Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի և «Քրեական վարույթներով պետությանը, համայնքին, ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասի վերականգնման և հաշվառման, ինչպես նաև որպես գրավ պահատվության հանձնված դրամական միջոցների և արգելադրված դրամական միջոցների հաշվառման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծեր

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Կարգավիճակ Առաջարկության բովանդակությունը Կցված փաստաթղթերը Եզրակացություն Դրույթ
1 2 3 4 5 6
1 Սամվել Հակոբյան 29.03.2023 12:42:54 Նախագծով առաջարկվում է մինչդատական վարույթի փուլում գրավը պահատվության փոխանցել դատախազության դեպոզիտային հաշվին, իսկ դատական վարույթի փուլում՝ դատարանի դեպոզիտ հաշվին: Երբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին քննիչի միջնորդությունը դատարանը բավարարում է մասնակի և որպես խափանման միջոց է ընտրում գրավը, ապա այս դեպքում, որ կառույցի դեպոզիտային հաշվին գրավը պետք է փոխանցվի՝ դատախազության, թե դատարանի: Առաջին հայացքից կարող ենք պնդել, որ գրավը պահատվության պետք է փոխանցվի դատախազության դեպոզիտ, քանի որ նախաձեռնված քրեական վարույթը դեռևս գտնվում է մինչդատական փուլում, սակայն պետք է ուշադրություն դարձնել մեկ այլ կարևոր հանգամանքի, այն է՝ գրավը որպես խափանման միջոց ընտրել է դատարանը, իր՝ դատական վարույթում քննվող գործով: Ուստի առաջարկում եմ նախագիծը լրացնել այնպիսի կարգավորումներով, համաձայն որոնց՝ մինչդատական վարույթի ընթացքում վարույթի հանրային մասնակցի կողմից որպես խափանման միջոց կիրառված գրավը պետք է պահատվության հանձնել դատախազության դեպոզիտ, իսկ մինչդատական վարույթի ընթացքում դատարանի կողմից՝ իր վարույթում գտնվող՝ խափանման միջոց կիրառելու մասին քննիչի միջնորդության քննության կապակցությամբ կայացված որոշման արդյունքում որպես խափանման միջոց կիրառված գրավը պետք է պահատվության փոխանցել դատարանի դեպոզիտ: Չի ընդունվել: Նախագծի կարգավորումներից ակնհայտ է, որ մինչդատական վարույթի փուլում գտնվող վարույթներով, անկախ այն հանգամանքից, թե որ մարմնի որոշման հիման վրա է կիրառվում գրավ խափանման միջոցը, գրավը ենթակա է մուծման դատախազության դեպոզիտային հաշվին:
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: