Добавить в избранное

В стадии разработки

««ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ ««ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

 

Հոդված 1. «Ոստիկանության մասին» 2001 թվականի ապրիլի 16-ի ՀՕ-177 օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 24.1-ին հոդվածով.

«Հոդված 24․1 Ոստիկանության իրավունքները լողամիջոցների շահագործմանը ներկայացվող օրենսդրական պահանջների պահպանման նկատմամբ հսկողություն իրականացնելիս

1. Ոստիկանությունը լողամիջոցների շահագործմանը ներկայացվող օրենսդրական պահանջների պահպանման նկատմամբ հսկողություն իրականացնելիս իրավունք ունի․

1)  կանգնեցնել լողամիջոցը և ստուգել նավավրման  իրավունք վերապահող և լողամիջոցի շահագործման համար օրենսդրությամբ սահմանված այլ ահնրաժեշտ փաստաթղթերը․

2)  սահմանված կարգով իրականացնել լողամիջոց վարող անձի (նավավարի) սթափության վիճակի զննություն․

3) լողամիջոցը վարելուց մեկուսացնել ոչ սթափ վիճակում գտնվող, ինչպես նաև նավավարման իրավունքը հավաստող փաստաթղթեր չունեցող անձանց՝ օրենքով սահմանված կարգով արգելելով լողամիջոցի շահագործումը և ապահովելով ուղևորների տեղափոխումն ու բեռների պահպանումը.

4) տիրապետողի կամ քաղաքացիների ներկայությամբ զննել լողամիջոցը, ինչպես նաև փոխադրվող բեռը՝ քաղաքացիական շրջանառությունից հանված առարկաներ, նյութեր և իրեր, հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույք, հանցագործության գործիքներ և հանցագործության հետքեր կրող այլ առարկաներ տեղափոխելու մասին տեղեկություններ կամ հիմնավոր կասկածներ առկա լինելու դեպքերում։»։

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

                ՆԱԽԱԳԱՀ

Վ․ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

«   »                    2023 թ.

                        ք․ ԵՐԵՎԱՆ

 

 

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

«ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» 2005 թվականի հոկտեմբերի 24-ի ՀՕ-204-Ն օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 15.1-ին հոդվածով.

«Հոդված 15․1 Ջրային լողամիջոցների, բացառությամբ ջրային հեծանիվների և առանց շարժիչի նավակների, այդ թվում՝ փչովի, շահագործումն արգելելու հիմքերը

1․  Ջրային լողամիջոցի շահագործումն արգելվում է՝

1) նավավարն այն վարում է ոչ սթափ վիճակում․

2)  շահագործվում է տեխնիկապես անսարք վիճակում․

3)  վարվում է առանց նավավարման իրավունքի վկայականի․

4)  շահագործվում է առանց օրենսդրությամբ սահմանված փաստաթղթերի․

5)  պահպանված չեն հրդեհային անվտանգության սահմանված կանոնները։

2․ Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված հիմքերի առկայության դեպքում ջրային լողամիջոցը, իրավասու պաշտոնատար անձի կողմից, տեղափոխվում է լողափնյա հատվածներից դուրս գտնվող ափային տարածք կամ լողամիջոցների կանգատեղի և արգելվում շահագործումը՝ մինչև նշված հիմքերի վերանալը։  Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-ին կետերով նախատեսված դեպքերում, նավավարի կամ սեփականատիրոջ համաձայնությամբ ջրային լողամիջոցը կարող է հանձնվել նավավարման իրավունքի վկայական ունեցող այլ անձի։

3․ Սույն հոդվածի իմաստով իրավասու պաշտոնատար անձ է հանդիսանում Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության ծառայողը:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

                ՆԱԽԱԳԱՀ

Վ․ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

«   »                    2023 թ.

                        ք․ ԵՐԵՎԱՆ

 

  • Обсуждалось

    21.03.2023 - 05.04.2023

  • Тип

    Закон

  • Область

    Безопасность дорожного движения, Управленческие правоотношениями, Административные правонарушения

  • Министерство

    Министерство внутренних дел

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 3243

Принт

Предложения

Հայարփի Քեշիշյան

23.03.2023

Բովանդակային մասով առաջարկություններ չունեմ, ուղղակի 1-ին նախագծի 4-րդ պարբերության մեջ նավավարման բառի 3-րդ ա տառը բացթողնված է։

Узнать больше