Добавить в избранное
«Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկից մասհանվող գումարների հաշվին իրականացվող բնապահպանական ծրագրերի մշակման կարգը սահմանելու մասին» շրջակա միջավայրի նախարարի հրաման
Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней
project.digest.no | Автор предложения, дата получения | Содержание предложения | Заключение | Сделанные изменения |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Լարիսա Հովնիկյան 15.05.2023 20:36:18 | Առաջարկում եմ կետ 2-ը խմբագրել այսպես․ 2. Ծրագրի նախագծի մշակման գործընթացի ընթացքում համայնքի ղեկավարը կազմակերպում է համայնքի բնապահպանական ու առողջապահական հիմնախնդիրների բացահայտման, ուսումնասիրման, գնահատման, հիմնավորման, ինչպես նաև համապատասխանությունը համայնքի և մարզի զարգացման ծրագրերի ուղղություններին, և դրանց լուծման երկարաժամկետ ու կարճաժամկետ միջոցառումների մշակման աշխատանքներ, որոնց շրջանակում բացահայտվում և ներկայացվում է նաև կապը համայնքների վարչական տարածքում շրջակա միջավայրին և մարդու կյանքին ու առողջությանը վնաս պատճառող ընկերությունների գործունեության հետ։ | Մասամբ է ընդունվել | Վերոնշյալ կետն ամբողջությամբ խմբագրվել և հստակեցվել է շահագրգիռ պետական մարմինների առաջարկությունների հիման վրա։ |
2 | Լարիսա Հովնիկյան 15.05.2023 20:41:58 | Առաջարկում եմ կետ 5․ 12 ենթակետը խմբագրել այսպես․ 12) Ծրագրի իրականացումից ակնկալվող արդյունքները՝ որակական և քանակական կտրվածքներով (կարճաժամկետ և երկարաժամկետ), | Չի ընդունվել | «Որակական և քանակական» կարող են լինել ցուցանիշները, ինչի վերաբերյալ դրույթն առկա է նախագծում։ |