«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հոկտեմբերի 4-ի N 1132-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
0 - За
-
5 - Против
Նախագիծ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2023 թվականի N -Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4-Ի N 1132-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պաշտպանության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի «ե» ենթակետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է .
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հոկտեմբերի 4-ի §Պարտադիր զինվորական ծառայության զորակոչի անցկացման կարգը հաստատելու մասին¦ N 1132-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.
1) որոշման նախաբանում «9-րդ կետի «ը» ենթակետով» բառերը փոխարինել «5-րդ կետի «ե» ենթակետով» բառերով.
2) որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված հավելված 1-ում՝
ա. 33-րդ կետի առաջին նախադասությունում «(բացառությամբ օրենքի 26-րդ հոդվածի 5-րդ մասում նշված քաղաքացիների)» բառերը հանել.
բ. Ձև 6-ի առաջին պարբերությունում «, ինչպես նաև սույն հոդվածի 5-րդ մասում նշված զինծառայողների» բառերը հանել.
գ. Ձև 6.1-ի առաջին պարբերության երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող եղբայր ունեցող շարքային կազմի պարտադիր զինծառայողն իր ցանկությամբ ծառայության է նշանակվում եղբոր ծառայության վայրի զորամասում, բացառությամբ եթե շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող եղբոր ծառայության ժամկետը գերազանցում է 17 ամիսը կամ եղբայրը պարտադիր զինվորական ծառայություն է անցնում այնպիսի զորամասում, որտեղ ծառայություն անցնելու համար անհրաժեշտ պայմանները չեն բավարարվում զորակոչվող եղբոր կողմից կամ ծառայության մեջ գտնվող եղբոր ծառայության վայրի զորամասի համալրում նախատեսված չէ հայտարարված զորակոչի շրջանակներում:».
3) որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով հաստատված հավելված 2-ի 3-րդ կետում «զորակոչի» բառից հետո լրացնել «շրջանակներում զինված ուժերի համալրման ժամկետի» բառերը:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2023թ.
Երևան
-
Обсуждалось
17.05.2023 - 02.06.2023
-
Тип
Pешение
-
Область
Безопасность
-
Министерство
Министерство обороны
Просмотры 1946
Принт