Добавить в избранное
«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ
-
5 - За
-
5 - Против
Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней
project.digest.no | Автор предложения, дата получения | Содержание предложения | Заключение | Сделанные изменения |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | «Հարկ վճարողների պաշտպանություն» հասարակական կազմակերպություն 22.11.2017 09:59:41 | ՆԱԽԱԳԻԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 4-ի հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 156-րդ հոդվածի 2-րդ մասում «նախորդող օրվա ավարտը» բառերը փոխարինել «հաջորդող ամսվա 20-ը» բառերով: | ||
2 | «Հարկ վճարողների պաշտպանություն» հասարակական կազմակերպություն 22.11.2017 10:12:10 | 1. Ներկայացված նախագիծը բաղկացած է 66 հոդվածներից, մինչդեռ օրենսգրքի փոփոխության անհրաժեշտությունը հիմնավորվում է ընդամենը մի քանի դրույթներով: Կարծում ենք, որ օրենսդրական փոփոխությունները պետք է զուգորդվեն փոփոխությունների անհրաժեշտության մանրամասն նկարագրությամբ: 2.Կարծում ենք, որ ճիշտ կլինի նշել, որ նշված փոփոխությունների նպատակն է վերացնել կամ կարգավորել հապճեպ ընդունման հետևանքով ընդունված Օրենսգրքում առկա տեխնիկական վրիպակները կամ թերությունները: | ||
3 | «Հարկ վճարողների պաշտպանություն» հասարակական կազմակերպություն 22.11.2017 10:28:04 | ՆԱԽԱԳԻԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 4-ի հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 147-րդ հոդվածի 1-ին մասի 33-րդ կետից հանել վերջին նախադասությունը: | ||
4 | «Հարկ վճարողների պաշտպանություն» հասարակական կազմակերպություն 22.11.2017 10:30:44 | Տեղեկանք Ֆիզիկական անձի սեփականությունը համարվող գույքի հարկման մոտեցումների փոփոխության առաջարկությունների վերաբերյալ Օրենսդրական ներկա կարգավորումը «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի համաձայն մեկ օրացուցային տարվա ընթացքում երկու և ավելի թվով անգամ անձի սեփականությունը կամ ընդհանուր սեփականությունը հանդիսացող նույն տեսակի հետևյալ գույքի` բնակարանի, առանձնատան (այդ թվում` անավարտ (կիսակառույց)), անձնական օգտագործման ավտոմեքենայի, գյուղատնտեսական նշանակության և բնակավայրերի հողերի, ավտոտնակի` որևէ ձևով կատարվող հատուցման դիմաց օտարման դեպքերում ապրանքի մատակարարում է համարվում այդ ժամանակահատվածում երկրորդ և ավելի թվով նույն տեսակի գույքի օտարումը, եթե օտարումը կատարվում է տվյալ գույքի ձեռքբերմանը հաջորդող մեկ տարին չգերազանցող ժամանակահատվածում: Նախապատմություն Կարգավորումը ներդրվել է 2009 թվականի հունվարի 1-ից՝ «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ 2008 թվականի օգոստոսի 21-ի ՀՕ-146-Ն օրենքով: Օրենքի նախագծի ընդունման հիմնավորման վերաբերյալ տեղեկանքում՝ - «Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)» բաժնում կարգավորման անհրաժեշտության վերաբերյալ հիմնավորումները բացակայել են, - «Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը եւ առկա խնդիրները» բաժնում առկա խնդրի բովանդակությունը բացակայել է, - «Առկա խնդիրների առաջարկվող լուծումները» բաժնում շարադրված է, որ նախագծով առաջարկվում է ապրանքի մատակարարում համարել ֆիզիկական անձի կողմից մեկ օրացուցային տարվա ընթացքում երկու եւ ավելի անգամ անձի սեփականությունը կամ ընդհանուր սեփականությունը հանդիսացող բնակարանի, առանձնատան, անձնական օգտագործման ավտոմեքենայի, գյուղատնտեսական նշանակության եւ բնակավայրերի հողերի, ավտոտնակի, որեւէ ձեւով կատարվող հատուցման դիմաց օտարումը` այն դեպքերում, երբ այդ օտարումը, ըստ էության, ձեռնարկատիրական գործունեության բնույթ ունի: - «Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը» բաժնում շարադրված է, որ նախագծի ընդունման եւ դրանում տեղ գտած դրույթների գործնական կիրառության արդյունքում ակնկալվում է, որ կապահովվի ֆիզիկական անձանց եւ տնտեսավարող սուբյեկտների կողմից իրականացվող` գույքի առանձին տեսակների օտարման գործարքների համար: Օրենքի նախագծի վերաբերյալ տեղեկանքից կարելի է գուշակել, որ նախագծի հեղինակների հավաստմամբ օրացուցային տարվա ընթացքում նույն տեսակի երկու գույքի վաճառքը ձեռնարկատիրական գործունեության բնույթ ունի: Կարգավորման իրավակիրառական ներկա վիճակը եւ առկա խնդիրները - Այս դրույթը հիմնականում կիրառվում է ձեռնարկատիրական գործունեության հետ առնչություն չունեցող այն անձանց նկատմամբ, որոնք հանգամանքների բերումով ստիպված են եղել օտարել նույն տեսակի իրենց 2-րդ գույքը: Մինչդեռ իրականում ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող անձինք իրենց գործունեությունը կազմակերպում են այնպես, որ վերոնշյալ դրույթը իրենց նկատմամբ կիրառելի չլինի (օրինակ ներմուծումները կազմակերպում են այլ անձանց անուններով և այլն): - Մյուս կողմից, անհասկանալի է օրենքի ներկա կարգավորումներն այն դեպքերում, երբ օրինակ մեկ տուն կառուցելու համար ձեռքբերված շինարարական աղյուսի կամ 20 տոննա ցեմենտի իրացման դեպքերում ֆիզիկական անձին հարկային պարտավորություններով չենք ծանրաբեռնում, մինչդեռ 200 հազար կամ 300 հազար դրամ արժողությամբ ավտոմեքենա վաճառողին պարտադրվում է ներկայացնել ավելացված արժեքի հարկի հաշվարկ և վճարել հաշվարկված հարկը: Հետևաբար, կարծում ենք, որ վերը նշած դեպքերի համար իմաստազրկվում է օրենքի ընդունման համար հիմք հանդիսացած նպատակը: ՀՀ հարկային օրենսգրքով 2018 թվականի հունվարի 1-ից առաջարկվող կարգավորումը ՀՀ հարկային օրենսգրքով վերանայվեց գործող կարգավորումները՝ ավելացված արժեքի հարկով հարկման դաշտից տեղափոխելով եկամտային հարկով հարկման դաշտ (Օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետ): Ընդ որում Օրենսգրքով առաջարկվող կարգավորումները, մեր կարծիքով, ոչ միայն չմեղմացրեցին ձեռնարկատիրական գործունեության հետ առնչություն չունեցող անձանց վիճակը, այլ որոշ դեպքերում վատթարացնող կարգավորում նախատեսվեց: Մասնավորապես՝ - եթե ներկայումս գործող կարգավորումների շրջանակներում ավելացված արժեքի հարկով հարկում նախատեսում է երկորդ գույքի իրացման մասով, ապա Օրենսգրքով այն նախատեսում է հենց առաջին գույքի դեպքում (եթե ֆիզիկական անձն ստիպված է եղել անձնական օգտագործման ավտոմեքենան օտարել ձեռք բերելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում, իսկ անշարժ գույքն օտարել ձեռք բերելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում): - մյուս կողմից, եթե ի սկզբանե, կարգավորման նպատակն եղել է սահմանափակել ֆիզիկական անձանց կողմից առանց պետական գրանցման ձեռնարկատիրական գործունեության բնույթը, ապա Օրենսգրքով այն ընդլայնվել է ավտոմեքենաների ներմուծման և(կամ) օտարման մասով: Մասնավորապես, ֆիզիկական անձը Օրենսգրքի ուժի մեջ մտնելուց հետո կարող է ներմուծել 10 կամ 100 ավտոմեքենա, սպասել երեք ամիս լրանալը, որից հետո որևէ մեկ կամ մի քանի ամսում իրացնել այդ նույն 10 կամ 100 ավտոմեքենան՝ առանց հարկային հետևանքների: - եթե գործող կարգավորումների շրջանակներում ֆիզիկական անձի կողմից ավտոմեքենայի ներմուծման և ավտոմեքենայի ձեռքբերմանը հաջորդող մեկ տարին չգերազանցող ժամանակահատվածում իրացման դեպքում ներմուծման ժամանակ ֆիզիկական անձի կողմից վճարված ավելացված արժեքի հարկի հաշվանցման հնարավորություն սահմանված է (այդ դեպքում ֆիզիկական անձի կողմից ավելացված արժեքի հարկի վճարման ենթակա գումարը հաշվարկվում է ավտոմեքենայի իրացման նկատմամբ հաշվարկված ավելացված արժեքի հարկի և ներմուծման ժամանակ վճարված հարկի գումարի տարբերության մասով), ապա Օրենսգրքով նախատեսված կարգավորման դեպքում, եթե ֆիզիկական անձը հանգամանքների բերումով ստիպված է եղել իրացնել երկու ամիս առաջ ձեռքբերված գույքը ձեռքբերման կամ ավելի պակաս արժեքով, ապա ստիպված է եկամտային հարկ վճարել ամբողջ արժեքից: - Մյուս կողմից, ստացվում է, որ եթե ֆիզիկական անձն ստիպված է եղել անձնական օգտագործման ավտոմեքենան օտարել ձեռք բերելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում, ապա ոչ միայն պետք է վճարի եկամտային հարկը, այլ կարող է նաև տուգանվել մեքենայի արժեքի 50 տոկոսի չափով գումարով, քանի որ Օրենսգրքի 407-րդ հոդվածի 1-ին մասով նման հնարավորություն սահմանված է: Առկա խնդիրների առաջարկվող լուծումները Առաջարկում ենք խնդրի կարգավորման երեք տարբերակ: Տարբերակ 1. Ուժը կորցրած ճանաչել Օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի «ա» և «բ» ենթակետերը և հարցը կարգավորել ֆիզիկական անձանց կողմից բացառապես ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու դասակարգման կարգավորումների շրջանակներում: Տարբերակ 2. Եկամտային հարկով հարկման ձևաչափում և հարկման հարց առաջադրել ավտոմեքենաների և անշարժ գույքի մասով նախատեսել, որ մեկ օրացուցային տարվա ընթացքում երկու և ավելի թվով անգամ օտարման դեպքերում, եթե օտարումը կատարվում է երկու և ավելի թվով տվյալ գույքի ձեռքբերմանը հաջորդող մեկ տարին չգերազանցող ժամանակահատվածում: Տարբերակ 3. Օրենսգրքի 147-րդ հոդվածով նախատեսված կարգավորումների շրջանակներում ավտոմեքենաների համար նախատեսել մեկ տարի ժամկետ, միաժամանակ եկամտային հարկով հարկման բազան հաշվարկելիս նախատեսել ավտոմեքենաների և անշարժ գույքի ձեռքբերման արժեքի չափով նվազեցման հնարավորություն: | ||
5 | «Հարկ վճարողների պաշտպանություն» հասարակական կազմակերպություն 22.11.2017 11:03:27 | ՆԱԽԱԳԻԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 4-ի հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 145-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ կետով. «3) Օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի «ա» և «բ» ենթակետերով սահմանված ձեռնարկատիրական գործունեության առարկա համարվող գույքի օտարման դեպքերում՝ գույքի օտարման գնի և ձեռքբերման գնի դրական տարբերությունը»: Հոդված 2. Օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «ա. ձեռնարկատիրական գործունեության առարկա համարվող գույքի օտարում է համարվում անձնական, ընտանեկան կամ տնային օգտագործման գույքի (բնակարան, առանձնատան (այդ թվում` անավարտ (կիսակառույց), գյուղատնտեսական նշանակության և բնակավայրերի հող, ավտոտնակ, անձնական օգտագործման ավտոմեքենա) երկրորդ և ավելի թվով նույն տեսակի գույքի օտարումը, եթե երկրորդ և ավելի թվով անձնական օգտագործման ավտոմեքենան կամ անշարժ գույքն օտարվում է ձեռք բերելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում,»: | ||
6 | «Հարկ վճարողների պաշտպանություն» հասարակական կազմակերպություն 24.11.2017 18:44:46 | Նախագծի 45-րդ հոդվածի վերաբերյալ Նախագծով կարծես թե հետագծելիությունն ապահովող էլեկտրոնային սարքերի կիրառման պարտականությունը դրվել է հարկ վճարողի վրա: Չառարկելով ապրանքների հետագծելիությունն ապահովող էլեկտրոնային սարքերի կիրառությանը, սակայն պետք է նշել, որ՝ - 2017 թվականի նոյեմբերի 8-ին կայանացած՝ եկամուտների վարչարարության բարեփոխումների խորհրդի նիստի ընթացքում ԵՏՄ անդամ պետություններից ցամաքային տրանսպորտով ՀՀ տարածք ներմուծված ապրանքների տեղաշարժի նկատմամբ հսկողության իրականացման համար առաջարկվող տեղաշարժի վերաբերյալ հարկ վճարողի կողմից հայտարարություն ներկայացնելու վերաբերյալ քննարկումների ընթացքում հայտարարություն ներկայացնելու փոխարեն հետագծելիությունն ապահովող էլեկտրոնային սարքերի կիրառում նախատեսելը պայմանավորված էր հենց այն հանգամանքով, որ հարկ վճարողի վրա չդրվի լրացուցիչ պարտականություններ, որի չկատարման կամ ոչ պատշաճ կատարման պարագայում անտեղի կիրառվեն պատասխանատվության միջոցներ: Կարծում ենք, որ այդ նիստի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները և ներկայացված նախագիծը համահունչ չեն: - ապրանքի տեղաշարժի վերաբերյալ հայտարարություն ներկայացնելու առաջարկությունն ընդունելի չհամարվեց նաև այն պատճառով, որ հարկ վճարողը ստիպված պետք է լիներ օրինակ, գիշերային՝ հարկ վճարողի համար ոչ աշխատանքային ժամին հարկային մարմնին հայտարարություն ներկայացներ, ինչը լրացուցիչ բեռ էր լինելու վերջինիս համար: Ներկայացված նախագծով հետագծելիությունն ապահովող էլեկտրոնային սարքերի դեպքում ստացվում է, որ հարկ վճարողը հարկային մարմից պետք է ստանա այդ սարքերը և, օրինակ գիշերային ժամին ներկա գտնվի ապրանքների ՀՀ տարածք հատման պահին, որպեսզի կարողանա ապահովել նախագծով առաջարկվող պահանջը: - անհասկանալի է նաև բոլոր ապրանքատեսակների մասով հետագծելիությունն ապահովող էլեկտրոնային սարքերի կիրառության պահանջը: Եթե հարկ վճարողը ներմուծել է նույնականացվող ապրանք, օրինակ տրանսպորտային միջոց կամ հոսքային գիծ, ինչ իմաստ ունի նման կարգավորումը: Ելնելով վերոշարադրյալից առաջարկում ենք վերանայել նախագծով նախատեսված մոտեցումները՝ - հետագծելիությունն ապահովող էլեկտրոնային սարքերի կիրառության ապահովելու պարտականությունը նախատեսել մաքսային և հարկային մարմինների համար, - հետագծելիությունն ապահովող էլեկտրոնային սարքերի կիրառություն նախատեսել բացառապես այն ապրանքատեսակների համար, որոնց մասով հարկայի հսկողության ընթացքում ի հայտ են եկել հարկերից խուսափման հնարավորություններ: | ||
7 | «Հարկ վճարողների պաշտպանություն» հասարակական կազմակերպություն 27.11.2017 12:31:41 | Նախագծի 20-րդ հոդվածի վերաբերյալ Անհասկանալի է, թե ինչ նպատակով է սահմանափակվում անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց հետ քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում աշխատանքների ընդունման և (կամ) ծառայությունների ստացման գործարք-ների ամսական կտրվածքով երեք միլիոն դրամը, իսկ միանվագ գործարքի գծով՝ երեք հարյուր հազար դրամը գերազանցող ծախսերի սահմանափակումը: - Նախ, եթե հարկ վճարողը փաստացի կատարում է այդ ծախսերը, ապա անհասկանալի է, թե ինչու այն չպետք է նվազեցնի, - Նման սահմանափակումը ոչ այլ ինչ է, քան անուղղակի եղանակով շահութահարկի բեռի ավելացում, - Մյուս կողմից, հարկ վճարողը նման գործարքների դեպքում հանդիսանում է հարկային գործակալ, որի վրա դրված է հարկը պահելու և վճարելու պարտավորություն: Հետևաբար, ստացվում է մի կողմից պետությունը պարտադրում է հարկը պահել, սակայն նույն գործարքի մասով ըստ էության առաջադրում է շահութահարկ վճարել, - Անհասկանալի է ինչով է տարբերվում հարկ վճարողի կողմից կատարված նշված ծախսերի այլ ծախսերի համեմատությամբ, երբ միայն գործունեության հետ ուղղակիորեն կապված այս ծախսերի մասով է սահմանափակում նախատեսվում, - Նման մոտեցումը կբերի նրան, որ հարկ վճարողները ստիպված կլինեն չհայտարարագրել նման ծախսերը եկամտային հարկից խուսափելու և պետության կողմից անարդար դրսևորման համար: | ||
8 | «Հարկ վճարողների պաշտպանություն» հասարակական կազմակերպություն 27.11.2017 12:36:21 | www.e-draft.am –ում ներկայացված նախագծի 18-րդ հոդված, իսկ ՀՀ կառավարության 23.11.2017 նիստի օրակարգում ներառված ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագծի 20-րդ հոդվածի վերաբերյալ Անհասկանալի է, թե ինչ նպատակով է սահմանափակվում անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց հետ քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում աշխատանքների ընդունման և (կամ) ծառայությունների ստացման գործարք-ների ամսական կտրվածքով երեք միլիոն դրամը, իսկ միանվագ գործարքի գծով՝ երեք հարյուր հազար դրամը գերազանցող ծախսերի սահմանափակումը: - Նախ, եթե հարկ վճարողը փաստացի կատարում է այդ ծախսերը, ապա անհասկանալի է, թե ինչու այն չպետք է նվազեցնի, - Նման սահմանափակումը ոչ այլ ինչ է, քան անուղղակի եղանակով շահութահարկի բեռի ավելացում, - Մյուս կողմից, հարկ վճարողը նման գործարքների դեպքում հանդիսանում է հարկային գործակալ, որի վրա դրված է հարկը պահելու և վճարելու պարտավորություն: Հետևաբար, ստացվում է մի կողմից պետությունը պարտադրում է հարկը պահել, սակայն նույն գործարքի մասով ըստ էության առաջադրում է շահութահարկ վճարել, - Անհասկանալի է ինչով է տարբերվում հարկ վճարողի կողմից կատարված նշված ծախսերի այլ ծախսերի համեմատությամբ, երբ միայն գործունեության հետ ուղղակիորեն կապված այս ծախսերի մասով է սահմանափակում նախատեսվում, - Նման մոտեցումը կբերի նրան, որ հարկ վճարողները ստիպված կլինեն չհայտարարագրել նման ծախսերը եկամտային հարկից խուսափելու և պետության կողմից անարդար դրսևորման համար: |