В стадии разработки
«ՊԵՏԱԿԱՆ ՌԱԶՄԱԿԱՆԱՑՎԱԾ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԵՆՑ ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԳՏՆՎՈՂ ՄԱՐՏԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԶԵՆՔԸ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՀԵԼՈՒ ԵՎ ԿՐԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
1 - За
-
2 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՊԵՏԱԿԱՆ ՌԱԶՄԱԿԱՆԱՑՎԱԾ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԵՆՑ ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԳՏՆՎՈՂ ՄԱՐՏԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԶԵՆՔԸ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՀԵԼՈՒ ԵՎ ԿՐԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
1․ Ընթացիկ իրավիճակը և ակտի ընդունման անհրաժեշտությունը.
Նախագիծը մշակվել է ի կատարումն ՀՀ վարչապետի 2022 թվականի դեկտեմբերի 30-ի «Զենքի շրջանառության կարգավորման մասին» և «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումները հաստատելու մասին» թիվ 1562-Ա որոշմամբ հաստատված հավելվածի 2-րդ կետի և «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի 24-րդ հոդվածի պահանջների։
«Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ պետական ռազմականացված կազմակերպություններն իրենց սպառազինության մեջ գտնվող մարտական և ծառայողական զենքն իրավունք ունեն ժամանակավոր պահելու և կրելու նպատակով փոխանցել պետական մարմինների այն պաշտոնատար անձանց, որոնց օրենքով թույլատրվում է զենք պահել և կրել: Նշված օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պետական մարմինների պաշտոնատար անձինք իրավունք ունեն ժամանակավոր պահելու և կրելու ծառայողական զենք ինքնապաշտպանական նպատակներով: Պետական մարմինների պաշտոնատար անձինք նախագծով իրենց փոխանցվող զենքը ստանալու համար, պետք է դիմում գրեն պետական մարմնի ղեկավարին, որն էլ ներկայացվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանություն: Դիմումին պետք կցվի զենքի հետ անվտանգ վարվելու կանոնների, ինչպես նաև զենքի գործադրման ուսուցում ստացած լինելու վերաբերյալ: Զենքի գործադրման ուսուցումը կազմակերպելու է Ոստիկանությունը: Ոստիկանությունը զենքը հանձնում է պետական մարմնի լիազորված ներկայացուցչին՝ հանձնման-ընդունման ակտով, ինչից հետո սահմանված կարգով զենքը հաշվառվում է պետական մարմնում, որից հետո փոխանցվում է պետական մարմնի պաշտոնատար անձին: Պետական մարմնի պաշտոնատար անձի լիազորությունները դադարելու կամ դադարեցվելու դեպքում իրեն փոխանցված զենքը պետական մարմնի պաշտոնատար անձն անմիջապես սահմանված կարգով հանձնում է պետական մարմնին: Եթե պաշտոնավարման ընթացքում պաշտոնատար անձը հրաժարվում է զենքից, ապա դիմում է ներկայացնում պետական մարմնի ղեկավարին : Այնուհետև զենքից հրաժարվելու դիմումը մեկշաբաթյա ժամկետում փոխանցում է Ոստիկանություն: Ինչից հետո զենքը սահմանված կարգով հանձնում է պետական մարմին, իսկ պետական մարմինն էլ հանձնում է ՀՀ ոստիկանություն հանձնման-ընդունման ակտով:
2․ Կարգավորման նպատակը և բնույթը․
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծով առաջարկվում է սահմանել պետական ռազմականացված կազմակերպությունների կողմից իրենց սպառազինության մեջ գտնվող մարտական և ծառայողական զենքը պետական մարմինների պաշտոնատար անձանց ժամանակավոր պահելու և կրելու նպատակով փոխանցելու կարգը:
3․ Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները․
Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
4․ Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք․
Նախագիծը մշակվել է ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից:
5. Ակնկալվող արդյունքը․
Նախագծի ընդունմամբ կսահմանվի պետական ռազմականացված կազմակերպություններից կողմից իրենց սպառազինության մեջ գտնվող մարտական և ծառայողական զենքը ժամանակավոր պահելու և կրելու նպատակով պետական մարմինների պաշտոնատար անձանց փոխանցելու կարգը:
6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ․
ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» թիվ 1902-Լ որոշման 1-ին հավելված:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
-
Обсуждалось
10.05.2023 - 25.05.2023
-
Тип
Pешение
-
Область
Безопасность, Защита общественного порядка, обеспечение общественной безопасности и общественная полиция
-
Министерство
Министерство внутренних дел
Просмотры 2543
Принт