В стадии разработки
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 26-Ի N 498-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 767 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 1-Ի N 1290-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 23-Ի N 1390-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 16-Ի N 957-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ
-
3 - За
-
1 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 26-Ի N 498-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
ՀԱՅՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
1․ Ընթացիկ իրավիճակը և ակտի ընդունման անհրաժեշտությունը․
Ներկայացվող նախագիծը նախապատրասվել է 2022թ. դեկտեմբերի 16-ին ընդունված՝ «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» թիվ ՀՕ-458-Ն օրենքի 3-րդ հոդվածի 21-րդ մասի պահանջի կատարումն ապահովելու և Քաղաքացիության հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի կազմավորման և գործունեության կարգում Հայաստանի Հանրապետության ոստիկանության լիազորությունները ՆԳ նախարարության Միգրացիայի և քաղաքացիության ծառայությանը վերապահելու նպատակով։
2. Կարգավորման նպատակը և բնույթը․
2022թ. դեկտեմբերի 16-ին Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որի արդյունքում կառավարության կառուցվածքում ձևավորվեց ՀՀ ներքին գործերի նախարարությունը։ «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքով ՆԳ նախարարության կազմում ստեղծվել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը՝ որպես նախարարությանը ենթակա մարմին, որի կազմում օրենքի ուժով ընդգրկվել է նաև Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը։ Նշված օրենքով սահմանվել է նաև, որ հիշյալ փոփոխություններից բխող այլ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեցամսյա ժամկետում։
Հաշվի առնելով վերոգրյալը, անհարժեշտ է Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 26-ի N 498-Ն որոշման մեջ կատարել համապատասխան փոփոխություններ և քաղաքացիության հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի կազմավորման և գործունեության կարգում Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությանը վերապահված գործառույթը /համապատասխան եզրակացությունների կազմումն ու հանձնաժողով ներկայացումը/ սահմանել որպես Ներքին գործերի նախարարության Միգրացիայի և քաղաքացիության ծառայության գործառույթ։
3․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.
Նախագիծը բխում է Հայասատնի Հանրապետության կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշման 1-ին կետով հաստատված 1-ին հավելվածի «Ոստիկանություն» բաժնից։
4․ Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին․
Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք.
Նախագիծը մշակվել է ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից։
6․ Ակնկալվող արդյունքը․
Նախագծի ընդունման արդյունքում Քաղաքացիության հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի կազմավորման և գործունեության իրականացման կարգում եզրակացությունները կազմելու և քաղաքացիության հարցերով միջգերատեսչական հանձնաժողով ուղարկելու լիազորությունը կվերապահվի Ներքին Գործերի նախարարության Միգրացիայի և քաղաքացիության ծառայությանը:
ՏԵՂԵԿԱՆՔ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 26-ի N 498-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ ընդունմամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարեու անհրաժեշտություն չի առաջանա։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 767 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
ՀԱՅՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
1․ Ընթացիկ իրավիճակը և ակտի ընդունման անհրաժեշտությունը․
Ներկայացվող նախագիծը նախապատրասվել է 2022թ. դեկտեմբերի 16-ին ընդունված՝ «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» թիվ ՀՕ-458-Ն ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 21-րդ մասի պահանջի կատարումն ապահովելու և անձը (ինքնությունը) հաստատող փաստաթուղթ տրամադրող լիազոր մարմին ՆԳ նախարարության Միգրացիայի և քաղաքացիության ծառայությանը սահմանելու նպատակով։
2. Կարգավորման նպատակը և բնույթը․
2022թ. դեկտեմբերի 16-ին Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որի արդյունքում կառավարության կառուցվածքում ձևավորվեց ՀՀ ներքին գործերի նախարարությունը։ «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքով ՆԳ նախարարության կազմում ստեղծվել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը՝ որպես նախարարությանը ենթակա մարմին, որի կազմում օրենքի ուժով ընդգրկվել է նաև Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը։ Նշված օրենքով սահմանվել է նաև, որ հիշյալ փոփոխություններից բխող այլ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեցամսյա ժամկետում։
Հաշվի առնելով վերոգրյալը, անհարժեշտ է Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի N 767 որոշման մեջ կատարել համապատասխան փոփոխություն և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից ժամանավորապես տրվող՝ անձը (ինքնությունը) հաստատող փաստաթղթի կամ ժամանակավոր վկայակայականի տրամադրումը սահմանել որպես ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության գործառույթ։
3․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.
Նախագիծը բխում է Հայասատնի Հանրապետության կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշման 1-ին կետով հաստատված 1-ին հավելվածի «Ոստիկանություն» բաժնից։
4․ Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին
Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։
5․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք.
Նախագիծը մշակվել է ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից։
6. Ակնկալվող արդյունքը.
Նախագծի ընդունման արդյունքում ժամանակավորապես տրվող՝ անձը (ինքնությունը) հաստատող փաստաթղթի կամ ժամանակավոր վկայականի տրման համար լիազոր մարմին կսահմանվի Միգրացիայի և քաղաքացիության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմինը:
ՏԵՂԵԿԱՆՔ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի N 767 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտություն չի առաջանա:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 1-Ի N 1290-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
ՀԱՅՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
1․ Ընթացիկ իրավիճակը և ակտի ընդունման անհրաժեշտությունը․
Ներկայացվող նախագիծը նախապատրասվել է 2022թ. դեկտեմբերի 16-ին ընդունված՝ «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՕ-458-Ն ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 21-րդ մասի պահանջի կատարումն ապահովելու և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացող անձի եՑրդման արարողակարգի իրականացումը ՆԳ նախարարության Միգրացիայի և քաղաքացիության ծառայությանը վերապահելու նպատակով։
2. Կարգավորման նպատակը և բնույթը․
2022թ. դեկտեմբերի 16-ին Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որի արդյունքում կառավարության կառուցվածքում ձևավորվեց ՀՀ ներքին գործերի նախարարությունը։ «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքով ՆԳ նախարարության կազմում ստեղծվել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը՝ որպես նախարարությանը ենթակա մարմին, որի կազմում օրենքի ուժով ընդգրկվել է նաև Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը։ Նշված օրենքով սահմանվել է նաև, որ հիշյալ փոփոխություններից բխող այլ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեցամսյա ժամկետում։
Հաշվի առնելով վերոգրյալը, անհարժեշտ է Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի նոյեմբերի 1-ի N 1290-Ն որոշման մեջ կատարել համապատասխան փոփոխություններ և Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությանը վերապահված՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացող անձի երդման արարողակարգի իրականացման գործառույթը սահմանել որպես ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության գործառույթ։
3․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.
Նախագիծը բխում է Հայասատնի Հանրապետության կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշման 1-ին կետով հաստատված 1-ին հավելվածի «Ոստիկանություն» բաժնից։
4․ Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին․
Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք.
Նախագիծը մշակվել է ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից։
6. Ակնկալվող արդյունքը.
Նախագծի ընդունման արդյունքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացող անձի երդման արարողակարգի իրականացման համար լիազոր մարմին կսահմանվի ՆԳ նախարարության Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը։
ՏԵՂԵԿԱՆՔ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի նոյեմբերի 1-ի N 1290-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ ընդունմամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարեու անհրաժեշտություն չի առաջանա։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 23-Ի N 1390-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
ՀԱՅՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
1․ Ընթացիկ իրավիճակը և ակտի ընդունման անհրաժեշտությունը․
Ներկայացվող նախագծի նախապատրասման անհրաժեշտությունը պայմանավորված է 2022թ. դեկտեմբերի 16-ին ընդունված «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» թիվ ՀՕ-458-Ն ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 21-րդ մասի պահանջի կատարումն ապահովելու, ՀՀ քաղաքացիություն ստանալու կամ դադարեցնելու գործընթաց ում ՆԳ նախարարության Միգրացիայի և քաղաքացիության ծառայությանը վերապահված գործառույթներն ամրագրելու, ինչպես նաև իրավակիրառ պրակտիկայում առաջացած որոշակի խնդիրներ լուծելու և վարչարարությունը պարզեցնելու հանգմանաքով։
2. Կարգավորման նպատակը և բնույթը․
2022թ. դեկտեմբերի 16-ին Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որի արդյունքում կառավարության կառուցվածքում ձևավորվեց ՀՀ ներքին գործերի նախարարությունը։ «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքով, ՆԳ նախարարության կազմում ստեղծվել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը՝ որպես նախարարությանը ենթակա մարմին, որի կազմում օրենքի ուժով ընդգրկվել է նաև Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը։ Նշված օրենքով սահմանվել է նաև, որ հիշյալ փոփոխություններից բխող այլ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեցամսյա ժամկետում։
Հաշվի առնելով վերոգրյալը, անհարժեշտ է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի նոյեմբերի 23-ի N 1390-Ն որոշման մեջ կատարել համապատասխան փոփոխություններ և Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությանը վերապահված գործառույթները սահմանել որպես ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության գործառույթներ /նշված փոփոխությունները նախատեսվում են նախագծի 1-ին կետի 1-ին ենթակետի «ա» և «բ» պարբերություններով/։
Բացի այդ, որոշմամբ նախատեսված է Ոստիկանությունում գործող համապատսխան համակարգերով ստուգումներ իրականացնելու հնարավորություն՝ ստուգման արդյունքները ԱԱԾ-ին տրամադրելու համար։ Հաշվի առնելով, որ նշված համակարգերը չեն վարվում Միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից, ուստի նախագծի «ե» ենթակետով նախատեսվում է նշված տղեկատվությունը ՆԳ նախարարությունում գործող համակարգերից ստանալու հնարավորություն։
Միաժամանակ, իրավակիրառ պրակտիկայում առաջ են եկել որոշակի խնդիրներ, որոնք սույն նախագծով նախատեսվում է կանոնակարգել։ Այսպես,
1․ որոշման 42-րդ կետի 3-րդ ենթակետով սահմանված է՝ քաղաքացիությունը դադարեցնելու մասին անձին տեղեկանք տրամադրելու օրվանից 30 աշխատանքային օրվա ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայությանն այդ մասին տեղեկացնելու պահանջ։
Պրակտիկայում բազմաթիվ են դեպքերը, երբ անձի քաղաքացիությունը դադարեցնելու հրամանագիրը հիշյալ որոշմամբ սահմանված կարգով մտնում է օրինական ուժի մեջ, սակայն անձը չի դիմում նշված փաստը հավաստող տեղեկանքը ստանալու համար, ինչով պայմանավորված գործող կարգավորումների պայմաններում ՀՀ պաշտպանության նախարարությանը տեղեկատվություն չի տրամադրվում և անձը մնում է զինվորական հաշվառման մեջ։
Վերոգրյալը հաշվի առնելով՝ նախագծի 1-ին կետի «զ» ենթակետով նախատեսվում է որոշման մեջ կատարել փոփոխություններ և ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ ՀՀ պաշտպանության նախարարությանը տեղեկատվություն տրամադրել ոչ թե անձի կողմից տեղեկանքը ստանալուց, այլ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու մասին ՀՀ նախագահի հրամանագիրն ուժի մեջ մտնելուց հետո։
2․ Որոշմամբ հաստատված N 2 հավելվածի 1-ին կետում սահմանված են այն փաստաթղթերը, որոնք դիմումատուն պետք է ներկայացնի ՀՀ քաղաքացիություն ստանալու համար։ Նշված ցանկում, ի թիվս այլ փաստաթղթերի, սահմանված է նաև ամուսնու անձնագիրը ներկայացնելու պահանջ։ Պրակտիկայում բազմաթիվ են դեպքերը, երբ ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմող անձի ամուսինը չի գտնվում Հայաստանի Հանրապետությունում, ինչով պայմանավորված վերջինս չի կարողանում ներկայացնել ամուսնու անձնագիրը։ Մինչդեռ, ամուսնու անձնագրի անհրաժեշտությունը կայանում է ամուսնության վկայականում նշված տվյալներով անձի հետ նույնացումն ապահովելու, գրառումների ճշտությունը ստուգելու, ինչպես նաև հետագայում անձնագիր տպագրելուց տվյալների համապատասխանությունն ապահովելու համար։ Նշված աշխատանքները սակայն հնարավոր է իրականացնել ոչ թե ամուսնու անձնագրի բնօրինակը, այլ պատճենը՝ թարգմանությամբ ապահովելու պայմաններում։
Ելնելով վերոգրյալից, վարչարարությունը պարզեցնելու և մատուցվող ծառայությունների որակը բարելավելու համար ամուսնու անձնագրի փոխարեն նախագծի 1-ին կետի 2-րդ ենթակետի «ա» պարբերությամբ նախատեսվում է սահմանել դրա պետճենը և հայերեն թարգմանությունը ներկայացնելու հնարավորություն։
3․ որոշմամբ հաստատված N 2 հավելվածի 1-ին կետի 8-րդ ենթակետով սահմանված է ազգությամբ հայ լինելու հանգամանքը հիմնավորող փաստաթղթերի ցանկը, որի «ա», «բ», «դ» ենթակետերում հստակ նշված են այն փաստաթղթերը, որոնք կարող են հիմք հանդիսանալ ազգությունը հասատատելու համար։ Միաժամանակ, նշված ենթակետի «գ» պարբերությամբ սահմանված է ազգությամբ հայ լինելու հանգամանքը հիմնավորող այլ փաստաթուղթ ներկայացնելու հնարավորություն, սակայն հստակեցված չէ, թե ինչ այլ փաստաթուղթ կարող է ներկայացնել դիմումատուն, ինչն առաջ է բերում անորոշություն թե վերջինիս, թե՝ վարչական մարմնի համար։ Նման պայմաններում նշված նորմը գրեթե չի կիրառվում, օրինակ վերջին մեկ տարվա վերլուծությունը փաստում է, որ ՀՀ քաղաքացիություն ստանալու համար ներկայացված մոտ 25515 դիմումից նշված հիմքով ազգությամբ հայ լինելը հավաստող փաստաթուղթ ներկայացրել են ընդամենը 3 դիմումատու /մի դեպքում ներկայացվել էր օտարերկրյա պետությունում գործող եկեղեցական կառույցի կողմից անձին տրված տեղեկանք, որում նշված էր, որ վերջինս սերվում է հայկական արմատներից, այցելում է հայկական եկեղեցի։ Նշված փաստաթղթի իսկության և տվյալ եկեղեցու կողմից նման փաստաթուղթ տալու իրավաչափության ստուգման արդյունքում քաղաքացու դիմումը մերժվեց։ Մեկ այլ դեպքում՝ քաղաքացին, որպես ազգությունը հիմնավորող փաստաթուղթ ներկայացրել էր ԴՆԹ հետազոտության արդյունք, որում նշված էր, որ վերջինս, համաձայն հետազոտության, ըստ իգական գծի հապլոխմբի ունի 50 տոկոս արիացի/արմենոիդ պատկանելություն, ընդ որում՝ գենետիկայի տեսանկյունից նշված ազգային կազմերում կարող են առկա լինել՝ 45% հայեր, ադրբեջանցիներ, պարսիկներ, 35% Արևմտյան Եվրոպայի ժողովուրդներ, 20% աշկենազային հրեաներ։ Նշված փաստաթղթի հիման վրա եկեղեցին տվել էր տեղեկանք, որ տվյալ անձը շառավղով հայ է/։
Ընդ որում, առաջին դեպքով քաղաքացու դիմումը մերժվել է, իսկ գործող օրենսդրական կարգավորումների պարագայում քաղաքացու դիմումը մերժելուց հետո վերջինս կրկին կարող է դիմել ՀՀ քաղաքացիություն ստանալու համար՝ մերժման օրից մեկ տարի հետո։
Նման պայմաններում «այլ փաստաթուղթ» հսկացությունը միանշանակ չի ընկալվում, ինչը առաջ է բերում «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջի խախտում, համաձայն որի սահմանումները պետք է լինեն այնպիսին, որ ապահովեն դրանց միատեսակ ու միանշանակ ընկալումն ու կիրառումը:
Հաշվի առնելով վերը նշվածը, ինչպես նաև այն հանգամանքը, որ որոշմամբ հաստատված N 2 հավելվածի 1-ին կետի 8-րդ ենթակետի «ա», «բ», «դ» պարբերություններով սահմանված է ազգությամբ հայ լինելու հանգամանքը հիմնավորող փաստաթղթերի լայն շրջանակ և պրակտիկայում դրանք բավարար են դիմումատուի ազգությունը հիմնավորելու համար /ինչը փաստում է այն հանգամանքը, որ ազգությամբ հայ լինելու հիմքով դիմումատուների գերակշիռ մասը, մոտ 95 տոկոս դիմողները հնարավորություն ունեն ներկայացնելու այդ կետերով սահմանված փաստաթղթերը/, նախագծի 1-ին կետի 2-րդ ենթակետի «բ» պարբերությամբ առաջարկվում է «այլ փաստաթուղթ» ներկայացնելու հիմքը ճանաչել ուժը կորցրած։ Նշվածով պայմանավորված նախագծի «դ» ենթակետով համապատասխան փոփոխություն է կատարվում նաև կարգի 5-րդ կետում։
4․ Պրակտիկայում լինում են դեպքեր, երբ քաղաքացին կատարում է իր անձնական տվյալիների մի քանի փոփոխություն և ներկայացնում է միայն վերջին փոփոխություններով փաստաթուղթը, ինչի արդյունքում առաջ է գալիս նրա կողմից ներկայացվող փաստաթղթերում առկա գրառումների անհամապատասխանություն։ Հիշյալ հանգամանքը հնարավորություն չի ընձեռում հաստատել, որ նշված փաստաթղթերը պատկանում են նույն անձին։
Հաշվի առնելով նմանատիպ դեպքերում նույնացումն ապահովելու անհնարինությունը Որոշմամբ պահանջվող փաստաթղթերի ցանկում կատարվել է լրացում /նախագծի 1-ին կետի 2-րդ ենթակետի «գ» պարբերություն/, համաձայն որի, եթե դիմումատուն սահմանված կարգով կատարել է իր անձնական տվյալների փոփոխություն, ապա ներկայացված փաստաթղթերում գրառումների հետ անհամապատասխանության դեպքում պետք է ներկայացվի նաև փոփոխությունը հավաստող փաստաթուղթ՝ նույնացումն ապահովելու համար։ Նշվածով պայմանավորված՝ նախագծի «գ» և «զ» ենթակետով լրացում է նախատեսվում նաև գործող կարգի համապատասխան կետերում։
5․ Միաժամանակ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կաթողիկոսարանի կողմից տրամադրվել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու եկեղեցական կառույցների նոր ցանկ, ինչով պայմանավորված համապատասխան փոփոխություններ են կատավում նաև որոշման 4-րդ հավելվածում։
3․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.
Նախագիծը բխում է Հայասատնի Հանրապետության կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշման 1-ին կետով հաստատված 1-ին հավելվածի «Ոստիկանություն» բաժնից։
4․Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին
Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
5․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք.
Նախագիծը մշակվել է ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից։
6. Ակնկալվող արդյունքը.
Նախագծի ընդունման արդյունքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու համար նախատեսված փաստաթղթերը ներկայացնելու, քննարկելու ընթացակարգերը, քաղաքացիության հարցերով լիազոր մարմինների կողմից իրականացվող գործողությունների և ժամկետների հետ կապված հարաբերություններում լիազոր մարմին կսահմանվի Ներքին գործերի նախարարության Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը, կպարզեցվի հիշյալ ոլոտում իրականացվող վարչարարությունը և կբարելավվի մատուցվող ծառայությունների որակը։
ՏԵՂԵԿԱՆՔ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի նոյեմբերի 23-ի N 1390-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ ընդունմամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարեու անհրաժեշտություն չի առաջանա։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 16-Ի N 957-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
1․ Ընթացիկ իրավիճակը և ակտի ընդունման անհրաժեշտությունը․
Ներկայացվող նախագիծը նախապատրասվել է 2022թ. դեկտեմբերի 16-ին ընդունված՝ «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» թիվ ՀՕ-458-Ն օրենքի 3-րդ հոդվածի 21-րդ մասի պահանջի կատարումն ապահովելու և Քաղաքացիության հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի կազմում ՀՀ ոստիկանության պետի տեղակալի փոխարեն Ներքին գործերի նախարարի տեղակալին ընդգրկելու նպատակով։
2. Կարգավորման նպատակը և բնույթը․
2022թ. դեկտեմբերի 16-ին Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որի արդյունքում կառավարության կառուցվածքում ձևավորվեց ՀՀ ներքին գործերի նախարարությունը։ «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքով ՆԳ նախարարության կազմում ստեղծվել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը՝ որպես նախարարությանը ենթակա մարմին, որի կազմում օրենքի ուժով գործում է նաև Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը։
Հաշվի առնելով վերոգրյալը, ինչպես նաև այն հանգամանքը, որ Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությանը վերապահված գործառույթները, այդ թվում՝ քաղաքացիություն ստանալու և դադարեցնելու հետ կապված հարաբերություններում, այսուհետ իրականացնելու է Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը՝ անհարժեշտ է Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հուլիսի 16-ի N 957-Ա որոշման մեջ կատարել համապատասխան փոփոխություններ և Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալի փոխարեն Քաղաքացիության հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի կազմում ընդգրկել ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալին:
3․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.
Նախագիծը բխում է Հայասատնի Հանրապետության կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշման 1-ին կետով հաստատված 1-ին հավելվածի «Ոստիկանություն» բաժնից։
4․ Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին․
Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք.
Նախագիծը մշակվել է ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից։
6. Ակնկալվող արդյունքը.
Նախագծի ընդունման արդյունքում Քաղաքացիության հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի կազմում Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալի փոխարեն կընդգրկվի Ներքին գործերի նախարարի տեղակալը:
ՏԵՂԵԿԱՆՔ
«Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հուլիսի 16-ի N 957-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ վարչապետի որոշման նախագիծ ընդունմամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտություն չի առաջանա։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
-
Обсуждалось
09.03.2023 - 25.03.2023
-
Тип
Pешение
-
Область
Управленческие правоотношениями
-
Министерство
Министерство внутренних дел
Просмотры 3386
Принт