Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 6-Ի N 802-Ն, 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 6-Ի N 817-Ն և 2017 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1208-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմնավորում

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հուլիսի 6-ի N 802-Ն, 2017 թվականի հուլիսի 6-ի N 817-Ն և 2017 թվականի սեպտեմբերի 28-ի N 1208-Ն որոշումների մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ

 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծի նպա­տակը որոշ ապրան­­­քա­­տե­սա­կ­­ների արտա­քին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի (այսու­­հետ՝ ԱՏԳ ԱԱ) ծած­կա­գրե­րի ներդաշնակեցումն է ՀՀ հարկային օրենսգրքով (այսուհետ՝ Օրենսգիրք) նախա­տես­ված ԱՏԳ ԱԱ ծած­կա­գրերին:
  2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները. ՀՀ Ազգային Ժողովի կող­մից 2022 թվա­կանի դեկտեմբերի 7-ին ընդուն­­ված` «Հայաստանի Հանրա­պե­տու­թյան հար­կա­յին օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-517-Ն ՀՀ օրենքով Օրենսգրքով սահմանված մի շարք ապրան­քա­տե­սա­կ­­ների ԱՏԳ ԱԱ ծածկագրեր փոխ­վել և ներ­դաշնակեցվել են ԵՏՀ խորհրդի 2021 թվականի սեպ­­տեմ­բերի 14-ի «Եվրա­սիա­կան տնտե­­սական միության արտա­քին տնտե­սա­կան գոր­ծու­նեու­թյան միաս­­նա­կան ապրան­քա­յին անվա­նացանկը և միաս­նական մաք­սային սակա­գինը հաս­տա­տելու, ինչ­պես նաև ԵՏՀ խորհրդի որոշ որոշումները փոփո­խելու և ուժը կոր­ցրած ճանաչելու վերա­­­բեր­յալ թիվ 80 որոշ­մամբ հաս­տատ­ված՝ նույն ապրան­քա­տե­սա­կ­­ների ԱՏԳ ԱԱ ծածկագրերի հետ:

Խնդիրն այն է, որ ՀՀ կառավարության 2017 թվա­կանի հուլիսի 6-ի N 802-Ն, 2017 թվականի հուլիսի 6-ի N 817-Ն և 2017 թվականի սեպտեմբերի 28-ի N 1208-Ն որո­շում­ներում սահմանված են հին ծածկագրերը, որոնք նույնպես անհրաժեշտ է փոխել:

  1. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով առաջարկվում է փոփո­խու­թյուն­ներ կատարել ՀՀ կառա­­­­­­­­վարության 2017 թվականի հուլիսի 6-ի N 802-Ն, 2017 թվականի հուլիսի 6-ի N 817-Ն և 2017 թվականի սեպտեմբերի 28-ի N 1208-Ն որոշումների մեջ և այդ որո­շում­ներով սահմանված՝ մի շարք ապրան­քա­տե­սա­կ­­ների ԱՏԳ ԱԱ ծածկագրեր համապա­տաս­խա­նեցնել Օրենսգրքով սահմանված՝ նույն ապրան­քա­տե­սա­կ­­ների ԱՏԳ ԱԱ ծածկագրերին:
  1. Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան վերոնշյալ որո­շում­նե­րով սահմանված մի շարք ապրան­քա­տե­սա­կ­­ների ԱՏԳ ԱԱ ծած­կա­գրերն են:
  2. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք. Նախա­­­­գ­իծը մշակվել են ՀՀ ֆինանսների նախարարության կող­­մից:
    1. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդուն­­­­­­­­­­­­­ման արդ­յուն­­քում ակնկալվում է ՀՀ կառավարության 2017 թվականի հուլիսի 6-ի N 802-Ն, 2017 թվա­կանի հուլիսի 6-ի N 817-Ն և 2017 թվականի սեպտեմբերի 28-ի N 1208-Ն որոշումներով սահ­ման­ված մի շարք ապրան­քա­տե­սա­կ­­ների ԱՏԳ ԱԱ ծածկագրերը համապատասխանեցնել Օրենս­գր­քով սահմանված՝ նույն ապրան­քա­տե­սա­կ­­ների ԱՏԳ ԱԱ ծածկագրերին:

Միաժամանակ, նախագծի ընդունումը լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրա­ժեշ­տու­թյուն չի պահանջում, իսկ դրա ընդուն­­մամբ պայմանավորված՝ պե­տա­­կան բյուջեի եկա­­մուտ­­ների էական նվա­­զե­­ցում կամ ծախ­­­­սերի ավելա­ցում տեղի չի ունենա:

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազ­մա­վա­րու­թյուն 2050, Կառավարության 2021-2026 թվականների ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազ­մավարություններ

Նախագիծը բխում է Կառավարության 2021-2026 թվականների ծրագրի 6.8-րդ «Հարկա­բյու­ջետային քաղաքականություն» մասով սահմանված քաղաքականության ուղղություններից, ըստ որի՝

  • Կառավարությունը նպատակ ունի ապահովել հարկեր/ՀՆԱ ցուցանիշի բարելավում առնվազն 2.6 տոկոսային կետով՝ 2026 թվականին հարկեր/ՀՆԱ ցուցանիշը հասցնելով առն­վազն 25 տոկոսի,
  • հանրային ռեսուրսների կառավարման արդյունավետությունն ու հասցեականությունը բար­ձրացնելու և այդ ռեսուրսները հանրօգուտ ու համապետական նշանակություն ունեցող ծրագ­­­րերի վրա ծախսելու, ինչպես նաև հարկաբյուջետային կայունությունն ապահովելու նպա­տա­կով քայլեր են իրականացվելու հարկային եկամուտների ընդլայնման ուղղությամբ:
  • Discussed

    22.03.2023 - 06.04.2023

  • Type

    Decision

  • Area

    State revenue, Economy, Financial, Economical

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2088

Print