«ՏՈՀՄԱՅԻՆ ԱՆԱՍՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
3 - Կողմ
-
3 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ՏՈՀՄԱՅԻՆ ԱՆԱՍՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Տոհմային անասնաբուծության մասին» Հայաստանի Հանրապետության 2005 թվականի մայիսի 20-ի ՀՕ-122-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածի՝
1) 1-ին մասի 2-րդ կետում «մեղվի մայրապտուկ» բառերից հետո լրացնել «մեղվափաթեթ, թրթուր» բառերը,
2) 1-ին մասի 3-րդ կետում «տոհմային կենդանի՝ փաստաթղթով ծագումը վավերացված, վերարտադրության համար օգտագործվող և սահմանված կարգով գրանցված որևէ ցեղի բարձրարժեք գյուղատնտեսական կենդանի» բառերը փոխարինել «տոհմային կենդանի՝ բուծման համար օգտագործվող գյուղատնտեսական կենդանի, որը գրանցված է տոհմային անասնաբուծության ոլորտում անդամ պետության օրենսդրության համաձայն, և որն իրացման դեպքում ունի տոհմային վկայական (վկայագիր, անձնագիր), տոհմային քարտ» բառերով,
3) 1-ին մասի 4-րդ կետում «տոհմային արժեք՝ տոհմային կենդանու գենետիկական ներուժի մակարդակը և դրա ազդեցությունը սերնդի տնտեսական օգտակար հատկությունների վրա» բառերը փոխարինել «տոհմային արժեք՝ տոհմային կենդանուց, տոհմային հոտից ընտրվող հատկանիշների մակարդակը և դրանք՝ սերնդին փոխանցելու հնարավորությունը» բառերով,
4) 1-ին մասը լրացնել նոր կետով հետևյալ բովանդակությամբ․
«սելեկցիոն տոհմային աշխատանք՝ համալիր միջոցառումներ, որոնք ուղղված են գյուղատնտեսական կենդանիների տոհմային և մթերատու հատկանիշների կատարելագործմանը.»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
-
Քննարկվել է
24.03.2023 - 14.04.2023
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Գյուղատնտեսություն, Էկոնոմիկա
-
Նախարարություն
Էկոնոմիկայի նախարարություն
Դիտումներ` 2871
Տպել