Լարիսա Հովնիկյան
15.05.2023
Առաջարկում եմ կետ 5․ 12 ենթակետը խմբագրել այսպես․ 12) Ծրագրի իրականացումից ակնկալվող արդյունքները՝ որակական և քանակական կտրվածքներով (կարճաժամկետ և երկարաժամկետ),
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՎՃԱՐՎՈՂ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՀԱՐԿԻՑ ՄԱՍՀԱՆՎՈՂ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
«Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» օրենքով նախատեսված՝ շրջակա միջավայրի աղտոտման համար վճարվող բնապահպանական հարկի գումարների նպատակային և հասցեական օգտագործման վերաբերյալ օրենսդրության բարելավումը շարունակական գործընթաց է։
Համաձայն «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ նախադասության՝ ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկից մասհանվող գումարների հաշվին իրականացվող բնապահպանական ծրագրերի մշակման կարգը սահմանում է շրջակա միջավայրի ոլորտի լիազոր մարմինը։ 2022 թվականի հունիսի 20-ին Ազգային ժողովի կողմից ընդունված և 2023 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտած «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՕ-145-Ն օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով վերոնշյալ կարգի սահմանման համար նախատեսված է վեցամսյա ժամկետ՝ վերոնշյալ օրենքի ուժի մեջ մտնելուց հետո։
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից 2014 թվականի փետրվարի 27-ին ընդունվել է «Բնապահպանական ծրագրերի մշակման (նախագծման) կարգը հաստատելու մասին» N 197-Ն որոշումը, ինչը կարգավորում է Հայաստանի Հանրապետության պետական և համայնքային բյուջեների միջոցների հաշվին իրականացվող բնապահպանական ծրագրերի մշակման (նախագծման) ընթացակարգերի հետ կապված հարաբերությունները: Միաժամանակ, բացակայում է վերոնշյալ որոշման՝ օրենքով սահմանված լիազորող նորմը, հետևաբար ՀՀ կառավարության 2014 թվականի փետրվարի 27-ի N 197-Ն որոշումը չի կարող հիմք հանդիսանալ բնապահպանական ծրագրերի մշակման համար։
Նախագծով առաջարկվում է.
- շրջակա միջավայրի նախարարի հրամանով սահմանել «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» օրենքի 4-րդ հոդվածով սահմանված բնապահպանական ծրագրերի մշակման կարգ, ամրագրելով նշյալ ծրագրերի կառուցվածքը, ծրագրի փաթեթում պարտադիր ներառման ենթակա այլ փաստաթղթերը, ծրագրերի մշակման ընթացակարգերի հետ կապված հարաբերությունները։
Նախագիծը մշակվել է շրջակա միջավայրի նախարարության կողմից:
Նախագծի ընդունման արդյունքում՝ ազդակիր համայնքների համար կգործի «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» օրենքի շրջանակներում բնապահպանական ծրագրերի մշակման հստակ և արդյունավետ կարգ, ինչն իր հերթին կնպաստի վերոնշյալ ծրագրերի մշակման, համաձայնեցման, հաստատման գործընթացների ժամկետների կրճատմանը։
Նախագծի ընդունմամբ պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն սպասվում։
Նախագիծը «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050» փաստաթղթին, Կառավարության 2021-2026թթ. գործունեության միջոցառումների ծրագրին, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններին ուղղակիորեն չի առնչվում։
Обсуждалось
12.05.2023 - 02.06.2023
Тип
Приказ
Область
Здравоохранение, Охрана природы, Энергетика и природные ресурсы, Территориальное управление и развитие
Министерство
Министерство окружающей среды
Просмотры 3603
Принт15.05.2023
Առաջարկում եմ կետ 5․ 12 ենթակետը խմբագրել այսպես․ 12) Ծրագրի իրականացումից ակնկալվող արդյունքները՝ որակական և քանակական կտրվածքներով (կարճաժամկետ և երկարաժամկետ),
15.05.2023
Առաջարկում եմ կետ 2-ը խմբագրել այսպես․ 2. Ծրագրի նախագծի մշակման գործընթացի ընթացքում համայնքի ղեկավարը կազմակերպում է համայնքի բնապահպանական ու առողջապահական հիմնախնդիրների բացահայտման, ուսումնասիրման, գնահատման, հիմնավորման, ինչպես նաև համապատասխանությունը համայնքի և մարզի զարգացման ծրագրերի ուղղություններին, և դրանց լուծման երկարաժամկետ ու կարճաժամկետ միջոցառումների մշակման աշխատանքներ, որոնց շրջանակում բացահայտվում և ներկայացվում է նաև կապը համայնքների վարչական տարածքում շրջակա միջավայրին և մարդու կյանքին ու առողջությանը վնաս պատճառող ընկերությունների գործունեության հետ։