Հիշել նախագիծը

«Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց հարկային մարմնում հաշվառման պարզեցված կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 ………….................. 2023 թվականի N …….. – Ն

 

ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆՈՒՄ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՊԱՐԶԵՑՎԱԾ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ

ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 288-րդ հոդվածի 3-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Սահմանել անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց հարկային մարմնում հաշվառման պարզեցված կարգը՝ համաձայն հավելվածի:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2024թ․ ապրիլի 1-ից։

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2023 թվականի

_______________  _____-ի N______-Ն որոշման 

 


Պ Ա Ր Զ Ե Ց Վ Ա Ծ  Կ Ա Ր Գ

 ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆՈՒՄ ՀԱՇՎԱՌՄԱՆ

 

 

  1. Սույն կարգով կարգավորվում են անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց՝ հարկային մարմնում պարզեցված հաշվառման կանգնելու հետ կապված հարաբերությունները:
  2. Սույն կարգը վերաբերում է անհատ ձեռնարկատեր չհանդիսացող այն ֆիզիկական անձանց, որոնք օրենսդրությամբ սահմանված կարգով համարվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ։
  3. Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց հարկային մարմնում պարզեցված հաշվառման համար անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից անձնական գրասենյակ էջից ներկայացվում է Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց հարկային մարմնում հաշվառման դիմում (այսուհետ՝ Դիմում)՝ համաձայն սույն կարգին կից ձևի։
  4. Դիմումը ներկայացնելուց հետո համակարգը դիմողին շնորհում է հարկ վճարողի հաշվառման համար (այսուհետ՝ ՀՎՀՀ)։
  5. Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձը Դիմում չի ներկայացնում ՀՎՀՀ ունենալու դեպքում և անձնական գրասենյակ էջում ցուցադրվում է ֆիզիկական անձի ՀՎՀՀ-ն։


 

Ձև

 

ԴԻՄՈՒՄ

ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆՈՒՄ ՀԱՇՎԱՌՄԱՆ

 

 

  1. Ֆիզիկական անձի անուն, ազգանուն, հայրանունը _____________________________

          _________________________________________________________________________

  1. Ֆիզիկական անձի հաշվառման վայրը

        ___________________________________________________________________________

  1. Ֆիզիկական անձի հեռախոսահամար _____________________________________­­­­­­­­­____                     
  2. Ֆիզիկական անձի անձնագրային տվյալները, ՀԾՀ-ն ___________________________
  3. Դիմումի ներկայացման ամսաթիվը ___________________________________________

 

 

 

  • Քննարկվել է

    02.05.2023 - 17.05.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Պետական եկամուտներ, Ֆինանսական

  • Նախարարություն

    Պետական եկամուտների կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2889

Տպել