Добавить в избранное
Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2023-2025 թվականների գործողությունների ծրագրի նախագիծ
-
5 - За
-
0 - Против
Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней
project.digest.no | Автор предложения, дата получения | Содержание предложения | Заключение | Сделанные изменения |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ 28.03.2023 22:44:22 | 5.3 Գործողությունը խմբագրել հետևյալ բովանդակությամբ` «Լրամշակել «Անհայտ կորած անձանց մասին» ՀՀ օրենքի նախագիծը և կատարել համապատասխան փոփոխություններ և լրացումներ վերաբերելի իրավական ակտերում»։ Հիմնավորում Օրենքի նախպագիծն արդեն իսկ մշակված է։ Նախագիծը գտնվում է ՀՀ արդարադատության նախարությունում։ Հետևաբար անհրաժեշտ է «Մշակել» բառը փոխարինել «Լրամշակել» բառով։ | ||
2 | Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ 28.03.2023 22:44:22 | Ապահովել, որ պահեստազորայինների բժշկական հետազոտումը և փորձաքննությունը իրականացվի վարժական հավաքների մեկնելու օրվանից առավելագույնը 1 ամիս առաջ՝ անձի առողջական վիճակի օբյեկտիվ պատկերը ունենալու համար։ Պահեստազորում հաշվառված անձինք ուղեգրվում են բուժզննությունների՝ վարժական հավաքների ներգրավելուց շուրջ 6 ամիս առաջ։ Ակնհայտ է, որ այդ ժամանակահատվածում կատարված առողջական վիճակի հետազոտությունները կարող են բավարար չափով հավաստի չլինել, հատկապես որոշ հիվանդությունների դեպքում, որոնք դրսևորվում են որոշակի եղանակային պայմաններում։ Բացի այդ, 6 ամիսը բավականին երկար ժամանակահատված է, որի ընթացքում անձի առողջական վիճակում կարող են արձանագրվել փոփոխություններ։ Հաշվի առնելով նախորդ վարժական հավաքների շրջանակներում իրականացված բուժզննությունների որակը և օբյեկտիվությունը, հստակ է, որ քաղաքացիները հավաքների կանչվելուց առաջ լիացուցիչ և ստուգիչ զննությունների չեն ուղեգրվելու։ | ||
3 | Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ 28.03.2023 22:44:22 | Ընդլայնել պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների թիվը, այդ արտոնություններից օգտվելու ենթակա շահառուների տեղերի քանակը, ինչպես նաև պետական պատվերի շրջանակներում մատուցվող բժշկական ծառայությունների տեսակները։ Անհրաժեշտ է հստակ կանոնակարգման ենթարկել պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման իրականացման ժամկետները՝ սկսած անձի դիմելու պահից, և ապահովել առողջական խնդրի լուծման համար անհրաժեշտ ողջամիտ ժամկետի պահպանման հրամայականը, որպեսզի արտոնություններից օգտվելու ենթակա շահառուն սահմանված երկար ժամկետների պատճառով չդիմի վճարովի բժշկական օգնության տարբերակին։ | ||
4 | Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ 28.03.2023 22:44:22 | Երաշխավորել անվճար բուժզննության իրականացումը վարժական հավաքներին մասնակցելու համար ընտրված պահեստազորայինների համար։ Անձին վարժական հավաքների ներգրավելիս առաջ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայությունների (ԶԶՀԾ) բժշկական հանձնաժողովներն անձին հորդորում են ներկայացնել սեփական միջոցներով իրականացված բուժզննությունների արդյունքները, որն իր հերթին խնդիր է նաև ֆինանսական տեսանկյունից, քանի որ շատ դեպքերում քաղաքացիները չունեն բավարար ֆինանսական միջոցներ բուժզննություններ անցնելու համար, արդյունքում եթե անձը չի ներկայացնում իր միջոցներով իրականացված զննությունների արդյունքները, բժշկական հանձնաժողովն էլ չի ուղեգրում համապապատասխան զննությունների, անձը պիտանի է ճանաչվում վարժական հավաքների մասնակցելու։ | ||
5 | Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ 28.03.2023 22:44:22 | Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում զինվորական ծառայության ընթացքում հաշմանդամություն ձեռք բերած անձանց համար ապահովել նորագույն տեխնոլոգիաներով մատուցվող բժշկական օգնություն և սպասարկում, ներառյալ առողջության պահպանման համար անհրաժեշտ որակյալ և թանկարժեք դեղամիջոցների տրամադրումը։ | ||
6 | Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ 28.03.2023 22:44:22 | Վերապատրաստել հոգեկան առողջության ոլորտի մասնագետներին (հոգեբույժներին, հոգեբաներին, հոգեթերապևտներին, կլինիկական սոցիալական աշխատողներին) հոգեկան առողջության խնդիրների ախտորոշման, բուժման և կառավարման թեմաներով։ | ||
7 | Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ 28.03.2023 22:44:22 | Վերանայել արցախյան առաջին պատերազմի ընթացքում և դրանից հետո (մինչև 2017 թ հունվարի 1-ը) անհայտ կորած կամ մահացած ճանաչված անձանց ընտանիքներին տրամադրվող ֆինանսական աջակցության չափը։ Հիմնավորում Ի տարբերություն 2020 թ 44-օրյա պատերազմի, ղարաբաղյան առաջին պատերազմի ընթացքում և դրանից հետո անհայտ կորած անձանց ընտանիքները ներառված չեն կառավարության 2020 թ դեկտեմբերի 10-ի թիվ 2001-Լ որոշմամբ սահմանված միջոցառման շահառուների ցանկում։ Ըստ այդմ, այս երկու պատերազմզների հետևանքով անհայտ կորած/մահացած ճանաչված անձանց ընտանիքների անդամներին պետության կողմից տրամադրվող սոցիալական աջակցության չափը մեծապես տարբերվում է։ Փաստացի այն դեպքերում երբ արցախյան առաջին պատերազմի հետևանքով անհայտ կորած/ մահացած ճանաչված անձի ընտանիքը բաղկացած է վերջինիս կնոջից և չափահաս երեխաներից, և եթե անձը չունի զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք, ապա նրա ընտանիքի անդամները՝ այս պարագայում միայն կինը օգտվում է կերակրողին կորցնելու դեպքում տրամադրվող կենսաթոշակից, որը նվազագույն չափը կազմում է 33000 դրամ։ Այն դեպքում, երբ անհայտ կորած/մահացած ճանաչված անձի կինը բնակվում է միայնակ և չի հասել ծորության նպաստի տարիքի, ապա վերջինիս ամսական եկամուտը փաստացի կազմում է ընդամենը 33000 դրամ, ինչը բավարար չէ նվազագույն կենսաապահովման համար։ | ||
8 | Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ 28.03.2023 22:44:22 | Կարգավորել բռնի տեղահանվածների, փախստականների, աղետների հետևանքով անձանց ՀՀ-ում կարգավիճակի, հաշվառման տեղավորման հարցերը։ | ||
9 | Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ 28.03.2023 22:44:22 | Հստակեցնել չափանիշները, որոնց հիման վրա ընտրվում են վարժական հավաքների ենթակա անձինք այն դեպքում, երբ նրանք հանդիսանում են նույն մասնագիտությամբ, նույն տարիքային խմբի վարժական հավաքների ենթակա անձինք։ | ||
10 | Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ 28.03.2023 22:44:22 | Հստակեցնել վարժական հավաքներին ամրագրման ենթակա մասնագիտությունների ու պաշտոնների ցանկը, ինչպես նաև վարժական հավաքների կանչվելու ոչ ենթակա քաղաքացիների ամրագրման գործընթացը։ | ||
11 | Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ 28.03.2023 22:44:22 | Մարտական գործողություններին մասնակցելու վերաբերյալ անձանց ազատել ապացուցելու կամ փաստաթղթեր ներկայացնելու պարտավորությունից: Զինծառայողները /ժամկետային, պայմանագրային, պահեստազորային, կամավորական/ մասնակցած լինելով պատերազմական գործողություններին՝ չեն ընդգրկվում այդ անվանացանկերում՝ դրա վերաբերյալ պատկան մարմինների կողմից անհրաժեշտ գրառումները չանելու պատճառով, որի հետեւանքով զրկված են լինում մարտական գործողություններին մասնակցած անձի կարգավիճակից, ինչպես նաև չեն ստանում իրենց համար նախատեսված դրամական բավարարումները, քանի որ զորամասերի լուծարման կամ ադրբեջանական զինված ուժերի հսկողության տակ գտնվելու պատճառով հնարավոր չէ ձեռք բերելլ համապատասխան փաստաթղթեր, որի պահանջը հաճախ դրվում է պաշտպանական գերատեսչության կողմից: | ||
12 | Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ 28.03.2023 22:44:22 | ՁՊՎ-ներում ներդնել խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի հետ կապված բժշկական հետազոտությունների իրականացման համակարգ՝ ստամբուլյան արձանագրության չափանիշների համաձայն: | ||
13 | Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ 28.03.2023 22:44:22 | Ներդնել ձերբակալված անձանց բժշկական զննության արդյունքների գաղտնիությունն ապահոովող իրավական և վարչական կառուցակարգեր Խոշտամնգումների և անմարդկային կամ նվաստացուցիչ վերաբերմունքի կամ պատժի կախարգելման եվրոպական կոմիտեի չափորոշիչների համաձայն: | ||
14 | Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ 28.03.2023 22:44:22 | ՀՀ քրեական օրենսգրքում կատարել փոփոխություններ ընդլայնելու համար խոշտանգման հանցակազմի սուբյեկտների ցանկը՝ ներառելով հոգեբուժական հաստատություններում ի պաշտոնե գործող անձանց։ | ||
15 | Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ 28.03.2023 22:44:22 | Վերապատրստել ՔԿՀ, ոստիկանության աշխատաիկիցներին վատ վերաբերմունքից զերծ մնալու իրավունքի թեմայով ՀԿ-ների ներգրավմամբ։ | ||
16 | Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ 28.03.2023 22:44:22 | Վերապատրաստել տարեց, հոգեսոցիալական և մտավոր հաշմանդամություն ունեցող անձանց, այդ թվում՝ երեխաներին, ծառայություն մատուցողներին վատ վերաբերմունքի արգելքի թեմայով։ | ||
17 | Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ 28.03.2023 22:44:22 | Ապահովել հոգեկան առողջության և մտավոր խնդիրներ ունեցող անձանց՝ իրենց վերաբերող հարցերում որոշումներ կայացնելու իրավունքը: Հաշվի առնելով, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանության ռազմավարությունից բխող 2020-2022 թթ. գործողությունների ծրագրի 47.1 կետով նախատեսված գործողությունը չի կատարվել, անհրաժեշտ է այն ներառել նոր ԳԾ-ում։ | ||
18 | Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ 28.03.2023 22:44:22 | Հստակեցնել գաղտնագրման իրավական հիմքերը, մասնավորապես «գաղտնիքը իմանալու պետքության» (need to know), «վնասի թեսթ»-ի (տեղեկատվության հրապարակման արդյունքում պատճառվելիք հնարավոր վնասի գնահատում) սկզբունքների իրացման մեխանիզմները: Տեղեկատվությունը գաղտնագրելիս առաջնորդվել գլխավորապես «վնասի թեսթ»-ի սկզբունքով, այլ ոչ թե բացառապես որոշակի ոլորտներին, հարցերին վերաբերող տեղեկատվությունը ինքնակամ գաղտնագրելով: Սահմանել գաղտնի տեղեկատվությանը հասանելիություն տրամադրելը մերժելու որոշման բողոքարկման հնարավորություն, ինչպես նաև ներմուծել գաղտնի տեղեկատվությանը հասանելիություն ունենալու հավաստագրման ինստիտուտը (ինչի պարագայում անձը կունենա հասանելիություն գաղտնիության նույն կարգի ցանկացած տեղեկատվությանը, եթե հիմնավորի տեղեկատվությանը ծանոթանալու անհրաժեշտությունը անկախ նրանից թե որ գերատեսչությունն է տնօրինում տվյալ տեղեկատվությունը): Ազգային անվտանգության ծառայության փոխարեն գաղտնի տեղեկատվությանը հասանելիություն տրամադրելու, ոլորտի օրենսդրության ապահովման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու, մասնավորապես պարբերական գաղտնազերծումներ կատարելու, տեղեկատվության պաշտպանության ոլորտում օրենսդրության պահանջների պահպանումն ապահովելու լիազոր մարմնի դերում դիտարկել այլ կառույց: | ||
19 | Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ 28.03.2023 22:44:22 | Վավերացնել Եվրոպական սոցիալական վերանայված խարտիայի լրացուցիչ արձանագրությունը։ | ||
20 | Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ 28.03.2023 22:44:22 | Վավերացնել Վերանայված եվրոպական սոցիալական խարտիայի՝ ՀՀ-ի կողմից չվավերացված դրույթները։ Խարտիայով սահմանված նորմերի և ՀՀ-ի կողմից ստանձնած պարտավորությունների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ՀՀ-ը ստանձնել է աշխատանքային իրավունքների պաշտպանության նվազագույն պարտավորություններ, այդ թվում՝ Խարտիայով երաշխավորված մի շարք իրավունքների մասով՝ միայն մասնակի։ Սոցիալական իրավունքների եվրոպական կոմիտեն, որը Խարտիայով ստանձնած պարտավորությունների կատարման նկատմամբ իրականացնում է վերահսկողություն Խարտիան վավերացրած պետությունների կողմից ներկայացված զեկույցների հիման վրա, իր եզրակացություններում նշել է, որ օրենքում և պրակտիկայում գոյություն չունի ոչ մի լուրջ խոչընդոտ՝ Հայաստանի Հանրապետության կողմից Խարտիայի չվավերացրած դրույթներն ընդունելու համար։ Հայաստանի Հանրապետությունը` վավերացնելով Խարտիան, պարտավոր է նպատակաուղղված քաղաքականություն վարել ոչ միայն դրանում նշված իրավունքների արդյունավետ իրականացմանը նպաստող պայմաններ ստեղծելու, օրենքներ և ենթաօրենսդրական ակտեր ընդունելու, գործող օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու համար, այլ նաև միջոցառումներ ձեռնարկելու Խարտիայի չվավերացված դրույթները վավերացնելու և աշխատանքային օրենսդրությունը Խարտիային համապատասխանեցնելու ուղղությամբ՝ հաշվի առնելով աշխատանքային իրավունքների պաշտպանության բնագավառում արձանագրված խնդիրներին համարժեք լուծում տալու հրամայականը: | ||
21 | Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ 28.03.2023 22:44:22 | Ներդնել աշխատանքից անօրինական ազատման դեպքում աշխատողին պատճառված ոչ նյութական վնասի հատուցման համարժեք մեխանիզմ: ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածը սահմանում է անձին աշխատանքից ապօրինի ազատելու պարագայում վերջինիս հատուցման ենթակա գումարի առավելագույն սահմանաչափ, ինչը հակասում է Վերանայված եվրոպական սոցիալական խարտիայի պահանջներին՝ աշխատանքից անօրինական ազատման դեպքում նախատեսված փոխհատուցման առավելագույն չափի անհամարժեքության հիմքով։ Բացի այդ, օրենսդրությամբ չեն սահմանվում աշխատանքից անօրինական ազատվելու պարագայում աշխատողին պատճառված ոչ նյութական վնասի հատուցման իրավական հիմքեր, ինչը բացառում է ոչ նյութական վնասի հատուցում ստանալու հնարավորությունը։ ՀՀ-ի վերաբերյալ իր հետևություններում Սոցիալական իրավունքների եվրոպական կոմիտեն մշտապես արձանագրել է Աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի անհամապատասխանությունը Խարտիայի 24-րդ հոդվածին՝ աշխատանքից անօրինական ազատման դեպքում փոխհատուցման առավելագույն չափի անհամարժեքության և ոչ նյութական վնասի փոխհատուցման բացակայության վերաբերյալ։ Մասնավորապես, ըստ Կոմիտեի, փոխհատուցման ցանկացած առավելագույն շեմի սահմանումը, որը կազդի փոխհատուցման համաչափության, ինչպես նաև դրա կանխարգելիչ բնույթի վրա, արգելվում է: Եթե նյութական վնասի հատուցման համար գործում է նման շեմ, ապա խախտման զոհը պետք է հնարավորություն ունենա ստանալու ոչ նյութական վնասի փոխհատուցում այլ իրավական ճանապարհներով (օրինակ՝ խտրականությանն առնչվող օրենսդրությամբ), իսկ դատարանները պետք է որոշումը կայացնեն ողջամիտ ժամկետում: Սակայն ինչպես Աշխատանքային օրենսգրքով, այնպես էլ ՀՀ քաղաքացիական օրենսգրքով չի նախատեսվում ոչ նյութական վնասի փոխհատուցման իրավունք աշխատանքից անօրինական ազատման դեպքում, և շարունակում է գործել աշխատանքից անօրինական ազատման դեպքում նախատեսված փոխհատուցման առավելագույն չափի կարգավորումը։ | ||
22 | Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ 28.03.2023 22:44:22 | Ընդլայնել դատարաններում պետական տուրքի վճարումից ազատվող անձանց ցանկը․ Օրենսդրությամբ նախատեսել պետական տուրքի վճարումից ազատում՝ հաշմանդամության խումբ սահմանելու կամ հաշմանդամության խումբը վերականգնելու պահանջով դատարան հայցադիմում ներկայացնելու, դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքներ ներկայացնելու գործերով։ Հաշվի առնելով պետական տուրքի վճարման գծով օրենքով նախատեսված արտոնություն չունենալու հանգամանքները՝ նշված խմբի անձինք ունեն դատարան դիմելու մատչելիության իրավունքի ապահովման խնդիր։ | ||
23 | Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ 28.03.2023 22:44:22 | Քայլել ձեռնարկել երեխաների դպրոցական կրթության հասանելիությունը ապահովելու նպատակով։ Հայտնաբերել և նվազեզնել կրթությունից դուրս մնալու ռիսկերը և նախապայմանները։ |