Добавить в избранное

ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 19-Ի N 165-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

«ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 19-Ի N 165-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ   ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ»

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Հակակոռուպցիոն քաղաքականության մշակման, իրականացման և  համակարգման կարևոր բաղադրատարրերից մեկը կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում ներգրավված միջազգային դոնոր կազմակերպությունների (այսուհետ՝ Դոնորներ) հետ համագործակցության համակարգումն է:

Դոնորներն առանցքային դեր են խաղում Հայաստանում հակակոռուպցիոն բարեփոխումներ իրականացնելու գործընթացին աջակցելու հարցում` հաշվի առնելով այն հանգամանքը, որ մի շարք հակակոռուպցիոն ուղղվածություն ունեցող միջոցառումներ ֆինանսավորվում են դոնորների կողմից: Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (այսուհետ՝ ՏՀԶԿ) Ստամբուլյան հակակոռուպցիոն գործողությունների ծրագրի մոնիթորինգի երրորդ փուլի շրջանակներում գնահատող խմբի Հայաստան կատարած աշխատանքային այցի ընթացքում միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները հաստատեցին, որ դոնորների համակարգումը հանդիսանում է լուրջ մարտահրավեր, և որևէ արդյունավետ մեխանիզմ առկա չկա, որով հնարավոր կլիներ ապահովել առաջնային միջոցառումների ֆինանսավորումը և խուսափել կրկնակի ֆինանսավորումից:

ՏՀԶԿ Ստամբուլյան հակակոռուպցիոն գործողությունների ծրագրի մոնիթորինգի երրորդ փուլի  շրջանակներում 2014 թվականի «Հակակոռուպցիոն բարեփոխումներ Հայաստանում» զեկույցի արդյունքում Հայաստանի Հանրապետությանը տրված 23 հանձնարակականների շրջանակում Հայաստանին առաջարկվել է ստեղծել Դոնորների հետ համագործակցության համակարգման մեխանիզմ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ-ում Դոնորների համակարգման որեւէ մեխանիզմ սահմանված չէ:

       

Առաջարկվող կարգավորման բնույթը

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդը ներկայումս հանդիսանում է հակակոռուպցիոն քաղաքականությանն առնչվող առանցքային հարցերի քննարկման կարևորագույն հարթակ՝ նախագծով առաջարկվում է Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդին վերապահել նաև դոնորների հետ համագործակցության համակարգման լիազորությունը:   Միաժամանակ նախագծով սահմանվում է, որ Խորհուրդը, իր հերթական նիստերից զատ, պարտավոր է տարվա ընթացքում առնվազն մեկ անգամ դոնորների հետ համագործակցության հարցերով նիստ գումարել:

 

Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում կստեղծվի կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում դոնորների կողմից հետագայում արդյունավետ ու թափանցիկ ֆինանսավորում ապահովելու համար անհրաժեշտ մեխանիզմ:

  

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

«ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 19-Ի N 165-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ

 ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

«Հայաuտանի Հանրապետության կառավարության 2015 թվականի փետրվարի 19-ի N 165-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մաuին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն չի առաջանում:

 

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

«ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 19-Ի N 165-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

«Հայաuտանի Հանրապետության կառավարության 2015 թվականի փետրվարի 19-ի N 165-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մաuին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։

 

 

 

 

 

  • Обсуждалось

    13.11.2017 - 30.11.2017

  • Тип

    Pешение

  • Область

    Борьба с коррупцией

  • Министерство

    Министерство юстиции

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 8051

Принт