«ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր Ո Ւ Մ
«ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ
ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
- Ներկա իրավիճակը, առկա խնդիրները
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 2015 թվականի դեկտեմբերի 6-ի փոփոխությունների ընդունումից հետո առաջացել է «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը (այսուհետ՝ Օրենք) Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանեցնելու անհրաժեշտություն: Օրենքը Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանեցնելու արդյունքում կապահովվի ինքնավար մարմիններին վերաբերող բարեփոխումների իրականացումը փոփոխված Սահմանադրության համատեքստում:
- Առաջարկվող լուծումները
«Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ՝ նախագիծ) մշակումը պայմանավորված է Օրենքը Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխություններին համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ:
Մասնավորապես.
1) Սահմանադրական փոփոխություններից բխող անհրաժեշտ կարգավորումը կապված է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 122-րդ հոդվածով նախատեսված կարգավորման հետ, որով սահմանվում է ինքնավար մարմինների, այդ թվում՝ նաև Հայաստանի Հարապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) անդամների նշանակման նոր կարգ՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ ընտրության միջոցով: Ուստի Նախագծով առաջարկվող փոփոխությամբ գործող կարգավորումը համապատասխանեցվել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
Նախագծով սահմանվում են նաև Հանձնաժողովի անդամների կրթությանը և աշխատանքային փորձին վերաբերող լրացուցիչ չափանիշներ, ինչպես նաև հայերենին տիրապետելու պահանջ:
2) Նախագծով լրացվել են Հանձնաժողովի անդամին ներկայացվող պահանջները և նշանակմանը խոչընդոտող, ինչպես նաև նրա լիազորությունների դադարման և վաղաժամկետ դադարեցման հիմքերը, այդ թվում՝ Հանձնաժողովի անդամի` պաշտոնից հրաժարական տալու կարգը, որը համապատասխանեցվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքին:
3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագծի մշակման աշխատանքներն իրականացվել են Հայաստանի Հարապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական համձնաժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության աշխատակիցների կողմից:
4. Ակնկալվող արդյունքը
«Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման արդյունքում Օրենքը կհամապատասխանեցվի Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների 122-րդ հոդվածին:
-
Քննարկվել է
16.11.2017 - 02.12.2017
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Տնտեսական, Սահմանադրական և վարչական օրենսդրություն
-
Նախարարություն
Մրցակցության պաշտպանության հանձնաժողով
Դիտումներ` 12841
Տպել