Добавить в избранное

«Խաղողի հումքով ոգելից խմիչքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»

Սույն Նախագծերի փաթեթի ընդունման արդյունքում կոնյակի և կոնյակի սպիրտների արտադրության ոլորտում հետագա գործունեություն կիրականացնեն բացառապես այն կազմակերպությունները, որոնք համալրված են արտադրության ամբողջական ցիկլի (խաղողի մթերումից մինչև պատրաստի արտադրանքի ստացումը) ապահովման համար անհրաժեշտ տեխնոլոգիական սարքավորումներով և հումքի մթերման ու պատրաստի արտադրանքի պահման և հնացման համար անհրաժեշտ տարողություններով։ Կապահովվի նախորդ տարվա ընթացքում իրացրած պատրաստի արտադրանքի քանակի առնվազն 55 տոկոսին համարժեք քանակությամբ խաղողի երաշխավորված մթերումներ, որն էականորեն կմեղմի վերջին տարիներին առաջացող խաղողի մթերման գործընթացում առաջացող խնդիրը։

  • Обсуждалось

    17.05.2023 - 01.06.2023

  • Тип

    Закон

  • Область

    Сельское хозяйство, Экономика

  • Министерство

    Министерство экономики

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 3363

Принт

Предложения

Արարատի խաղողագործների միություն ՀԿ

25.05.2023

1.Քանի որ շատ հողագործներ փաստացի գնել են հողատարածքներ , սակայն մի շարք բյուրոկրատական պատճառներով չեն կարողացել գրանցել այն , պետք է հաշվի առնել նաև փաստացի մշակության փաստը։ 2.մթերման վերահսկման համար միայն էլէկտրոնային կշեռքը բավարար չէ. օրինակ' նույն բեռը կարող են կրկնակի կշռել, ինչպես նաև պետք է հստակեցվի, որ լիազոր մարմինն է վերահսկելու այդ կշեռքների տվյալները։ 3.հաշվի չի առնված նաև որակի վերահսկման չափանիշները , ինչը անպաշտպան է թողնում խաղողագործին մթերողի առջև։ 4.պետք է շահառուների կողմից լայն քննարկում անցկացվի պայմանագրերի օրինակների ձևավորման համար, որպեսզի բացառվի պայմանագրերի միակողմանիությունը։

Տիգրան Ստեփանյան

17.05.2023

Նախագծի բովանդակությունից բխում է, որ տվյալ ոլորտում գործող խոշոր արտադրողների համար նախատեսվում է արհեստականորեն առավել բարենպաստ պայմաններ ապահովել՝ նույն ոլորտի ՓՄՁ-ների գործունեությանը գրեթե անհաղթահարելի խոչընդոտներ ստեղծելու հաշվին։ Ընդ որում՝ պարզ չէ, թե ինչպես է փոքր արտադրողներին շուկայից դուրս մղելը հանգեցնելու նախագծի պաշտոնական նպատակին /այն է՝ խաղողի մթերման ավելացման/ հասնելուն։

Узнать больше