«ՏՈՀՄԱՅԻՆ ԱՆԱՍՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
3 - За
-
3 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
««ՏՈՀՄԱՅԻՆ ԱՆԱՍՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1․ Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը (նպատակը)
Սույն օրենքի ընդունումը պայմանավորված է Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տոհմային արտադրանքի արտադրության միասնական պահանջների կիրառման անհրաժեշտությամբ։
2․ Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները
Եվրասիական տնտեսական միության շրջանակներում գյուղատնտեսական կենդանիների հետ սելեկցիոն տոհմային աշխատանքի կատարման, ինչպես նաև գյուղատնտեսական կենդանիների ստեղծված նոր ցեղերի, դրանց տոհմային արժեքը գնահատելու նպատակով խնդիր է առաջացել սույն օրենքը համապատասխանեցնել Եվրասիական տնտեսական միության մասին 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 95-րդ հոդվածի 7-րդ կետի 12-րդ ենթակետի և Եվրասիական տնտեսական միության շրջանակներում գյուղատնտեսական կենդանիների հետ սելեկցիոն տոհմային աշխատանքի կատարման միասնականացմանն ուղղված միջոցների մասին 2019 թվականի հոկտեմբերի 25-ի համաձայնագրի 2 և 3-րդ հոդվածների պահանջներին:
3․ Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Կարգավորման առարկան. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
Օրենքի նախագծի մշակվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների ծրագրի 2.4 Գյուղատնտեսություն բաժնի դրույթի, Եվրասիական տնտեսական միության մասին 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 95-րդ հոդվածի 7-րդ կետի 12-րդ երնթակետի և Եվրասիական տնտեսական միության շրջանակներում գյուղատնտեսական կենդանիների հետ սելեկցիոն տոհմային աշխատանքի կատարման միասնականացմանն ուղղված միջոցների մասին 2019 թվականի հոկտեմբերի 25-ի համաձայնագրի 2 և 3-րդ հոդվածների կատարումն ապահովելու նպատակով:
Հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական կենդանիների ծագումնաբանությունը հաստատվում է միայն տոհմային քարտերով, ուստի անհրաժեշտություն է առաջացել տոհմային կենդանի սահմանման մեջ ներառել տոհմային քարտ բառերը:
4.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Օրենքի նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից:
5․ Իրավական ակտի ընդունման արդյունքում ակնկալվող արդյունքը
Օրենքի ընդունման արդյունքում կհստակեցվեն տոհմային անասնաբուծությանը վերաբերող հիմնական հասկացությունները և կհամապատասխանեցվեն Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում ընդունված հասկացություններին` ապահովելով գյուղատնտեսական կենդանիների հետ տարվող տոհմային աշխատանքի միասնականացմանն ուղղված միջոցառումների իրականացումը:
6․ Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են)
««Տոհմային անասնաբուծության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման դեպքում պետական բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
-
Обсуждалось
24.03.2023 - 14.04.2023
-
Тип
Закон
-
Область
Сельское хозяйство, Экономика
-
Министерство
Министерство экономики
Просмотры 2876
Принт