ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 6-Ի N 802-Ն, 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 6-Ի N 817-Ն և 2017 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1208-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
1 - За
-
1 - Против
Հիմնավորում
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հուլիսի 6-ի N 802-Ն, 2017 թվականի հուլիսի 6-ի N 817-Ն և 2017 թվականի սեպտեմբերի 28-ի N 1208-Ն որոշումների մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ
- Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծի նպատակը որոշ ապրանքատեսակների արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի (այսուհետ՝ ԱՏԳ ԱԱ) ծածկագրերի ներդաշնակեցումն է ՀՀ հարկային օրենսգրքով (այսուհետ՝ Օրենսգիրք) նախատեսված ԱՏԳ ԱԱ ծածկագրերին:
- Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները. ՀՀ Ազգային Ժողովի կողմից 2022 թվականի դեկտեմբերի 7-ին ընդունված` «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-517-Ն ՀՀ օրենքով Օրենսգրքով սահմանված մի շարք ապրանքատեսակների ԱՏԳ ԱԱ ծածկագրեր փոխվել և ներդաշնակեցվել են ԵՏՀ խորհրդի 2021 թվականի սեպտեմբերի 14-ի «Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկը և միասնական մաքսային սակագինը հաստատելու, ինչպես նաև ԵՏՀ խորհրդի որոշ որոշումները փոփոխելու և ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ թիվ 80 որոշմամբ հաստատված՝ նույն ապրանքատեսակների ԱՏԳ ԱԱ ծածկագրերի հետ:
Խնդիրն այն է, որ ՀՀ կառավարության 2017 թվականի հուլիսի 6-ի N 802-Ն, 2017 թվականի հուլիսի 6-ի N 817-Ն և 2017 թվականի սեպտեմբերի 28-ի N 1208-Ն որոշումներում սահմանված են հին ծածկագրերը, որոնք նույնպես անհրաժեշտ է փոխել:
- Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով առաջարկվում է փոփոխություններ կատարել ՀՀ կառավարության 2017 թվականի հուլիսի 6-ի N 802-Ն, 2017 թվականի հուլիսի 6-ի N 817-Ն և 2017 թվականի սեպտեմբերի 28-ի N 1208-Ն որոշումների մեջ և այդ որոշումներով սահմանված՝ մի շարք ապրանքատեսակների ԱՏԳ ԱԱ ծածկագրեր համապատասխանեցնել Օրենսգրքով սահմանված՝ նույն ապրանքատեսակների ԱՏԳ ԱԱ ծածկագրերին:
- Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան վերոնշյալ որոշումներով սահմանված մի շարք ապրանքատեսակների ԱՏԳ ԱԱ ծածկագրերն են:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք. Նախագիծը մշակվել են ՀՀ ֆինանսների նախարարության կողմից:
- Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ՀՀ կառավարության 2017 թվականի հուլիսի 6-ի N 802-Ն, 2017 թվականի հուլիսի 6-ի N 817-Ն և 2017 թվականի սեպտեմբերի 28-ի N 1208-Ն որոշումներով սահմանված մի շարք ապրանքատեսակների ԱՏԳ ԱԱ ծածկագրերը համապատասխանեցնել Օրենսգրքով սահմանված՝ նույն ապրանքատեսակների ԱՏԳ ԱԱ ծածկագրերին:
Միաժամանակ, նախագծի ընդունումը լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի պահանջում, իսկ դրա ընդունմամբ պայմանավորված՝ պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում տեղի չի ունենա:
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026 թվականների ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ․
Նախագիծը բխում է Կառավարության 2021-2026 թվականների ծրագրի 6.8-րդ «Հարկաբյուջետային քաղաքականություն» մասով սահմանված քաղաքականության ուղղություններից, ըստ որի՝
- Կառավարությունը նպատակ ունի ապահովել հարկեր/ՀՆԱ ցուցանիշի բարելավում առնվազն 2.6 տոկոսային կետով՝ 2026 թվականին հարկեր/ՀՆԱ ցուցանիշը հասցնելով առնվազն 25 տոկոսի,
- հանրային ռեսուրսների կառավարման արդյունավետությունն ու հասցեականությունը բարձրացնելու և այդ ռեսուրսները հանրօգուտ ու համապետական նշանակություն ունեցող ծրագրերի վրա ծախսելու, ինչպես նաև հարկաբյուջետային կայունությունն ապահովելու նպատակով քայլեր են իրականացվելու հարկային եկամուտների ընդլայնման ուղղությամբ:
-
Обсуждалось
22.03.2023 - 06.04.2023
-
Тип
Pешение
-
Область
Государственные доходы, Экономика, Финансовая, Экономическая
Просмотры 2081
Принт