Добавить в избранное
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈւՍՈւՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԿԱՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԲԱԿԱԼԱՎՐԻ ԵՎ ՄԱԳԻՍՏՐՈՍԻ ԿՐԹԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆՆԵՐՈՎ ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻՆ ՏՐՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ, ՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՌԱՋՆԱՅԻՆ ԵՎ ԿԱՐԵՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ) ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
7 - За
-
3 - Против
Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней
project.digest.no | Автор предложения, дата получения | Содержание предложения | Заключение | Сделанные изменения |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Արմեն Գալստյան 16.04.2023 09:25:05 | Նախագիծը միտված է պետության համար կարևոր և առաջնահերթ մասնագիտություններով՝ մասնագիտական մանկավարժության՝ ըստ ԲՏՃՄ ուղղությունների, և ագրարային համապատասխան մասնագիտությունների մասնագետների պատրաստմանը: Այն գրավիչ կդառնա դիմորդների համար ապագա մասնագիտություն ընտրելու համար և որը խթան կհանդիսանա պետությունում առկա մասնագետների բացը լրացնելու համար։ Այս նախագծի ընդունման դեպքում որոշ թիրախային խմբեր դուրս կմնան, մասնավորապես ԵՊՀ-ում ԲՏՃՄ ուղղությունների ուսանողները հնարավորություն ունեն ստանալու լրացուցիչ կրթամասով (30 կրեդիտ) մանկավարժի որակավորում, բայց այս նախագծով նախատեսված մասնագիտական դասիչներով չեն կարող հայցել կրթաթոշակի։ Առաջարկում եմ նախագծում ընդգրկել նաև այն ԲՏՃՄ ուղղություններով մասնագիտությունների դասիչները, որոնց շրջանավարտները լրացուցիչ կրթամասով կարող են ստանալ մանկավարժի որակավորում, օրինակ՝ 051101․00․6 «Կենսաբանություն», 053101․00․6 «Քիմիա», 054201․00․6 «Աշխարհագրություն», 055101․00․6 «Ֆիզիկա» և այլն(մանկավարժի որակավորման լրացուցիչ կրթամաս ընտրելու պարագայում)։ Այս մոտեցումը կբերի ավելի շատ թվով որակյալ մանկավարժ-մասնագետների և կհամալրի այն բացը, որը առկա է պետությունում։ | Առաջարկը չի ընդունվել: Հիմք ընդունելով ոլորտում իրականացված վերլուծությունները՝ սահմանվել են պետության համար կարևոր և առաջնահերթ մասնագիտությունները: Մասնագիտությունների ցանկը սահմանելիս, ի թիվս այլ չափանիշների հաշվի են առնվել նաև վերջին տարիների ընդունելության արդյունքները (ցանկում ներառելով առավել քիչ թվով ընդունելություն ունեցող մասնագիտությունները)՝ խրախուսելով դիմորդների ընդունելությունը՝ պետության համար առաջնահերթ և կարևորություն ներկայացնող «Մասնագիտական մանկավարժություն» մասնագիտության նշված կրթական ծրագրերով: | |
2 | Արմեն Գալստյան 16.04.2023 09:25:30 | Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 053101.04.6-«Սննդի անվտանգություն» և 053101.08.7-«Սննդի անվտանգություն» դասիչներով կրթական ծրագրերը և նախագծում ընդգրկված 072101.03.06 «Սննդամթերքի անվտանգություն» և 072101.03.07 «Սննդամթերքի անվտանգություն» կրթական ծրագրերը գաղափարախոսությամբ նույն են, այսինքն պատրաստում են պարենամթերքի անվտանգության մասնագետներ, միայն տարբերվում է որակավորումը առաջին դեպքում համապատասխանաբար քիմիայի բակալավրի և մագիստրոսի, նախագծում ընդգրկվածի դեպքում համապատասխանաբար տեխնոլոգիայի բակալավրի և մագիստրոսի, առաջարկում եմ նախագծում ընդգրկել նաև 053101.04.6-«Սննդի անվտանգություն» և 053101.08.7-«Սննդի անվտանգություն» դասիչները։ | Առաջարկը չի ընդունվել: Հիմք ընդունելով ոլորտում իրականացված վերլուծությունները՝ սահմանվել են պետության համար կարևոր և առաջնահերթ մասնագիտությունները: Մասնագիտությունների ցանկը սահմանելիս, ի թիվս այլ չափանիշների հաշվի են առնվել նաև վերջին տարիների ընդունելության արդյունքները (ցանկում ներառելով առավել քիչ թվով ընդունելություն ունեցող մասնագիտությունները)՝ խրախուսելով դիմորդների ընդունելությունը՝ պետության համար առաջնահերթ և կարևորություն ներկայացնող ագրարային ոլորտի, այդ թվում նաև տեխնոլոգիական ուղղվածության, համապատասխան մասնագիտություններով: |