В стадии разработки
«Հայաստանի Հանրապետությունում տնտեսապես բարդ ապրանքների արտադրությամբ զբաղվող առևտրային ընկերություններին պետական աջակցություն ստանալու համար ներկայացվող պահանջները, աջակցության տրամադրման դրա չափը սահմանելու կարգը հաստատելու մասին» Կառավարության որոշման նախագիծ
-
4 - За
-
3 - Против
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
----------- 2023 թվականի N ------ Ն
Հայաստանի Հանրապետությունում տնտեսապես բարդ ապրանքների արտադրությամբ զբաղվող առեվտրային ընկերություններին պետական աջակցություն ստանալու համար ներկայացվող պահանջները, աջակցության տրամադրման և դրա չափը սահմանելու կարգը հաստատելու մասին
Հիմք ընդունելով «Արդյունաբերական քաղաքականության մասին» Հայաստանի Հանրապետության 2014 թվականի նոյեմբերի 19-ի ՀՕ-184-Ն օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետությունում տնտեսապես բարդ ապրանքների արդյունաբերության զարգացումը խթանելու նպատակով հաստատել տնտեսապես բարդ ապրանքների արտադրությամբ զբաղվող առևտրային ընկերություններին աջակցության (այսուհետ՝ Աջակցություն) տրամադրման համար ներկայացվող պահանջները, Աջակցության տրամադրման և դրա չափը սահմանելու կարգը։
- Հաստատել`
- Աջակցություն ստացող առևտրային ընկերություններին ներկայացվող պահանջները՝ համաձայն N 1 հավելվածի,
- Աջակցության տրամադրման կարգը` համաձայն N 2 հավելվածի,
- Աջակցության չափը սահմանելու կարգը` համաձայն N 3 հավելվածի,
- Աջակցություն ստանալու դիմումի ձևը և կից փաստաթղթերի ցանկը՝ համաձայն N 4 հավելվածի։
- Սահմանել, որ Աջակցություն են ստանում սույն որոշման Հավելված 1-ով սահմանված պահանջները բավարարող առևտրային ընկերությունները։
- Սահմանել, որ սույն որոշման իրականացման պատասխանատու մարմինն է Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարությունը (այսուհետ՝ Նախարարություն):
- Սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 30 օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարի հրամանով հաստատվում է 2023 թվականի համար տնտեսապես բարդ ապրանքների ցանկը, որում կարող են ներառվել այն ապրանքները, որոնց տնտեսական բարդության ցուցիչը հավասար է առնվազն 0.2–ի, բացառությամբ գյուղատնտեսական ապրանքների (այսուհետ՝ Ցանկ)։
- Սույն որոշումն ուժի մեջ մտնելուն հաջորդող յուրաքանչյուր տարվա մինչև սեպտեմբերի 30-ը Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարի հրամանով հաստատվում է տվյալ տարվա Ցանկը։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը և տարածվում այն ներդրումների վրա, որոնք իրականացվել են սույն որոշման ուժի մեջ մտնելուց հետո։
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2023 թվականի -ի
N -Ն որոշման
Հայաստանի Հանրապետությունում տնտեսապես բարդ ապրանքների արտադրությամբ զբաղվող առեվտրային ընկերություններին Պետական ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ստանալու համար ներկայացվող պահանջները
- Սույն կարգում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները․
- ակտիվ՝ հետևյալ ոչ ընթացիկ ակտիվները՝ շենք, շինություն, սարքավորում, ենթակառուցվածք․
- առևտրային ընկերություն՝ շահույթ ստանալու նպատակ հետապնդող Հայաստանի Հանրապետությունում գրանցված իրավաբանական անձ․
- ապրանքի տնտեսական բարդության ցուցիչ՝ ապրանքի բարդության՝ գիտատարության աստիճանը և միջազգային առևտրի կառուցվածքում հարաբերական մրցակցային առավելությունն արտահայտող՝ https://atlas.cid.harvard.edu/ կայքում հրապարակված ցուցիչը՝ ըստ հասանելի վերջին տվյալների․
- կապիտալ ներդրում՝ առևտրային ընկերության՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող ակտիվներում սույն կարգի ուժի մեջ մտնելու օրվանից հետո ներդրված գույք, եթե այդպիսի ակտիվների ստեղծումը, ձեռքբերումը, վերակառուցումը, վերանորոգումը կամ արդիականացումն անհրաժեշտ է տնտեսապես բարդ ապրանքի արտադրության կամ դրա ծավալների ընդլայնման համար․
- մեկնարկի տարի՝ առևտրային ընկերության կողմից Աջակցություն ստանալու դիմումի առաջին անգամ ներկայացման տարվան անմիջապես նախորդող հարկային տարի․
- տնտեսապես բարդ ապրանք՝ մեկնարկի տարվա Ցանկում ներառված ապրանք։
- Աջակցություն տրամադրվում է այն առևտրային ընկերություններին, որոնք բավարարում են հետևյալ պահանջները․
- առևտրային ընկերությունը կատարել է առնվազն 2,5 մլրդ ՀՀ դրամի կապիտալ ներդրում,
- առևտրային ընկերության՝ Աջակցություն ստանալու դիմումի ներկայացման տարվան նախորդող տարվա հասույթում տնտեսապես բարդ ապրանքների իրացումից հասույթի մասնաբաժինը կազմում է առնվազն 30%: Ընդ որում՝ հասույթի հաշվարկում ներառվում են միայն տնտեսապես բարդ այն ապրանքները, որոնց ծագման երկիրը Հայաստանի Հանրապետությունն է,
- առևտրային ընկերության նկատմամբ Աջակցություն ստանալու դիմումի ներկայացման օրվան նախորդող 365 օրերի ընթացքում չկատարված հարկային պարտավորությունները գանձելու վերաբերյալ վարչական վարույթ հարուցված չէ,
- առևտրային ընկերությունը սնանկության վարույթում ներգրավված չէ որպես պարտապան, և վերջինիս նկատմամբ ներկայացված չէ սնանկության դիմում։
- Միջոցառման շրջանակում Աջակցություն չեն ստանում այն առևտրային ընկերությունները, որոնք Աջակցություն ստանալու դիմումի ներկայացման պահին օգտվում են Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 127-րդ հոդվածով սահմանված հարկային արտոնությունից։
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2023 թվականի -ի
N -Ն որոշման
ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ
- Առևտրային ընկերություններն Աջակցություն ստանալու նպատակով մինչև յուրաքանչյուր տարվա սեպտեմբերի 30-ը էլեկտրոնային եղանակով դիմում են Նախարարությանը՝ ներկայացնելով Աջակցություն ստանալու՝ Հավելված 4-ով սահմանված դիմումը (այսուհետ՝ Դիմում) և կից փաստաթղթերը։
- Դիմումը պետք է ուղեկցվի Աջակցության գումարի չափի՝ Հավելված 3-ի 1-ից 6-րդ կետերով սահմանված կանոնների համաձայն կատարված հաշվարկով, որը ստուգվում և անհրաժեշտության դեպքում ճշգրտվում է Նախարարության կողմից։
- Դիմումը պետք է ուղեկցվի նաև դիմումատուի՝ Դիմումի ներկայացմանը նախորդող տարվա ֆինանսական հաշվետվություններով, (ներառյալ՝ ծանոթագրություններով) և աուդիտորական եզրակացությամբ (այսուհետ՝ Աուդիտորական եզրակացություն)՝ տրամադրված հետևյալ աուդիտորական ընկերություններից մեկի կողմից՝
- «ԲԻ-ԴԻ-Օ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերություն,
- «Գրանթ Թորնթոն» փակ բաժնետիրական ընկերություն,
- «Էրնսթ Ընդ Յանգ» փակ բաժնետիրական ընկերություն,
- «ՓրայսուոթերհաուսԿուպերս Արմենիա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն,
- «Քեյ-Փի-Էմ-Ջի Արմենիա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն։
- Աուդիտորական եզրակացությամբ պետք է հաստատվեն նաև․
- կապիտալ ներդրումների արդյունքում ստեղծված (ձեռքբերված, կառուցված, վերակառուցված, արդիականացված, վերանորոգված) ակտիվների՝ ստեղծման, (ձեռքբերման, կառուցման, վերակառուցման, արդիականացման, վերանորոգման) պահին իրական արժեքները,
- Դիմումի ներկայացմանը նախորդող տարում իրացված արտադրանքի ծավալը՝ ըստ ապրանքատեսակների և դրանց տնտեսական բարդության, ինչպես նաև իրացման ներքին և արտաքին շուկաների բացվածքի։
- Նախարարությունը Դիմումը (կից փաստաթղթերով) ստանալուց հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում ստուգում է առևտրային ընկերության համապատասխանությունը Հավելված 1-ի 2-րդ և 3-րդ կետերի պահանջներին և որոշում կայացնում Աջակցության տրամադրման կամ Աջակցության տրամադրման մերժման մասին կամ Դիմում ներկայացրած առևտրային ընկերությանը տեղեկացնում Դիմումում (կից փաստաթղթերում) առկա թերությունների շտկման կամ թերի ներկայացված փաստաթղթերի (տեղեկատվության) ներկայացման անհրաժեշտության մասին։
- Դիմումում (կից փաստաթղթերում) առկա թերությունների շտկման կամ թերի ներկայացված փաստաթղթերի (տեղեկատվության) ներկայացման անհրաժեշտության մասին Նախարարությունը Դիմում ներկայացրած առևտրային ընկերությանը տեղեկացնում է էլեկտրոնային գրությամբ, որի մեջ նշվում է թերությունների շտկման կամ թերի ներկայացված փաստաթղթերի (տեղեկատվության) ներկայացման ժամկետը։ Սահմանված ժամկետում թերությունները չշտկելու կամ թերի ներկայացված փաստաթղթերը (տեղեկատվությունը) չներկայացնելու դեպքում Դիմումը համարվում է մերժված, իսկ ներկայացնելու դեպքում Նախարարությունը քննում է շտկված Դիմումը (կից փաստաթղթերով) սույն հավելվածի 5-րդ կետով սահմանված կարգով և ժամկետներում։
- Աջակցության տրամադրման մասին որոշման մեջ նշվում է Աջակցության՝ տվյալ տարվա գումարի չափը, նախորդ տարիներին տրամադրված չափը, սույն հավելվածի 8-րդ կետով սահմանված առավելագույն չափը, ինչպես նաև այդ առավելագույն չափի և արդեն տրամադրված (այդ թվում՝ Աջակցության տրամադրման մասին որոշմամբ) Աջակցության չափի տարբերությունը (այսուհետ՝ Աջակցության մնացորդային գումար)։
Հավելված N 3
ՀՀ կառավարության
2023 թվականի -ի
N -Ն որոշման
ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՉԱՓԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ
- Աջակցության ընդհանուր գումարը Աջակցության տրամադրման բոլոր տարիների ընթացքում չի կարող գերազանցել առևտրային ընկերության կողմից կատարված կապիտալ ներդրումների արդյունքում ստեղծված (կառուցված, ձեռքբերված, վերակառուցված, վերանորոգված, արդիականացված) ակտիվների իրական արժեքի 20%-ը։
- Աջակցության տարեկան առավելագույն գումարը կազմում է առևտրային ընկերության՝ Դիմումի ներկայացմանը նախորդող տարվա արդյունքներով հաշվարկված և առևտրային ընկերության կողմից Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարված շահութահարկի 100%-ի և եկամտային հարկի 25%-ի հանրագումարը։
- Փաստացի տրամադրվող Աջակցության չափը որոշվում է հետևյալ չափորոշիչների հիման վրա․
- Դիմումի ներկայացմանը նախորդող տարում առևտրային ընկերության կողմից իրացված տնտեսապես բարդ ապրանքների տնտեսական բարդության միջին կշռված ցուցիչ (այսուհետ՝ Չափորոշիչ 1), և
- Դիմումի ներկայացմանը նախորդող տարում առևտրային ընկերության ընդհանուր հասույթում տնտեսապես բարդ ապրանքների արտահանումից գոյացած հասույթի մասնաբաժին (այսուհետ՝ Չափորոշիչ 2):
- Չափորոշիչ 1-ով առևտրային ընկերությանը տրվում է գնահատական, որը հաշվարկվում է՝ վերջինիս կողմից Դիմումի ներկայացմանը նախորդող տարում իրացված յուրաքանչյուր տեսակի տնտեսապես բարդ ապրանքին աղյուսակ 1-ում ներկայացված սանդղակի հիման վրա տրվող միավորը բազմապատկելով այդ ապրանքի իրացումից ստացված հասույթի՝ ընդհանուր հասույթում մասնաբաժնով (այսուհետ՝ Ապրանքի կշռված գնահատական) և ստանալով իրացված տնտեսապես բարդ բոլոր Ապրանքների կշռված գնահատականների հանրագումարը։ Ընդ որում՝ ապրանքի տնտեսական բարդության ցուցիչը սահմանվում է մեկնարկի տարվա Ցանկի հիման վրա։ Ապրանքի տնտեսական բարդության սահմանային ցուցիչի (օրինակ՝ 0.1, 0.2, 0.3 և այլն) դեպքում տրվում է առավել բարձր միավորը։ Հաշվի առնելով վերոնշյալը՝ Չափորոշիչ 1-ով տրվող գնահատականը հաշվարկվում է հետևյալ բանաձևի հիման վրա՝
, որտեղ՝
G1` Չափորոշիչ 1-ով տրվող գնահատական․
N` տնտեսապես բարդ ապրանքների քանակ․
Pi` i-րդ տնտեսապես բարդ ապրանքին աղյուսակ 1-ի հիման վրա տրված միավոր․
Si` i-րդ տնտեսապես բարդ ապրանքի վաճառքից ստացված հասույթ (ՀՀ դրամ)․
TS՝ ընդհանուր հասույթ (ՀՀ դրամ)։
Աղյուսակ 1
Ապրանքի տնտեսական բարդության ցուցիչ |
Միավոր |
0.2 - 0.3 |
12 |
0.3 - 0.4 |
18 |
0.4 - 0.5 |
24 |
0.5 - 0.6 |
30 |
0.6 - 0.7 |
36 |
0.7 - 0.8 |
42 |
0.8 - 0.9 |
48 |
0.9 – 1 |
54 |
1 և ավելի |
60 |
- Չափորոշիչ 2-ով առևտրային ընկերությանը տրվում է գնահատական աղյուսակ 2-ում ներկայացված սանդղակի հիման վրա։
Աղյուսակ 2
Տնտեսապես բարդ ապրանքների արտահանումից հասույթի մասնաբաժին ընդհանուր հասույթում (տոկոսային արտահայտությամբ) |
Միավոր |
6 |
4 |
12 |
8 |
18 |
12 |
24 |
16 |
30 |
20 |
36 |
24 |
42 |
28 |
48 |
32 |
54 |
36 |
60 և ավելի |
40 |
- Տրամադրվող Աջակցության չափը որոշելու համար Չափորոշիչ 1-ով և Չափորոշիչ 2-ով տրված գնահատականների հանրագումարը բազմապատկվում է սույն հավելվածի 2-րդ կետով սահմանված Աջակցության տարեկան առավելագույն գումարի և բաժանվում 100-ի: Եթե ստացված գումարը ավել է Աջակցության մնացորդային գումարից, ապա Աջակցությունը տրամադրվում է Աջակցության մնացորդային գումարի չափով։ Հաշվի առնելով վերոնշյալը՝ աջակցության չափը որոշվում է հետևյալ բանաձևի հիման վրա․
, որտեղ՝
G1` Չափորոշիչ 1-ով տրված գնահատական.
G2` Չափորոշիչ 2-ով տրված գնահատական.
AC = PT+ IT*0.25, որտեղ՝
PT` նախորդ տարվա արդյունքներով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարված շահութահարկի գումար,
IT` նախորդ տարվա արդյունքներով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարված եկամտային հարկի գումար։
- Աջակցության գումարը տրամադրվում է առևտրային ընկերությանը Աջակցությունը տրամադրելու մասին որոշումը կայացնելուց 15 աշխատանքային օրվա ընթացքում առևտրային ընկերության՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկում ունեցած հաշվին փոխանցում կատարելու միջոցով։
- Աջակցության գումարը ստանալուց հետո ճշգրտված հարկային հաշվետվության ներկայացման դեպքում, եթե.
1) հարկերի չափը նվազում է, ապա առևտրային ընկերությունը պարտավոր է ճշգրտված հաշվետվությունը ներկայացնելու օրվանից հետո հնգօրյա ժամկետում դրա վերաբերյալ գրավոր տեղեկացնել Նախարարությանը և մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վերադարձնել գոյացած տարբերության գումարը,
2) հարկերի չափն ավելանում է, ապա առևտրային ընկերությունը պարտավոր է ճշգրտված հաշվետվությունը ներկայացնելու օրվանից հետո հնգօրյա ժամկետում դրա վերաբերյալ գրավոր տեղեկացնել Նախարարությանը և իրավասու է տարբերության գումարը ստանալու նպատակով ներկայացնել նոր Դիմում կամ տարբերության գումարը ներառել հետագա տարիների Դիմումների մեջ։
Հավելված N 4
ՀՀ կառավարության
2023 թվականի -ի
N -Ն որոշման
Աջակցություն ստանալու դիմումի ձեվ *
Խնդրում ենք ____________________________ առևտրային ընկերությանը տրամադրել ՀՀ կառավարության 2023 թվականի ______________ -ի _____ -ի N_____ որոշմամբ սահմանված աջակցությունը։
Առևտրային ընկերության վերաբերյալ տվյալներ
- ընկերության անվանում, պետական գրանցման համար, ՀՎՀՀ,
- գրանցման և փաստացի գործունեության հասցե (եթե տարբերվում է),
- էլեկտրոնային փոստի հասցե,
- հեռախոսահամար,
- գործունեության տեսակները՝ ըստ տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի,
- Դիմումի ներկայացմանը նախորդող տարում արտադրանքի (ԱՏԳ ԱԱ 4 նիշ ծածկագիր) իրացման ծավալները (դրամային արտահայտությամբ)՝ ըստ յուրաքանչյուր ապրանքատեսակի և իրացման արտաքին և ներքին շուկաների բացվածքի,
- Դիմումին առնչվող հարցերի պատասխանատուի կոնտակտային հեռախոսահամար։
Կապիտալ ներդրումների վերաբերյալ տվյալներ
- կապիտալ ներդրումների արդյունքում ստեղծված, կառուցված, ձեռքբերված, վերակառուցված, վերանորոգված, արդիականացված ակտիվների ցանկը՝ ներառյալ յուրաքանչյուր ակտիվի տվյալները.
- շենքեր, շինություններ (հասցե, կադաստրային համար),
- սարքավորումներ (արտադրող, մոդել, համար),
- ենթակառուցվածքներ (կադաստրային համար, եթե առկա է)։
- կապիտալ ներդրումների փաստացի իրականացման ժամանակացույցը և յուրաքանչյուր ներդրման իրականացման եղանակի (գործարքի) նկարագրությունը,
- իրականացված կապիտալ ներդրումների արժեքը՝ դրամային արտահայտությամբ (ՀՀ դրամով)՝ ըստ յուրաքանչյուր ակտիվի,
- յուրաքանչյուր ակտիվի իրական արժեքը։
Աջակցության չափի հաշվարկ
Ներկայացվում է հավելված 3-ի 1-ից 6-րդ կետերով սահմանված հաշվարկի կանոնների համաձայն և ենթակա է Նախարարության կողմից ստուգման և անհրաժեշտության դեպքում ճշգրտման։
Դիմումին կցվող փաստաթղթերի ցանկը
- դիմումատուի հիմնադիր փաստաթղթեր,
- դիմումատուի գործունեության իրականացման համար անհրաժեշտ լիցենզիաների, թույլտվությունների և ծանուցումների պատճեններ,
- դիմումատուի՝ Դիմումի ներկայացմանը նախորդող ֆինանսական տարվա հաշվետվություններ (ներառյալ՝ ծանոթագրությունները) և աուդիտորական եզրակացություն,
- կատարված կապիտալ ներդրումները հավաստող փաստաթղթեր (առուվաճառքի, մատակարարման, կապալի, շինարարական կապալի, ծառայությունների մատուցման, լիզինգի պայմանագրեր և այլ փաստաթղթեր),
- կապիտալ ներդրումների արդյունքում ստեղծված, կառուցված, ձեռքբերված, վերակառուցված, վերանորոգված, արդիականացված ակտիվների նկատմամբ սեփականության կամ տիրապետման իրավունքը հավաստող փաստաթղթեր (սեփականության վկայականներ, առուվաճառքի, մատակարարման, լիզինգի, կապալի, շինարարական կապալի պայմանագրեր և այլն),
- անշարժ գույք հանդիսացող ակտիվների վերաբերյալ՝ Հայաստանի Հանրապետության կադաստրի պետական կոմիտեի կողմից տրված միասնական տեղեկանք,
- շարժական գույք հանդիսացող ակտիվների նկատմամբ երրորդ անձանց իրավունքները (առկայության դեպքում) հավաստող փաստաթղթերի պատճենները, իսկ դրանց բացակայության դեպքում հավաստում՝ այդ իրավունքների բացակայության մասին,
- Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի կողմից տրված տեղեկանք՝ առ այն, որ դիմումատուն սնանկության վարույթում ներգրավված չէ որպես պարտապան,
- Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից տրված տեղեկանք դիմումատուի՝ Դիմումի ներկայացմանը նախորդող տարում արդյունքներով հաշվարկված և վճարված շահութահարկի և եկամտային հարկի, ինչպես նաև չմարված հարկային պարտավորությունների վերաբերյալ,
- դիմումատուի՝ սույն կարգի Հավելված 1-ի 2-րդ և 3-րդ կետերով սահմանված պահանջներին համապատասխանության մասին հայտարարություն՝ ստորագրված վերջինիս գործադիր մարմնի ղեկավարի կողմից։
* Սույն ձևի բոլոր դաշտերը պարտադիր են լրացման համար, սակայն առևտրային ընկերության ղեկավարները չեն սահմանափակվում միայն առաջարկվող դաշտերով։
Գործադիր մարմնի ղեկավար՝ ____________________
Ստորագրություն՝ ____________________
-
Обсуждалось
11.05.2023 - 26.05.2023
-
Тип
Pешение
-
Область
Экономика
-
Министерство
Министерство экономики
Просмотры 2839
Принт