Добавить в избранное

В стадии разработки

«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

Ունենալով նպատակ շարժվել պրոֆեսիոնալ և մասնագիտացված ծառայություն ստեղծելու ճանապարհով՝ մոտեցում է ձևավորվել մարզային մակարդակում (նաև Երևան քաղաք) ունենալ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության անմիջական ենթակայությամբ գործող տարածքային ստորաբաժանումներ (ինչպես այժմ գործում է Պարեկային ծառայությունը), որոնց կվերապահվի միայն ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների բացահայտման, օպերատիվ կանխարգելման և հետախուզվողների հայտնաբերման նպատակով օպերատիվ-հետախուզական գործունեության իրականացումը:
 
Մարզային մակարդակում քրեական ոստիկանության տարածքային ստորաբաժանումների կադրային համալրումը նախագծային լուծումներով առաջարկվում է իրականացնել պարեկային ծառայության օրինակով՝ մրցութային տարբերակով, որի շրջանակներում դիմորդները կանցնեն քրեական ոստիկանի որակավորման նախնական կրթական ծրագիր։ Մրցույթին կարող են մասնակցել բարձրագույն կրթություն ունեցող քաղաքացիները և ոստիկանության գործող ծառայողները։
 
Հատկանշական է, որ Քրեական ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ձևավորումից հետո ներկայիս մարզային վարչությունները լուծարվելու են:
Միաժամանակ, Ոստիկանության կառավարման համակարգում օպտիմալ լուծումներ ապահովելու նպատակով նախագծով առաջարկվում է սահմանել, որ Ոստիկանությունում պարեկային ծառայության, քրեական ոստիկանության և հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչությունների պետերն ի պաշտոնե հանդիսանալու են Ոստիկանության պետի տեղակալներ։

 

  • Обсуждалось

    11.04.2023 - 26.04.2023

  • Тип

    Закон

  • Область

    Управленческие правоотношениями

  • Министерство

    Министерство внутренних дел

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 5636

Принт