Добавить в избранное
«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի և «Քրեական վարույթներով պետությանը, համայնքին, ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասի վերականգնման և հաշվառման, ինչպես նաև որպես գրավ պահատվության հանձնված դրամական միջոցների և արգելադրված դրամական միջոցների հաշվառման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծեր
-
6 - За
-
3 - Против
Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней
project.digest.no | Автор предложения, дата получения | Содержание предложения | Заключение | Сделанные изменения |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Սամվել Հակոբյան 29.03.2023 12:42:54 | Նախագծով առաջարկվում է մինչդատական վարույթի փուլում գրավը պահատվության փոխանցել դատախազության դեպոզիտային հաշվին, իսկ դատական վարույթի փուլում՝ դատարանի դեպոզիտ հաշվին: Երբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին քննիչի միջնորդությունը դատարանը բավարարում է մասնակի և որպես խափանման միջոց է ընտրում գրավը, ապա այս դեպքում, որ կառույցի դեպոզիտային հաշվին գրավը պետք է փոխանցվի՝ դատախազության, թե դատարանի: Առաջին հայացքից կարող ենք պնդել, որ գրավը պահատվության պետք է փոխանցվի դատախազության դեպոզիտ, քանի որ նախաձեռնված քրեական վարույթը դեռևս գտնվում է մինչդատական փուլում, սակայն պետք է ուշադրություն դարձնել մեկ այլ կարևոր հանգամանքի, այն է՝ գրավը որպես խափանման միջոց ընտրել է դատարանը, իր՝ դատական վարույթում քննվող գործով: Ուստի առաջարկում եմ նախագիծը լրացնել այնպիսի կարգավորումներով, համաձայն որոնց՝ մինչդատական վարույթի ընթացքում վարույթի հանրային մասնակցի կողմից որպես խափանման միջոց կիրառված գրավը պետք է պահատվության հանձնել դատախազության դեպոզիտ, իսկ մինչդատական վարույթի ընթացքում դատարանի կողմից՝ իր վարույթում գտնվող՝ խափանման միջոց կիրառելու մասին քննիչի միջնորդության քննության կապակցությամբ կայացված որոշման արդյունքում որպես խափանման միջոց կիրառված գրավը պետք է պահատվության փոխանցել դատարանի դեպոզիտ: | Չի ընդունվել: Նախագծի կարգավորումներից ակնհայտ է, որ մինչդատական վարույթի փուլում գտնվող վարույթներով, անկախ այն հանգամանքից, թե որ մարմնի որոշման հիման վրա է կիրառվում գրավ խափանման միջոցը, գրավը ենթակա է մուծման դատախազության դեպոզիտային հաշվին: |