ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 19-Ի N 165-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ
-
12 - Կողմ
-
3 - Դեմ
Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ
«ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 19-Ի N 165-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ»
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ
Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Հակակոռուպցիոն քաղաքականության մշակման, իրականացման և համակարգման կարևոր բաղադրատարրերից մեկը կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում ներգրավված միջազգային դոնոր կազմակերպությունների (այսուհետ՝ Դոնորներ) հետ համագործակցության համակարգումն է:
Դոնորներն առանցքային դեր են խաղում Հայաստանում հակակոռուպցիոն բարեփոխումներ իրականացնելու գործընթացին աջակցելու հարցում` հաշվի առնելով այն հանգամանքը, որ մի շարք հակակոռուպցիոն ուղղվածություն ունեցող միջոցառումներ ֆինանսավորվում են դոնորների կողմից: Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (այսուհետ՝ ՏՀԶԿ) Ստամբուլյան հակակոռուպցիոն գործողությունների ծրագրի մոնիթորինգի երրորդ փուլի շրջանակներում գնահատող խմբի Հայաստան կատարած աշխատանքային այցի ընթացքում միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները հաստատեցին, որ դոնորների համակարգումը հանդիսանում է լուրջ մարտահրավեր, և որևէ արդյունավետ մեխանիզմ առկա չկա, որով հնարավոր կլիներ ապահովել առաջնային միջոցառումների ֆինանսավորումը և խուսափել կրկնակի ֆինանսավորումից:
ՏՀԶԿ Ստամբուլյան հակակոռուպցիոն գործողությունների ծրագրի մոնիթորինգի երրորդ փուլի շրջանակներում 2014 թվականի «Հակակոռուպցիոն բարեփոխումներ Հայաստանում» զեկույցի արդյունքում Հայաստանի Հանրապետությանը տրված 23 հանձնարակականների շրջանակում Հայաստանին առաջարկվել է ստեղծել Դոնորների հետ համագործակցության համակարգման մեխանիզմ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ-ում Դոնորների համակարգման որեւէ մեխանիզմ սահմանված չէ:
Առաջարկվող կարգավորման բնույթը
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդը ներկայումս հանդիսանում է հակակոռուպցիոն քաղաքականությանն առնչվող առանցքային հարցերի քննարկման կարևորագույն հարթակ՝ նախագծով առաջարկվում է Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդին վերապահել նաև դոնորների հետ համագործակցության համակարգման լիազորությունը: Միաժամանակ նախագծով սահմանվում է, որ Խորհուրդը, իր հերթական նիստերից զատ, պարտավոր է տարվա ընթացքում առնվազն մեկ անգամ դոնորների հետ համագործակցության հարցերով նիստ գումարել:
Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման արդյունքում կստեղծվի կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում դոնորների կողմից հետագայում արդյունավետ ու թափանցիկ ֆինանսավորում ապահովելու համար անհրաժեշտ մեխանիզմ:
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
«ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 19-Ի N 165-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ
ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
«Հայաuտանի Հանրապետության կառավարության 2015 թվականի փետրվարի 19-ի N 165-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մաuին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն չի առաջանում:
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
«ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 19-Ի N 165-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Հայաuտանի Հանրապետության կառավարության 2015 թվականի փետրվարի 19-ի N 165-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մաuին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։
-
Քննարկվել է
13.11.2017 - 30.11.2017
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Կոռուպցիայի դեմ պայքար
-
Նախարարություն
Արդարադատության նախարարություն
Դիտումներ` 8054
Տպել