Добавить в избранное

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենք

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. 1998 թվականի մայիuի 5-ի Հայաստանի Հանրապետության քաղաքացիական oրենuգրքի 1137-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.

«Հոդված 1137. Պատասխանատվությունը ստեղծագործության ապօրինի օգտագործման համար

  1. Առանց իրավատիրոջ թույլտվության կամ օրենքով նախատեսված հիմքի ստեղծագործության օգտագործման դեպքում իրավատերը կարող է օգտվել իր իրավունքի պաշտպանության սույն հոդվածի երկրորդ մասում նշված, ինչպես նաև օրենքով նախատեսված այլ միջոցներից։
  2. Oրենքի խախտմամբ ստեղծագործության օգտագործման դեպքում իրավատերն իրավունք ունի պահանջել իրավախախտողից՝

ա) հոնորարի կամ վարձատրության կրկնակի չափով փոխհատուցում, որը իրավատերը կստանար, եթե իրավախախտողը թույլտվություն ունենար հեղինակային իրավունքի օբյեկտի օգտագործման համար, կամ

բ) խախտման հետևանքով պատճառած փաստացի վնասին համարժեք հատուցում, ներառյալ` բաց թողնված օգուտը, կամ

գ) փոխհատուցում սահմանված նվազագույն աշխատավարձի 20-ապատիկից մինչև 2000–ապատիկի չափով։

  1. Սույն հոդվածի 2-րդ մասի «գ» կետով նախատեսված դեպքերում իրավատերը պարտավոր չէ ապացուցել պատճառված վնասի չափը: Նշված դեպքում փոխհատուցման չափը սահմանելիս դատարանը հաշվի է առնում կոնկրետ գործի առանձնահատկությունները, ներառյալ` խախման բնույթը և հետևանքները, իրավախախտող անձի կարգավիճակը, մասնավորապես՝ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելը, մեղքի առկայությունը և աստիճանը, գույքային դրությունը, իրավատիրոջ պահանջով խախտումը վերացրած լինելու հանգամանքը։ Ընդ որում, եթե իրավատերը մինչև դատարան դիմելը ծանուցել է իրավախախտողին իրավախախտման վերաբերյալ` պահանջելով իրավախախտողից դադարեցնել իրավախախտումը և տեղեկացնելով իրավախախտումը չդադարեցնելու դեպքում սույն հոդվածի 2-րդ մասի «գ» կետով նախատեսված հետևանքների մասին, և իրավախախտողը հրաժարվել է դադարեցնել իրավախախտումը կամ չի դադարեցրել իրավախախտումը իրավատիրոջ ծանուցումը ստանալուց հետո տասնօրյա ժամկետում, ապա փոխհատուցման չափը սահմանվում է ոչ պակաս, քան սահմանված նվազագույն աշխատավարձի 200-ապատիկի չափով։
  2. Մի քանի իրավատեր ունեցող ստեղծագործության դեպքում, սույն հոդվածի 2-րդ մասի «գ» կետով նախատեսված ընդհանուր փոխհատուցման չափը չի կարող գերազանցել նույն կետով նախատեսված չափը և փոխհատուցվում է պահանջ ներկայացրած իրավատիրոջը այն համամասնությամբ, որը ստեղծագործության օգտագործումից ստացվող օգուտների բաշխման համար նախատեսված է իրավատերերի միջև համաձայնությամբ կամ օրենքով:
  3. Սույն հոդվածի 2-րդ մասի «գ» կետով նախատեսված սահմանված պահանջը չի կարող ներկայացվել այն դեպքերում, երբ ստեղծագործության օգտագործման համապատասխան եղանակի համար Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանվել են հեղինակային վարձատրության նվազագույն դրույքաչափեր:»:

Հոդված 2. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տաuներորդ oրը:

  • Обсуждалось

    16.05.2023 - 31.05.2023

  • Тип

    Закон

  • Область

    Юстиция, Культура, Экономика, Финансовая, Гражданское и коммерческое законодательство, Современное искусство, Телекоммуникация(электронная коммуникация)

  • Министерство

    Министерство экономики

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 2397

Принт

Предложения

Սուրեն Անտոնյան

16.05.2023

Ձեր հիմնավորումն իրականում շարժառիթ է, իսկ տարբեր երկրներում գոյություն ունեցող իրավակարգավորումները դեռևս միջազգային փորձ չէ, քանի որ կան նաև այլ իրավակարգավորում ունեցող երկրներ։ Երբ եք լուրջ մոտենալու այս հարցերին։

Узнать больше