В стадии разработки
«ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ
-
2 - За
-
1 - Против
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Պետական գույքի կառավարման մասին» 2014 թվականի նոյեմբերի 20-ի ՀՕ-158-Ն օրենքի (այսուհետև՝ Օրենք) 22-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետում «գնորդին» բառից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություն՝
«։ Տրանսպորտային միջոցների օտարման դեպքում գործարար (ներդրումային) ծրագիր չի ներկայացվում․»։
Հոդված 2.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ մտնելու օրը:
2. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտը Կառավարությունն ընդունում է սույն օրենքի ընդունումից հետո՝ մեկ ամսվա ընթացքում:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ
Վ․ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
« » 2023 թ.
ք․ ԵՐԵՎԱՆ
-
Обсуждалось
23.03.2023 - 07.04.2023
-
Тип
Закон
-
Область
Управление государственным имуществом, Отчуждение государственной собственности
-
Министерство
Министерство внутренних дел
Просмотры 2547
Принт