«ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 2404-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
12 - За
-
3 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 2404-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
1. |
Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը |
|
Ի կատարումն ՀՀ վարչապետի 2022 թվականի հուլիսի 8-ի N 02/12.4/22087-2022 հանձնարարականի՝ ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2404-Ն որոշման մեջ լրացում կատարելու նպատակն է սահմանել միջպետական և հանրապետական ավտոմոբիլային ճանապարհների կողային տեսանելիության պահանջներից ելնելով երթևեկելի մասի եզրից համապատասխան հեռավորությամբ սահմանված գոտիներում կառուցապատման /տեղադրման/ թույլատրելի գործունեությունները, կանոնակարգել ապօրինի օբյեկտների անկանոն տեղադրման և կանխարգելմանն գործընթացն ու ապահովել օրենքի ուժով դրանց ապամոնտաժման գործընթացի իրականացումը, հաշվի առնելով միջպետական և հանրապետական ավտոմոբիլային ճանապարհների կարևորությունը, մասնավորապես, քաղաքաշինական կանոնակարգման, ճանապարհային անվտանգության և զբոսաշրջային գրավչության տեսանկյուններից: |
2. |
Ընթացիկ իրավիճակը և խնդիրները |
|
ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2404-Ն որոշմամբ հստակեցված միջպետական և հանրապետական ավտոմոբիլային ճանապարհների կողային տեսանելիության պահանջներից ելնելով երթևեկելի մասի եզրից համապատասխան հեռավորությամբ սահմանված գոտիներում կառուցապատման /տեղադրման/ թույլատրելի գործունեությունները, որի արդյունքում ՀՀ ողջ տարածքում առանց սահմանված կարգի պահպանման և պետական լիազոր մարմինների համաձայնությունների բացակայությամբ իրականցվում են հուշաքարերի, խաչքարերի և խաչերի տեղադրման աշխատանքներ, որի ժամանակ խախտվում են քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման գոտում գտնվող տարածքների պահպանման կարգերը, ինչպես նաև քաղաքաշինական, գեղագիտական և անվտանգության կանոնները: |
3. |
Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը |
|
Հստակեցվում է միջպետական և հանրապետական ավտոմոբիլային ճանապարհների կողային տեսանելիության պահանջներից ելնելով երթևեկելի մասի եզրից համապատասխան հեռավորությամբ սահմանված գոտիներում կառուցապատման /տեղադրման/ թույլատրելի գործունեությունները: |
4. |
Կարգավորման նպատակը և բնույթը |
|
Ի կատարումն ՀՀ վարչապետի 2022 թվականի հուլիսի 8-ի N 02/12.4/22087-2022 հանձնարարականի՝ ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N2404-Ն որոշման մեջ լրացում կատարելով՝ հստակեցվում է միջպետական և հանրապետական ավտոմոբիլային ճանապարհների կողային տեսանելիության պահանջներից ելնելով երթևեկելի մասի եզրից համապատասխան հեռավորությամբ սահմանված գոտիներում կառուցապատման /տեղադրման/ թույլատրելի գործունեությունները: |
5. |
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք |
|
Նախագիծը մշակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կողմից՝ ՀՀ վարչապետի 2022 թվականի հուլիսի 8-ի N 02/12.4/22087-2022 հանձնարարականի շրջանակում: |
6. |
Ակնկալվող արդյունքը |
|
Որոշման նախագծի ընդունման արդյունքում միջպետական և հանրապետական ավտոմոբիլային ճանապարհների կողային տեսանելիության պահանջներից ելնելով երթևեկելի մասի եզրից համապատասխան հեռավորությամբ սահմանված գոտիներում կսահմանվեն կառուցապատման /տեղադրման/ թույլատրելի գործունեությունները, որն իր հերթին անմիջական ազդեցություն կունենա ապօրինի օբյեկտների անկանոն տեղադրման կանխարգելմանն ու օրենքի ուժով դրանց ապամոնտաժման գործընթացի իրականացմանը: |
7. |
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ. |
|
Նախագիծը բխում ՀՀ վարչապետի 2022 թվականի հուլիսի 8-ի N 02/12.4/22087-2022 հանձնարարականից, Կառավարության 2021-2026թթ. ծրագրի «Քաղաքաշինության կոմիտե» բաժնի 3.2-րդ և ՀՀ կառավարության 2021 թվականի ապրիլի 8-ի «Քաղաքաշինության բնագավառի զարգացման ռազմավարական ծրագիրը և ծրագրի իրագործումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 531-Լ որոշմամբ հաստատված ՀՀ քաղաքաշինության բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրի իրագործումն ապահովող միջոցառումների ցանկի 6.1-րդ կետերից։ |
-
Обсуждалось
06.04.2023 - 21.04.2023
-
Тип
Pешение
-
Область
Градостроителство
-
Министерство
Комитет по градостроительству
Просмотры 2640
Принт