«Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց հարկային մարմնում հաշվառման պարզեցված կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ
-
5 - За
-
2 - Против
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
………….................. 2023 թվականի N …….. – Ն
ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆՈՒՄ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՊԱՐԶԵՑՎԱԾ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ
ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 288-րդ հոդվածի 3-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Սահմանել անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց հարկային մարմնում հաշվառման պարզեցված կարգը՝ համաձայն հավելվածի:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2024թ․ ապրիլի 1-ից։
Հավելված
ՀՀ կառավարության 2023 թվականի
_______________ _____-ի N______-Ն որոշման
Պ Ա Ր Զ Ե Ց Վ Ա Ծ Կ Ա Ր Գ
ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆՈՒՄ ՀԱՇՎԱՌՄԱՆ
- Սույն կարգով կարգավորվում են անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց՝ հարկային մարմնում պարզեցված հաշվառման կանգնելու հետ կապված հարաբերությունները:
- Սույն կարգը վերաբերում է անհատ ձեռնարկատեր չհանդիսացող այն ֆիզիկական անձանց, որոնք օրենսդրությամբ սահմանված կարգով համարվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ։
- Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց հարկային մարմնում պարզեցված հաշվառման համար անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից անձնական գրասենյակ էջից ներկայացվում է Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց հարկային մարմնում հաշվառման դիմում (այսուհետ՝ Դիմում)՝ համաձայն սույն կարգին կից ձևի։
- Դիմումը ներկայացնելուց հետո համակարգը դիմողին շնորհում է հարկ վճարողի հաշվառման համար (այսուհետ՝ ՀՎՀՀ)։
- Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձը Դիմում չի ներկայացնում ՀՎՀՀ ունենալու դեպքում և անձնական գրասենյակ էջում ցուցադրվում է ֆիզիկական անձի ՀՎՀՀ-ն։
Ձև
ԴԻՄՈՒՄ
ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆՈՒՄ ՀԱՇՎԱՌՄԱՆ
- Ֆիզիկական անձի անուն, ազգանուն, հայրանունը _____________________________
_________________________________________________________________________
- Ֆիզիկական անձի հաշվառման վայրը
___________________________________________________________________________
- Ֆիզիկական անձի հեռախոսահամար _________________________________________
- Ֆիզիկական անձի անձնագրային տվյալները, ՀԾՀ-ն ___________________________
- Դիմումի ներկայացման ամսաթիվը ___________________________________________
-
Обсуждалось
02.05.2023 - 17.05.2023
-
Тип
Pешение
-
Область
Государственные доходы, Финансовая
-
Министерство
Комитет государственных доходов
Просмотры 2885
Принт