Հայարփի Քեշիշյան
23.03.2023
Բովանդակային մասով առաջարկություններ չունեմ, ուղղակի 1-ին նախագծի 4-րդ պարբերության մեջ նավավարման բառի 3-րդ ա տառը բացթողնված է։
В стадии разработки
2 - За
1 - Против
Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ
««ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ
1․ Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը․
«Ոստիկանության մասին» 2001 թվականի ապրիլի 16-ի օրենքում լրացում կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության ջրային պարեկային ծառայության ներդրմամբ:
2․ Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.
ՀՀ ներքին գործերի նապարարության ոստիկանության պարեկային ծառայության կազմում մասնագիտացված պարեկների ստորաբաժանման ստեղծմամբ իրականացվելու է ջրային պարեկություն, որի շրջանակներում այդ ստորաբաժանմանը վերապահվելու են մի շարք գործառույթներ, որոնց իրականացումը զուգորդված է լինելու Սահմանադրությամբ երաշխավորված անձանց մի շարք իրավունքների իրականացման սահմանափակման հետ։
Նշվածից ելնելով՝ անհրաժեշտ է ոստիկանությանն օրենքով վերապահել համապատասխան իրավունքներ (լիազորություններ), որոնց հիման վրա հնարավոր կլինի լիարժեք իրականացնելու նշված ծառայության ստեղծմաբ նախանշված խնդիրները և նպատակները։
3․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ․
Նախագծի ընդունումը չի բխում ռազմավարական փաստաթղթերից:
4․ Կարգավորման նպատակը և բնույթը.
Առաջարկվող լրացման արդյունքում կնախատեսվեն անհրաժեշտ իրավական կարգավորումներ ջրային պարեկային ծառայողի կողմից իր պարտականությունները պատշաճ կատարելու համար։
5․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Նախագիծը մշակվել է ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից:
6․ Ակնկալվող արդյունքը.
Ներդրվող ջրային պարեկային ծառայության գործառույթների իրականացման իրավական երաշխիքների ապահովում։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ
««ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ
1․ Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը․
«Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» 2005 թվականի հոկտեմբերի 24-ի օրենքում լրացում կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության ջրային պարեկային ծառայության ներդրմամբ:
2․ Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.
«Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենսգրքի 125․1-րդ հոդվածով 1-ից 4-րդ և 6-րդ մասերով նախատեսված վարչական իրավախախտումներ արձանագրելուց հետո ոստիկանության ջրային պարեկային ծառայողն իրավախախտումը վերացնելու և անվտանգության ապահովման պարտականությունների կատարման նկատառումներից ելնելով՝ պարտավոր է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ լողամիջոցի հետագա շահագործումը (մինչև իրավախախտման հատկանիշների վերացումը) արգելելու ուղղությամբ։
Հաշվի առնելով որ նման միջոցի կիրառումը զուգորդված է լինելու Սահմանադրությամբ երաշխավորված անձանց իրավունքների իրականացման սահմանափակման կամ նրանց վրա որևէ պարտականություն դնելու հետ, անհրաժեշտ է օրենքի մակարդակով սահմանել համապատասխան իրավական հիմքեր։
3․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ․
Նախագծի ընդունումը չի բխում ռազմավարական փաստաթղթերից:
4․ Կարգավորման նպատակը և բնույթը.
Առաջարկվող լրացման արդյունքում կնախատեսվեն անհրաժեշտ իրավական հիմքեր ջրային պարեկային ծառայողի կողմից հայտնաբերված իրավախախտման վերացման և անվտանգության ապահովման ուղղությամբ իր պարտականությունները կատարելիս կիրառելու օրենքով նախատեսված հարկադրանքի միջոցներ։
5․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Նախագիծը մշակվել է ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից:
6․ Ակնկալվող արդյունքը.
Կապահովվի ներդրվող ջրային պարեկային ծառայության գործառույթների իրականացման իրավական երաշխիքները։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Обсуждалось
21.03.2023 - 05.04.2023
Тип
Закон
Область
Безопасность дорожного движения, Управленческие правоотношениями, Административные правонарушения
Министерство
Министерство внутренних дел
Просмотры 3240
Принт23.03.2023
Բովանդակային մասով առաջարկություններ չունեմ, ուղղակի 1-ին նախագծի 4-րդ պարբերության մեջ նավավարման բառի 3-րդ ա տառը բացթողնված է։