В стадии разработки
«ՊԵՏԱԿԱՆ ՌԱԶՄԱԿԱՆԱՑՎԱԾ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԵՆՑ ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԳՏՆՎՈՂ ՄԱՐՏԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԶԵՆՔԸ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՀԵԼՈՒ ԵՎ ԿՐԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
1 - За
-
2 - Против
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
«......» «........................» 2023 թվականի ...-Ն
ՊԵՏԱԿԱՆ ՌԱԶՄԱԿԱՆԱՑՎԱԾ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԵՆՑ ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԳՏՆՎՈՂ ՄԱՐՏԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԶԵՆՔԸ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՀԵԼՈՒ ԵՎ ԿՐԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1․ Սահմանել ժամանակավոր պահելու և կրելու նպատակով պետական մարմինների պաշտոնատար անձանց զենք փոխանցելու կարգը՝ համաձայն հավելվածի:
2․ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի տեղակալ - ոստիկանության պետին՝ մեկամսյա ժամկետում սահմանել ժամանակավոր պահելու և կրելու նպատակով պետական մարմինների պաշտոնատար անձանց փոխանցվող զենքի տեսակները, ձևը, մոդելը:
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ
Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
ք․ Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2023 թվականի
_______ -ի N _____-Ն որոշման
Կ Ա Ր Գ
ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՀԵԼՈՒ ԵՎ ԿՐԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԶԵՆՔ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ
1․ Պետական մարմինների պաշտոնատար անձանց ժամանակավոր պահելու և կրելու նպատակով զենք փոխանցվում է պետական մարմինների պաշտոնատար անձանց պաշտոնավարման ժամանակահատվածի համար՝ ինքնապաշտպանության նպատակով:
2․ Պետական մարմինների պաշտոնատար անձանց ժամանակավոր պահելու և կրելու նպատակով զենք փոխանցվում է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության (այսուհետ՝ Ոստիկանություն) կողմից:
3․ Պետական մարմինների պաշտոնատար անձանց ժամանակավոր պահելու և կրելու նպատակով փոխանցվող զենքի տեսակները, ձևը, մոդելը սահմանում է Ոստիկանությունը:
4․ Պետական մարմինների պաշտոնատար անձանց ժամանակավոր պահելու և կրելու նպատակով փոխանցվող զենքի հետ միասին անհրաժեշտության դեպքում կարող են տրամադրվել զենքի պարագաներ:
5․ Պետական մարմինների պաշտոնատար անձանց ժամանակավոր պահելու և կրելու նպատակով զենք փոխանցվում է պետական մարմինների պաշտոնատար անձի՝ պետական մարմնի ղեկավարին ուղղված դիմումի հիման վրա, որին կցվում է զենքի հետ անվտանգ վարվելու կանոնների, ինչպես նաև զենքի գործադրման ուսուցում ստացած լինելու վերաբերյալ տեղեկանք:
6․ Պետական մարմինների պաշտոնատար անձանց՝ զենքի հետ անվտանգ վարվելու կանոնների, ինչպես նաև զենքի գործադրման ուսուցումը կազմակերպում է Ոստիկանությունը:
7․ Պետական մարմինը պետական մարմնի պաշտոնատար անձի՝ ժամանակավոր պահելու և կրելու նպատակով զենք փոխանցելու դիմումը, նրան պաշտոնի նշանակելու մասին փաստաթղթերի պատճենը և զենքի հետ անվտանգ վարվելու կանոնների, ինչպես նաև զենքի գործադրման ուսուցում ստացած լինելու վերաբերյալ տեղեկանքը և կից փաստաթղթերը ստանալու օրվանից մեկշաբաթյա ժամկետում փոխանցում է Ոստիկանություն:
8․ Ոստիկանությունը դիմումը և կից փաստաթղթերը ստանալու օրվանից մեկշաբաթյա ժամկետում պետական մարմնին փոխանցում է զենք:
9․ Ոստիկանությունը զենքը հանձնում է պետական մարմնի լիազորված ներկայացուցչին՝ հանձնման-ընդունման ակտով, ինչից հետո սահմանված կարգով զենքը հաշվառվում է պետական մարմնում, որից հետո փոխանցվում է պետական մարմնի պաշտոնատար անձին:
10․ Զենքը գործադրելու, ինչպես նաև դրա կորցնելու կամ դրա փչանալու դեպքում պետական մարմնի պաշտոնատար անձն անհապաղ տեղեկացնում է պետական մարմնի ղեկավարին, այնուհետև սահմանված կարգով տեղեկացվում է Ոստիկանությանը:
11․ Պետական մարմնի պաշտոնատար անձի լիազորությունները դադարելու կամ դադարեցվելու դեպքում պետական մարմինը դրա մասին 3-օրյա ժամկետում տեղեկացնում է Ոստիկանությանը:
12․ Պետական մարմնի պաշտոնատար անձի լիազորությունները դադարելու կամ դադարեցվելու դեպքում իրեն փոխանցված զենքը պետական մարմնի պաշտոնատար անձն անմիջապես սահմանված կարգով հանձնում է պետական մարմնին:
13․ Պաշտոնավարման ընթացքում պետական մարմնի պաշտոնատար անձի՝ ժամանակավոր պահելու և կրելու իրավունքով փոխանցված զենքից հրաժարվելու ցանկության դեպքում պետական մարմնի պաշտոնատար անձը դիմում է ներկայացնում պետական մարմնի ղեկավարին, ինչից հետո զենքը սահմանված կարգով հանձնում է պետական մարմին: Պետական մարմինը պետական մարմնի պաշտոնատար անձի՝ զենքից հրաժարվելու դիմումը մեկշաբաթյա ժամկետում փոխանցում է Ոստիկանություն:
14․ Պետական մարմնում առկա պետական մարմինների պաշտոնատար անձին չամրակցված զենքը հանձնման-ընդունման ակտով հանձնում են Ոստիկանություն:
-
Обсуждалось
10.05.2023 - 25.05.2023
-
Тип
Pешение
-
Область
Безопасность, Защита общественного порядка, обеспечение общественной безопасности и общественная полиция
-
Министерство
Министерство внутренних дел
Просмотры 2558
Принт