Հիշել նախագիծը

«ՏՈՀՄԱՅԻՆ ԱՆԱՍՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

««ՏՈՀՄԱՅԻՆ ԱՆԱՍՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 

1 Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը (նպատակը) 

Սույն օրենքի ընդունումը պայմանավորված է Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տոհմային արտադրանքի արտադրության միասնական պահանջների կիրառման անհրաժեշտությամբ։

2․ Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները 

Եվրասիական տնտեսական միության շրջանակներում գյուղատնտեսական կենդանիների հետ սելեկցիոն տոհմային աշխատանքի կատարման, ինչպես նաև գյուղատնտեսական կենդանիների ստեղծված նոր ցեղերի, դրանց տոհմային արժեքը գնահատելու նպատակով խնդիր է առաջացել սույն օրենքը համապատասխանեցնել Եվրասիական տնտեսական միության մասին 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 95-րդ հոդվածի 7-րդ կետի 12-րդ ենթակետի և Եվրասիական տնտեսական միության շրջանակներում գյուղատնտեսական կենդանիների հետ սելեկցիոն տոհմային աշխատանքի կատարման միասնականացմանն ուղղված միջոցների մասին 2019 թվականի հոկտեմբերի 25-ի համաձայնագրի 2 և 3-րդ հոդվածների պահանջներին:

3 Առկա խնդիրների առաջարկվող լուծումները.  Կարգավորման առարկան.  Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Օրենքի նախագծի մշակվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների ծրագրի 2.4 Գյուղատնտեսություն բաժնի դրույթի, Եվրասիական տնտեսական միության մասին 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 95-րդ հոդվածի 7-րդ կետի 12-րդ երնթակետի և Եվրասիական տնտեսական միության շրջանակներում գյուղատնտեսական կենդանիների հետ սելեկցիոն տոհմային աշխատանքի կատարման միասնականացմանն ուղղված միջոցների մասին 2019 թվականի հոկտեմբերի 25-ի համաձայնագրի 2 և 3-րդ հոդվածների կատարումն ապահովելու նպատակով:

Հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական կենդանիների ծագումնաբանությունը հաստատվում է միայն տոհմային քարտերով, ուստի անհրաժեշտություն է առաջացել տոհմային կենդանի սահմանման մեջ ներառել տոհմային քարտ բառերը:

4.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Օրենքի նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից:

5 Իրավական ակտի ընդունման արդյունքում ակնկալվող արդյունքը

Օրենքի ընդունման արդյունքում կհստակեցվեն տոհմային անասնաբուծությանը վերաբերող հիմնական հասկացությունները և կհամապատասխանեցվեն Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում ընդունված հասկացություններին` ապահովելով գյուղատնտեսական կենդանիների հետ տարվող տոհմային աշխատանքի միասնականացմանն ուղղված միջոցառումների իրականացումը:

 6․ Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են)

««Տոհմային անասնաբուծության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման դեպքում պետական բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

  • Քննարկվել է

    24.03.2023 - 14.04.2023

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Գյուղատնտեսություն, Էկոնոմիկա

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2869

Տպել