Добавить в избранное

«ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր Ո Ւ Մ

«ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ

ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

  1. Ներկա իրավիճակը, առկա խնդիրները

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 2015 թվականի դեկտեմբերի 6-ի փոփոխությունների ընդունումից հետո առաջացել է «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը (այսուհետ՝ Օրենք) Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանեցնելու անհրաժեշտություն: Օրենքը Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանեցնելու արդյունքում կապահովվի ինքնավար մարմիններին վերաբերող բարեփոխումների իրականացումը փոփոխված Սահմանադրության համատեքստում:

 

  1. Առաջարկվող լուծումները

«Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ՝ նախագիծ) մշակումը պայմանավորված է Օրենքը Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխություններին համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ:

 

Մասնավորապես.

1) Սահմանադրական փոփոխություններից բխող անհրաժեշտ կարգավորումը կապված է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 122-րդ հոդվածով նախատեսված կարգավորման հետ, որով սահմանվում է ինքնավար մարմինների, այդ թվում՝ նաև Հայաստանի Հարապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) անդամների նշանակման նոր կարգ՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ ընտրության միջոցով: Ուստի Նախագծով առաջարկվող փոփոխությամբ գործող կարգավորումը համապատասխանեցվել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

Նախագծով սահմանվում են նաև Հանձնաժողովի անդամների կրթությանը և աշխատանքային փորձին վերաբերող լրացուցիչ չափանիշներ, ինչպես նաև հայերենին տիրապետելու պահանջ:

2) Նախագծով լրացվել են Հանձնաժողովի անդամին ներկայացվող պահանջները և նշանակմանը խոչընդոտող, ինչպես նաև նրա լիազորությունների դադարման և վաղաժամկետ դադարեցման հիմքերը, այդ թվում՝  Հանձնաժողովի անդամի` պաշտոնից հրաժարական տալու կարգը, որը համապատասխանեցվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքին:

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագծի մշակման աշխատանքներն իրականացվել են Հայաստանի Հարապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական համձնաժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության աշխատակիցների կողմից:

4. Ակնկալվող արդյունքը

«Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման արդյունքում Օրենքը կհամապատասխանեցվի Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների 122-րդ հոդվածին:

 

  • Обсуждалось

    16.11.2017 - 02.12.2017

  • Тип

    Закон

  • Область

    Экономическая, Конституционное и административное законодательство

  • Министерство

    Комиссия по защите конкуренции

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 12776

Принт