ այլևս չի զբաղվելու խաղողի, կոնյակի և կոնյակի սպիրտի ձեռքբերման գործառույթներով և լիցենզիայի շրջանակներում արտադրության և իրացման գործունեությունը շարունակելու է բացառապես առկա հումքի և պատրաստի արտադանքի մնացորդների հաշվին։

11․ Սույն հոդվածի 10-րդ մասի 3-րդ կետի շրջանակներում հայկական կոնյակի և հայկական կոնյակի սպիրտի արտադրության իրավունք ստացած անձը և «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի իմաստով իր հետ փոխկապակցված անձինք արտադրության իրավունքի ժամկետի ավարտից հետո առնվազն երեք տարվա ընթացքում չեն կարող զբաղվել հայկական կոնյակի և հայկական կոնյակի սպիրտի արտադրությամբ»։

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 50-րդ հոդվածի 5-րդ մասը ուժը կորցրած ճանաչել։

ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 57-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի «50-րդ» բառից առաջ լրացնել «49-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերի,» բառերը։

ՀՈԴՎԱԾ 4. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո, բացառությամբ 1-ին հոդվածով խմբագրվող 49-րդ հոդվածի 4-րդ մասի, որն ուժի մեջ է մտնում 2024 թվականի օգոստոսի 1-ից:

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում Էկոնոմիկայի նախարարի հրամանով հաստատվում է Գինեգործական արտադրանք արտադրողի կողմից խաղողի գնման ժամանակաշրջանում ամենօրյա պարբերականությամբ գնված (ներառյալ սեփական արտադրությունը) խաղողի քանակների և խաղողի գնումներն ավարտելուց հետո՝ մինչև դեկտեմբերի 1-ը խաղողի տվյալ տարվա բերքի գնման ընդհանուր քանակների և միջին գնի մասին տեղեկատվություն տրամադրելու կարգը։

 

 

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

OՐԵՆՔԸ

«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Լիցենզավորման մասին» 2001 թվականի մայիսի 30-ի ՀՕ-193 օրենքի՝

1) 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի «18. ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՅԼ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐ» բաժնի 11-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 12-րդ, 13-րդ և 14-րդ կետեր՝

«

12.

«Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 220820 ծածկագրին դասվող կոնյակի, բրենդիի, կոնյակի և բրենդիի սպիրտների արտադրություն՝ առանց իրացման իրավունքի

ԿՄ

 

Ա

 

 

 

 

Վ

 

 

 

 

 

 

13.

«Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 220820 ծածկագրին դասվող կոնյակի, բրենդիի, կոնյակի և բրենդիի սպիրտների արտադրություն և արտադրողի կողմից ԱՏԳ ԱԱ դասակարգչի 220820890 ծածկագրին դասվող կոնյակի և բրենդիի սպիրտների մինչև 100 հազար լիտրի (100-տոկոսանոց սպիրտի հաշվարկով) իրացում

ԿՄ

 

Ա

 

 

 

 

Վ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

14.

«Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 220820 ծածկագրին դասվող կոնյակի, բրենդիի, կոնյակի և բրենդիի սպիրտների արտադրություն և արտադրողի կողմից ԱՏԳ ԱԱ դասակարգչի 220820890 ծածկագրին դասվող կոնյակի և բրենդիի սպիրտների մինչև 100 հազար լիտրի (100-տոկոսանոց սպիրտի հաշվարկով) իրացում՝ առանց հումքի (խաղող, կոնյակ, բրենդի, կոնյակի և բրենդիի սպիրտ) ձեռքբերման իրավունքի

ԿՄ

 

Ա

 

 

 

 

Վ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

».

 

 2) 43-րդ հոդվածի 3․1-ին մասից հետո լրացնել նոր 3․2-րդ և 3․3-րդ մասեր հետևյալ բովանդակությամբ՝

«3․2․ Իրավաբանական անձը չի կարող միաժամանակ զբաղվել սույն հոդվածի աղյուսակի «18. ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՅԼ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐ» բաժնի 12-րդ, 13-րդ և 14-րդ կետերով նախատեսված գործունեության տեսակներով:

3․3․ Սույն հոդվածի աղյուսակի «18. ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՅԼ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐ» բաժնի 14-րդ կետով նախատեսված գործունեության տեսակով զբաղվելու լիցենզիան տրամադրվում է առկա հումքի և պատրաստի արտադրանքի մնացորդային քանակների իրացման համար անհրաժեշտ ժամկետով՝ նախորդ տարվա ընթացքում իրացված պատրաստի արտադրանքի քանակներով հաշվարկված։»։

 Հոդված 2. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո:

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի «4.ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՅԼ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐ» բաժնի 1․1-ին և 1․3-րդ կետերում նշված ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունք ունեցող անձինք մինչև հերթական տարեկան պետական տուրքի վճարման ժամկետը կարող են զբաղվել տվյալ գործունեության տեսակներով, որից հետո տվյալ գործունեությամբ զբաղվելու համար պետք է ունենան «Լիցենզավորման մասին» օրենքով սահմանված կարգով տրամադրված լիցենզիա։

3․ Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո սույն օրենքի 1-ին հոդվածով սահմանված լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների լիցենզավորման կարգը, լիցենզիայի և  հայտի ձևերը Կառավարությունը հաստատում է եռամսյա ժամկետում։

 

 

 

 ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

OՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀO-186-Ն օրենքի (այuուհետ` Օրենք) 19–րդ հոդվածի՝

  • «18. ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՅԼ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐ» բաժնի աղյուսակի 18․18-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 18․19-րդ, 18․20-րդ և 18․21-րդ կետեր՝

 

«

18․19.

«Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 220820 ծածկագրին դասվող կոնյակի, բրենդիի, կոնյակի և բրենդիի սպիրտների արտադրություն՝ առանց իրացման իրավունքի

 

տարեկան՝ բազային տուրքի 50-ապատիկի չափով

 

    

18․20․

«Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 220820 ծածկագրին դասվող կոնյակի, բրենդիի, կոնյակի և բրենդիի սպիրտների արտադրություն և արտադրողի կողմից ԱՏԳ ԱԱ դասակարգչի 220820890 ծածկագրին դասվող կոնյակի և բրենդիի սպիրտների մինչև 100 հազար լիտր (100-տոկոսանոց սպիրտի հաշվարկով) իրացում

տարեկան՝ բազային տուրքի 10000-ապատիկի չափով

 

 

 

 

 

 

 

 

 

 

18․21․

«Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 220820 ծածկագրին դասվող կոնյակի, բրենդիի, կոնյակի և բրենդիի սպիրտների արտադրություն և արտադրողի կողմից ԱՏԳ ԱԱ դասակարգչի 220820890 ծածկագրին դասվող կոնյակի և բրենդիի սպիրտների մինչև 100 հազար լիտր (100-տոկոսանոց սպիրտի հաշվարկով) իրացում՝ առանց հումքի (խաղող, կոնյակ, բրենդի, կոնյակի և բրենդիի սպիրտ) ձեռքբերման իրավունքի

տարեկան՝ բազային տուրքի 10000-ապատիկի չափով

 

 

 

 

 

 

 

 

 

»․

2) 25-րդ կետում «և 18.14-րդ» բառերը փոխարինել «18.19-րդ, 18․20-րդ և 18.21-րդ» բառերով․

3) 25-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 26-րդ և 27-րդ կետեր՝

«26․ Այն դեպքում, երբ իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերն ունի սույն հոդվածի 18․20-րդ կամ 18․21-րդ կետի գործունեության լիցենզիա և ծանուցում է ներկայացրել միաժամանակ «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի «4. ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՅԼ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐ» բաժնի 1-ին կետում նշված գործունեության տեսակով զբաղվելու համար, ապա վճարում է լրացուցիչ պետական տուրք` տարեկան բազային տուրքի 5000-ապատիկի չափով, իսկ տվյալ իրավունքը գործում է մինչև սույն կետում նշված լիցենզիայի համար պետական տուրքի վճարման հաջորդ ժամկետի սկիզբը:

27․ Այն դեպքում, երբ «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի «4. ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՅԼ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐ» բաժնի 1-ին կետում նշված գործունեության իրավունք ձեռք բերած իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը միաժամանակ ներկայացրել է սույն հոդվածի 18․20-րդ կամ 18․21-րդ կետի գործունեության լիցենզիայի հայտ, ապա լրացուցիչ պետական տուրք չի վճարում, իսկ սույն հոդվածի 18․20-րդ կամ 18․21-րդ կետում նշված լիցենզիայի համար հերթական պետական տուրքի վճարման պահանջն առաջանում է «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի «4. ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՅԼ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐ» բաժնի 1-ին կետում նշված գործունեության տեսակով զբաղվելու իրավունքի ձեռքբերման համար պետական տուրքի վճարման հաջորդ ժամկետի սկզբից:»․

Հոդված 2․ Օրենքի 20.1-ին հոդվածի՝

1) 1-ին մասի աղյուսակի՝

ա․ 5․1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«

5.1)  Արտադրողի կողմից 100 հազար լիտրից ավելի իրացվող ԱՏԳ ԱԱ դասակարգչի 220820890 ծածկագրին դասվող կոնյակի և բրենդիի սպիրտների յուրաքանչյուր լիտրի  (100-տոկոսանոց սպիրտի հաշվարկով) համար լրացուցիչ։

 100 դրամ

 

 

 

 

»,

 

բ․ 5.2-րդ կետն ուժը կորցրած ճանաչել․

2) 2-րդ մասում «1-ին կետի 5.1-ին, 5.2-րդ և 10-րդ ենթակետերում» բառերը փոխարինել «1-ին մասի աղյուսակի 10-րդ ենթակետում» բառերով․

3) 2.1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«2․1 Եթե իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը միաժամանակ իրականացնում են «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի «18. ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՅԼ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐ» բաժնի 13-րդ կամ 14-րդ կետով և «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի «4. ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՅԼ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐ» բաժնի 1-ին և 1․4-րդ կամ 8-րդ և 8․1-ին կետերում նշված գործունեության տեսակները, ապա այդ գործունեության տեսակների իրականացման իրավունք ձեռք բերելու համար վճարում են բազային տուրքի 15000-ապատիկի չափով տարեկան պետական տուրք, ընդ որում այն դեպքում, երբ իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը ստացել է «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի «4. ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՅԼ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐ» բաժնի՝

ա. 1-ին կամ 8-րդ կետում նշված գործունեության տեսակների իրականացման իրավունք և միաժամանակ դիմել է «Լիցենզավորման մասին» օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի «18. ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՅԼ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐ» բաժնի 13-րդ կամ 14-րդ կետով սահմանված արտադրության գործունեության իրականացման լիցենզիա ստանալու համար կամ ներկայացրել է լրացուցիչ ծանուցում 1.4-րդ կամ 8.1-ին կետերի գործունեության տեսակներով զբաղվելու համար, ապա լիցենզիայի կամ 1․4-րդ կամ 8.1-ին կետերի գործունեության տեսակներով զբաղվելու իրավունքը գործում է մինչև 1-ին կամ 8-րդ կետի գործունեության տեսակով զբաղվելու համար պետական տուրքի վճարման հաջորդ ժամկետի սկիզբը,

բ. 8.1-ին կետում նշված գործունեության տեսակի իրականացման իրավունք և լրացուցիչ ծանուցում է ներկայացրել միաժամանակ 8-րդ կետի գործունեության տեսակով զբաղվելու համար, ապա վճարում է լրացուցիչ պետական տուրք` տարեկան բազային տուրքի 5000-ապատիկի չափով, իսկ 8-րդ կետի գործունեության տեսակով զբաղվելու իրավունքը գործում է մինչև 8.1-ին կետի գործունեության տեսակով զբաղվելու համար պետական տուրքի վճարման հաջորդ ժամկետի սկիզբը,

գ. 1.4-րդ կետում նշված գործունեության տեսակի իրականացման իրավունք և լրացուցիչ ծանուցում է ներկայացրել միաժամանակ 1-ին կամ 1-ին և 1․1-ին կետի գործունեության տեսակով զբաղվելու համար, ապա վճարում է լրացուցիչ պետական տուրք` տարեկան բազային տուրքի 12000-ապատիկի չափով, իսկ 1-ին կետի գործունեության տեսակով զբաղվելու իրավունքը գործում է մինչև 1.4-րդ կետի գործունեության տեսակով զբաղվելու համար պետական տուրքի վճարման հաջորդ ժամկետի սկիզբը:»։

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո:

 

 

 

 

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

OՐԵՆՔԸ

«ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Գործունեության իրականացման ծանուցման մասին» 2015 թվականի նոյեմբերի 13-ի ՀO-120-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 22-րդ հոդվածի՝

1) 2-րդ մասի աղյուսակում ուժը կորցրած ճանաչել «4. ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՅԼ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐ» բաժնի 1.1-ին և 1.3-րդ կետերը․

2) 3․1-ին մասից «1-ին և 1․1-ին կամ» բառերը հանել․

3) 3.2-րդ մասը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ՝

«3.2․ «Լիցենզավորման մասին» օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի «18. ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՅԼ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐ» բաժնի 13-րդ կամ 14-րդ կետով սահմանված   արտադրության գործունեության իրականացման լիցենզիա ունեցող անձը «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի «4. ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՅԼ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐ» բաժնի 1․2-րդ կետով սահմանված գործունեության իրականացման ծանուցումները ներկայացնում է մինչև լիցենզիայի հերթական  տարեկան պետական տուրքի  վճարման ժամկետը, ընդ որում ծանուցումը պետք է ներկայացվի մինչև լրացուցիչ խմբաքանակի իրացումը։»։

Հոդված 2. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո:

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո Օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի ծանուցման ենթակա գործունեության տեսակների աղյուսակի «4. ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՅԼ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐ» բաժնի 1.1-ին և 1.3-րդ կետերով նախատեսված ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունք ունեցող անձինք մինչև հերթական տարեկան պետական տուրքի վճարման ժամկետը կարող են զբաղվել տվյալ գործունեության տեսակներով, որից հետո տվյալ գործունեությամբ զբաղվելու համար պետք է ունենան «Լիցենզավորման մասին» օրենքով սահմանված կարգով տրամադրված լիցենզիա։

   

 

 

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

OՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀՈԴՎԱԾ 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգիրքը (այսուհետ՝ Օրենսգիրք) լրացնել հետևյալ բովանդակությամբ 107.1-ին  հոդվածով՝

«Հոդված 107.1 Գինեգործական արտադրանք արտադրողի կողմից պետական մարմնին  օրենքով նախատեսված հումքի գնումների, արտադրված ու իրացված արտադրանքի և դրանց մնացորդային քանակների վերաբերյալ տեղեկություն (տվյալ) չներկայացնելը կամ կեղծ տեղեկություն (տվյալ) ներկայացնելը, ինչպես նաև օրենքով նախատեսված քանակությամբ խաղող չգնելը (չմթերելը)

   

Գինեգործական արտադրանք արտադրողի կողմից պետական մարմնին  օրենքով նախատեսված խաղողի գնումների, արտադրված և իրացված արտադրանքի, ինչպես նաև դրանց մնացորդային քանակների վերաբերյալ տեղեկությունը (տվյալը) չտրամադրելը կամ սահմանված ժամկետում չտրամադրելը կամ ոչ լրիվ ծավալով տրամադրելը կամ կեղծ տեղեկություն (տվյալ) տրամադրելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով կամ լիցենզիայի կասեցում՝ մինչև 6 ամիս ժամկետով։

 

Հայկական կոնյակ և հայկական կոնյակի սպիրտ արտադրողի կողմից օրենքով նախատեսված քանակությամբ խաղող չգնելը (չմթերելը)՝

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն քանակությունից պակաս գնված (մթերված) խաղողի յուրաքանչյուր կիլոգրամի համար 150 Հայաստանի Հանրապետության դրամի չափով։»։

 

ՀՈԴՎԱԾ 2․ Օրենսգրքի 244.7-րդ հոդվածի՝

1․ վերնագրում և 2-րդ մասում «տնտեսական զարգացման և ներդրումների» բառերը փոխարինել «էկոնոմիկայի» բառով,

2․ 2-րդ մասում «օրենսգրքի» բառից հետո լրացնել «107.1-ին հոդվածով,» բառերը։

ՀՈԴՎԱԾ 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո:

 

 

 

  • Обсуждалось

    17.05.2023 - 01.06.2023

  • Тип

    Закон

  • Область

    Сельское хозяйство, Экономика

  • Министерство

    Министерство экономики

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 3367

Принт

Предложения

Արարատի խաղողագործների միություն ՀԿ

25.05.2023

1.Քանի որ շատ հողագործներ փաստացի գնել են հողատարածքներ , սակայն մի շարք բյուրոկրատական պատճառներով չեն կարողացել գրանցել այն , պետք է հաշվի առնել նաև փաստացի մշակության փաստը։ 2.մթերման վերահսկման համար միայն էլէկտրոնային կշեռքը բավարար չէ. օրինակ' նույն բեռը կարող են կրկնակի կշռել, ինչպես նաև պետք է հստակեցվի, որ լիազոր մարմինն է վերահսկելու այդ կշեռքների տվյալները։ 3.հաշվի չի առնված նաև որակի վերահսկման չափանիշները , ինչը անպաշտպան է թողնում խաղողագործին մթերողի առջև։ 4.պետք է շահառուների կողմից լայն քննարկում անցկացվի պայմանագրերի օրինակների ձևավորման համար, որպեսզի բացառվի պայմանագրերի միակողմանիությունը։

Տիգրան Ստեփանյան

17.05.2023

Նախագծի բովանդակությունից բխում է, որ տվյալ ոլորտում գործող խոշոր արտադրողների համար նախատեսվում է արհեստականորեն առավել բարենպաստ պայմաններ ապահովել՝ նույն ոլորտի ՓՄՁ-ների գործունեությանը գրեթե անհաղթահարելի խոչընդոտներ ստեղծելու հաշվին։ Ընդ որում՝ պարզ չէ, թե ինչպես է փոքր արտադրողներին շուկայից դուրս մղելը հանգեցնելու նախագծի պաշտոնական նպատակին /այն է՝ խաղողի մթերման ավելացման/ հասնելուն։

Узнать больше