Добавить в избранное
«Ծառայության վայրում ծառայողական բնակարանով չապահովելու դեպքում պայմանագրային զինծառայողներին ամսական դրամական հատուցում վճարելու կարգը և չափերը սահմանելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի նոյեմբերի 22-ի N 1321-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
7 - За
-
3 - Против
Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней
project.digest.no | Автор предложения, дата получения | Содержание предложения | Заключение | Сделанные изменения |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Մարտիկ Մարտիրոսյան 17.05.2023 11:47:26 | Նախագծին կից ներկայացված հիմնավորումների մեջ որևէ տեղեկություն առկա չէ այն մասին, թե զինծառայողներին տրամադրվող դրական հատուցման չափերը ինչպես են որոշվել։ Ընդ նախագծով սահմանված են նույն չափերը, ինչ գործող որոշմամբ, որն ընդունվել է 2018 թվականին։ Օրինակ՝ հասկանալի չէ, թե որտեղից տվյալ, որ Երևանում հնարավոր է 65.000 ՀՀ դրամով բնակարան վարձակալել։ Ուստի առաջարկվում է վերանայել դրամական հատուցման չափերը և այն համապատասխանեցնել շուկայական արժեքին։ | ||
2 | Մարտիկ Մարտիրոսյան 17.05.2023 11:58:25 | ՀՀ կառավարության 2020 թվականի հուլիսի 30-ի 1254-Ն որոշմամբ սահմանվել է, որ Պայմանագրային զինծառայողին փոխհատուցվում է նաև բնակելի տարածության վարձակալության պայմանագրի նոտարական հաստատման և (կամ) իրավունքի պետական գրանցման համար պայմանագրային զինծառայողի կողմից վճարված գումարը: Իսկ Նախագծում նոտարական հաստատման և իրավունքի պետական գրանցման համար փոխհատուցում չի տրամադրվում, ինչը վատթարացնում է զինծառայողների նյութական դրությունը, բացի այդ, քանի որ զինծառայողներն ծառայողական բնակարան չունենալու դեպքում փոպհատուցման իրավունք ունեն, ապա փոխհատուցման ենթակա է նաև այն ծախսերը, որոնք կատարվում են այլ բնակարան վարձակալելու համար։ Ուստի առաջարկում ենք պահպանել գործող կարգավորումները և փոխհատուցում տրամադրել նաև նոտարական ծածսերի և իրավունքի պետական գրանցման համար։ | ||
3 | Ալիկ Գրիգորյան 17.05.2023 23:06:18 | 2) ով սույն կետի 1-ին ենթակետի շրջանակներում ծառայության ընթացքում փոխել է մշտական (փաստացի) բնակության հաշվառման վայրը կամ օտարել է միանձնյա կամ բաժնային կամ համատեղ սեփականության իրավունքով իրեն պատկանող բնակելի տարածությունը. Կարծում եմ պետք է պարզաբանվի այս մասը, այսինքն եթե օրինակ զինծառայողը ծառայության է անցել 2010 թվականին եւ ունեցել է բաժնային սեփականություն 30 կմ տարածքում, իսկ 2011 թվականին այն վաճառել է իր կարիքներից ելնելով, 2017 թվականին դարձել է բնակվարձի շահառու, նա նոր կարգավորումներով կարո՞ղ է լինել շահառու | ||
4 | Նորիկ Շահնազարյան 17.05.2023 23:55:37 | Ուսումնասիրելով անշարժ գույքի վարձակալության շուկայական գները Երևան քաղաքում համոզվում ենք, որ այսօր 65.000 ՀՀ դրամով շատ բարդ է ( եթե ոչ անհնար) գտնել վարձով բնակարան: Ելնոլով վերոգրյալից առաջարկում եմ սահմանել Երևան քաղաքում մինչև 4 անձից բաղկացած շահառու ընտանիքին 85.000 ՀՀ դրամ, իսկ 4 և ավելի անձանից բաղկացած շահառու ընտանիքին 105.000 ՀՀ դրամ ամսական դրամական հատուցում վճարելու չափը: | ||
5 | Ռոման Հակոբյան 18.05.2023 00:53:47 | Ողջույն նախագծի հեղինակներին և քննարկման մասնակիցներին։ 1. Թերի մշակված նախագիծ է ըստ ինձ։ Նախագիծն մշակողները ոչ մի անդրադարձ չեն կատարել ամսական դրամական հատուցման չափի փոփոխմանը, համապատասխանեցվի ներկայիս վարձավճարների։ Ես բնակվում եմ Դիլիջան քաղաքում, ներկայումս վճարում եմ 100.000 դրամ, իսկ փոխհատուցվող գումարի չափն 2019թ-ից առ այսօր 4 և ավել անձի համար սահմանված է 50.000: Թող այս նախագծի տգետ հեղինակներն գան Դիլիջան ու 50.000 դրամով փորձեն վարձել 5 անձի (2 մեծահասակ և 3 մանկահասակ) բնակվելու համար բնակարան։ 2. Նախագիծն մշակողները երևի տեղյակ չեն ՀՀ Կառավարության 14 հուլիսի 2005 թվականի N 1231-Ն որոշման (ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ՀԱՄԱԿԱՐԳ ՆԵՐԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ) պահանջների մասին. Մշտական բնակության վայրը (կացարանը) փոխելու դեպքում քաղաքացին պարտավոր է հաշվառվի բնակության նոր վայրում։ Այսինքն պայմանագրային զինծառայողն նշանակված իր հաշվառման վայրից 30+ կմ հեռավորության վրա գտնվող զորամասում ծառայության, ապա համաձայն Կառավարության 2005թ N 1231-Ն որոշման պահանջի բնակության նոր վայրի Ոստիկանության անձնագրային բաժին ներկայացրեց դիմում հաշվառման հասցեն փոխելու նպատակով (դա պարտադիր է) , ապա այս նախագծի ,,ԽԵԼԱՑԻ,, հեղինակների պատճառով զրկվեց դրամական հատուցման իրավունքից։ Չեմ հասկանում ովքեր են մշակում նման նախագծերն, իրենք որքանով են կապված զինվորական ծառայության, ՀՀ օրենսդրության, կամ առհասարակ տրամաբանության հետ։ Չկա գոնե մեկը, որ տարրական գիտելիք ունենա այս ոլորտից։ Այնքան հետաքրքիր է, թե պաշտպանության նախարարը, իր 3 անձից (ինքը, կինը և դուստրը) կկարողանան 38.000 դրամով բնակարան վարձեն օրինակ ք. Դիլիջանում մեկ ամիս ժամկետով, այն դեպքում երբ ավտոտնակների վարձը Դիլիջանում կազմում է շուրջ 20.000 դրամ | ||
6 | Մանուկ Բաղդասաարյան 22.05.2023 12:10:02 | Առաջարկում եմ վերանայել ամսական դրամական հատուցման չափերը, դարձնել ավելի իրատեսական: Դրանք այս պահի դրությամբ, մեղմ ասած, շատ են տարբերվում բնակելի տարածություն վարձակալելու համար պահանջվող իրական գումարի չափից: Օրինակ՝ Իջևան քաղաքում նվազագույն պայմաններով ու չափերով բնակարան վարձակալելու համար պահանջվում է առնվազն 70,000 դրամ, իսկ 4 անձից բաղկացած սպայի ընտանիքից պահանջվում է առնվազն 100,000 դրամ: |