«ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 2404-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
12 - За
-
3 - Против
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2023 թվականի «________________» «_____» N ______-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 2404-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների համաձայն` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին հարող տարածքները կառուցապատելու կանոնակարգման միջոցառումների մասին» N 2404-Ն որոշման մեջ.
1) 9-րդ կետից հետո լրացնել նոր 9.1-րդ կետով հետևյալ բովանդակությամբ.
«9.1. Արգելվում է՝ սույն որոշման 4-րդ կետով սահմանված բնակավայրերից դուրս տարածքներում ավտոմոբիլային ճանապարհի կողային տեսանելիության ապահովման պահանջներից ելնելով կառուցապատման /տեղադրման/ որևէ տեսակի աշխատանքների իրականացում, բացառությամբ ճանապարհային երթևեկության կազմակերպման կահավորանքի (այդ թվում նաև ճանապարհային նշանների), գովազդային վահանակների և ավտոմոբիլային ճանապարհների սպասարկման համար նախատեսված ոչ հիմնական շինությունների տեղադրումից, ինչպես նաև օբյեկտների սպասարկման և շահագործման համար անհրաժեշտ ավտոմեքենաների մոտեցումների կազմակերպման նպատակով՝ երկրորդական (օժանդակ) ճանապարհների իրականացումից։»:
-
Обсуждалось
06.04.2023 - 21.04.2023
-
Тип
Pешение
-
Область
Градостроителство
-
Министерство
Комитет по градостроительству
Просмотры 2641
Принт