Добавить в избранное

Проект принят

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈւՍՈւՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԿԱՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԲԱԿԱԼԱՎՐԻ ԵՎ ՄԱԳԻՍՏՐՈՍԻ ԿՐԹԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆՆԵՐՈՎ ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻՆ ՏՐՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ, ՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՌԱՋՆԱՅԻՆ ԵՎ ԿԱՐԵՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ) ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

    Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում և կազմակերպություններում առկա ուսուցմամբ սովորողներին տրվող պետական կրթաթոշակների չափերը սահմանելու, պետության համար առաջնային և կարևորություն ներկայացնող  մասնագիտությունների (կրթական ծրագրերի)  ցանկը հաստատելու մասին

  • Обсуждалось

    03.04.2023 - 18.04.2023

  • Тип

    Pешение

  • Область

    Образование и наука

  • Министерство

    Министерство образования, науки, культуры и спорта

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 6937

Принт

Предложения

Արմեն Գալստյան

16.04.2023

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 053101.04.6-«Սննդի անվտանգություն» և 053101.08.7-«Սննդի անվտանգություն» դասիչներով կրթական ծրագրերը և նախագծում ընդգրկված 072101.03.06 «Սննդամթերքի անվտանգություն» և 072101.03.07 «Սննդամթերքի անվտանգություն» կրթական ծրագրերը գաղափարախոսությամբ նույն են, այսինքն պատրաստում են պարենամթերքի անվտանգության մասնագետներ, միայն տարբերվում է որակավորումը առաջին դեպքում համապատասխանաբար քիմիայի բակալավրի և մագիստրոսի, նախագծում ընդգրկվածի դեպքում համապատասխանաբար տեխնոլոգիայի բակալավրի և մագիստրոսի, առաջարկում եմ նախագծում ընդգրկել նաև 053101.04.6-«Սննդի անվտանգություն» և 053101.08.7-«Սննդի անվտանգություն» դասիչները։

Արմեն Գալստյան

16.04.2023

Նախագիծը միտված է պետության համար կարևոր և առաջնահերթ մասնագիտություններով՝ մասնագիտական մանկավարժության՝ ըստ ԲՏՃՄ ուղղությունների, և ագրարային համապատասխան մասնագիտությունների մասնագետների պատրաստմանը: Այն գրավիչ կդառնա դիմորդների համար ապագա մասնագիտություն ընտրելու համար և որը խթան կհանդիսանա պետությունում առկա մասնագետների բացը լրացնելու համար։ Այս նախագծի ընդունման դեպքում որոշ թիրախային խմբեր դուրս կմնան, մասնավորապես ԵՊՀ-ում ԲՏՃՄ ուղղությունների ուսանողները հնարավորություն ունեն ստանալու լրացուցիչ կրթամասով (30 կրեդիտ) մանկավարժի որակավորում, բայց այս նախագծով նախատեսված մասնագիտական դասիչներով չեն կարող հայցել կրթաթոշակի։ Առաջարկում եմ նախագծում ընդգրկել նաև այն ԲՏՃՄ ուղղություններով մասնագիտությունների դասիչները, որոնց շրջանավարտները լրացուցիչ կրթամասով կարող են ստանալ մանկավարժի որակավորում, օրինակ՝ 051101․00․6 «Կենսաբանություն», 053101․00․6 «Քիմիա», 054201․00․6 «Աշխարհագրություն», 055101․00․6 «Ֆիզիկա» և այլն(մանկավարժի որակավորման լրացուցիչ կրթամաս ընտրելու պարագայում)։ Այս մոտեցումը կբերի ավելի շատ թվով որակյալ մանկավարժ-մասնագետների և կհամալրի այն բացը, որը առկա է պետությունում։

Узнать больше