В стадии разработки
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 26-Ի N 498-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 767 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 1-Ի N 1290-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 23-Ի N 1390-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 16-Ի N 957-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ
-
3 - За
-
1 - Против
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2023 թվականի N -Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 26-Ի N 498-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 26-ի «Քաղաքացիության հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի կազմավորման և գործունեության կարգը սահմանելու մասին» N 498-Ն որոշման 1-ին կետով սահմանված հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) 2-րդ կետում «Հայաստանի Հանրապետության ոստիկանության» բառերը փոխարինել «Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության (այսուհետ՝ Ծառայություն)» բառերով.
2) 4-րդ կետում «Հայաստանի Հանրապետության ոստիկանության» բառերը փոխարինել «Ներքին գործերի նախարարության» բառերով.
3) 7.1-ին և 12-րդ կետերում «Հայաստանի Հանրապետության ոստիկանության» բառերը փոխարինել «Ծառայության» բառով:
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ
Ն․ ՓԱՇԻՆՅԱՆ
ք․ ԵՐԵՎԱՆ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2023 թվականի N -Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 767 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1․ Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի «Անձը հաստատող փաստաթղթի մասին» N 767 որոշման 1-ին կետի 1-ին ենթակետում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության» բառերը փոխարինել «Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության» բառերով:
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ
Ն․ ՓԱՇԻՆՅԱՆ
ք․ ԵՐԵՎԱՆ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2023 թվականի N -Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 1-Ի N 1290-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի նոյեմբերի 1-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացող անձի երդման արարողակարգը սահմանելու մասին» N 1290-Ն որոշման 1-ին կետով սահմանված հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝
1) 2-րդ կետում «Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը (այսուհետ` վարչություն)» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը (այսուհետ` Ծառայություն)» բառերով.
2) ամբողջ տեքստում «վարչությունը» բառը համապատասխան հոլովաձևերով փոխարինել «Ծառայությունը» բառով, բացառությամբ 9․1-ին կետի «վարչության» բառից․
3) 6-րդ կետի 2-րդ նախադասությունում «ներկայացուցիչներ» բառից հետո լրացնել «՝ արարողությունը լուսաբանելու համար» բառերով, իսկ 3-րդ նախադասությունը հանել․
4) N 1 ձևում «Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն» բառերը փոխարինել «Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն» բառերով։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ
Ն․ ՓԱՇԻՆՅԱՆ
ք․ ԵՐԵՎԱՆ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2023 թվականի N -Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 23-Ի N 1390-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի նոյեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու և Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, դրանք ներկայացնելու, քննարկելու կարգը և ժամկետները, ինչպես նաև ազգությամբ հայ լինելը հաստատող մկրտության մասին փաստաթուղթ տրամադրող եկեղեցական կառույցների ցանկը հաստատելու մասին» N 1390-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) Որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով սահմանված N 1 հավելվածի՝
ա. 2-րդ կետի 1-ին ենթակետում «Ոստիկանություն» բառը փոխարինել «Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայություն (այսուհետ՝ Ծառայություն)» բառերով.
բ. 2-րդ կետի 2-րդ ենթակետում և Որոշման ամբողջ տեքստում «Ոստիկանությունում» բառը համապատասխան հոլովաձևերով փոխարինել «Ծառայությունում» բառով.
գ. 4-րդ կետում «սահմանված» բառից հետո լրացնել «, ինչպես նաև սույն որոշման N 2 հավելվածի 4-րդ կետով նախատեսված դեպքերում պահանջվող» բառերով․
դ. 5-րդ կետում «և «գ» պարբերություններով» բառերը փոխարինել «պարբերությամբ» բառով.
ե. 14-րդ կետում և 32-րդ կետի 4-րդ ենթակետում «Ոստիկանությունում գործող համակարգերով» բառերը փոխարինել «Ներքին գործերի նախարարությունում գործող համակարգերով» բառերով․
զ. 16-րդ, 35-րդ և 50 կետերից «Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության» բառերը փոխարինել «Ծառայության» բառով.
է. 22-րդ և 40-րդ կետերից «՝ Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության» բառերը հանել.
ը. 27-րդ և 45-րդ կետում «սահմանված» բառից հետո լրացնել «, ինչպես նաև ցանկի 4-րդ կետով նախատեսված դեպքերում պահանջվող» բառերով․
թ. 42-րդ կետի 3-րդ ենթակետում «սույն կետի 1-ին ենթակետով նախատեսված տեղեկանքը տրամադրելու օրվանից» բառերը փոխարինել Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու մասին Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագիրն ուժի մեջ մտնելուց հետո» բառերով։
2) Որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով սահմանված N 2 հավելվածում`
ա. 1-ին կետի 6-րդ ենթակետում «ամուսնու անձնագիրը և դրա պատճենը» բառերը փոխարինել «ամուսնու անձնագրի պատճենը և դրա հայերեն թարգմանությունը» բառերով.
բ. 1-ին կետի 8-րդ ենթակետի «գ» պարբերությունը ուժը կորցրած ճանաչել.
գ. 3-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 4-րդ կետով․
«4. Այն դեպքում, երբ դիմումատուն սահմանված կարգով կատարել է իր անձնական տվյալների փոփոխություն, ապա ցանկի 1-ին, 2-րդ և 3-րդ կետով պահանջվող փաստաթղթերում առկա գրառումների հետ անհամապատասխանության դեպքում ներկայացվում է նաև փոփոխությունը հավաստող փաստաթուղթ։».
3) Որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետով հաստատված N 4 հավելվածի «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին» բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾԻՆ
Անվանումը |
Գտնվելու վայրը |
Պատրիարքություններ |
|
Երուսաղեմի Հայոց Պատրիարքություն |
Երուսաղեմ, Սրբոց Հակոբեանց Միաբանություն |
Կոստանդնուպոլսի Հայոց պատրիարքություն |
Ստամբուլ, Թուրքիա |
Թեմեր ՀՀ տարածքում |
|
Արարատյան Հայրապետական թեմ |
Երևան |
Շիրակի թեմ |
Գյումրի |
Գուգարաց թեմ |
Վանաձոր |
Արմավիրի թեմ |
Արմավիր |
Սյունյանց թեմ |
Գորիս |
Արագածոտնի թեմ |
Օշական |
Կոտայքի թեմ |
Ծաղկաձոր |
Գեղարքունյաց թեմ |
Գավառ |
Վայոց Ձորի թեմ |
Եղեգնաձոր |
Տավուշի թեմ |
Իջևան |
Արթիկի թեմ |
Արթիկ |
Մասյացոտնի թեմ |
Արտաշատ |
Արցախի թեմ |
Ստեփանակերտ |
Թեմեր սփյուռքում |
|
Վիրահայոց թեմ |
Թբիլիսի, Վրաստան |
Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմ |
Մոսկվա, Ռուսաստան |
Հարավային Ռուսաստանի Հայոց թեմ |
Կրասնոդար, Ռուսաստան |
Ուկրաինայի Հայոց թեմ |
Լվով, Ուկրաինա |
Բալթյան երկրների Հայոց թեմ |
Ռիգա, Լատվիա |
ԱՄՆ-ի Հայոց Արևելյան թեմ |
Նյու Յորք, ԱՄՆ |
ԱՄՆ-ի Հայոց Արևմտյան թեմ |
Բըրբենք, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Կանադայի Հայոց թեմ |
Մոնրեալ, Կանադա |
Արգենտինայի Հայոց թեմ |
Բուենոս-Այրեսն Արգենտինա |
Բրազիլիայի Հայոց թեմ |
Սան Պաուլո, Բրազիլիա |
Ուրուգվայի Հայոց թեմ |
Մոնտեվիդեո, Ուրուգվայ |
Ֆրանսիայի Հայոց թեմ |
Փարիզ, Ֆրանսիա |
Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի Հայոց թեմ |
Լոնդոն, Մեծ Բրիտանիա |
Ռումինիայի Հայոց թեմ |
Բուխարեստ, Ռումինիա |
Բուլղարիայի Հայոց թեմ |
Սոֆիա, Բուլղարիա |
Հունաստանի Հայոց թեմ |
Աթենք, Հունաստան |
Գերմանիայի Հայոց թեմ |
Քյոլն, Գերմանիա |
Շվեյցարիայի Հայոց թեմ |
Ժնև, Շվեյցարիա |
Եգիպտոսի Հայոց թեմ |
Կահիրե, Եգիպտոս |
Իրաքի Հայոց թեմ |
Բաղդադ, Իրաք |
Դամասկոսի Հայոց թեմ |
Դամասկոս, Սիրիա |
Ավստրալիայի և Նոր Զելանդիայի Հայոց թեմ |
Սիդնեյ, Ավստրալիա |
Հայրապետական պատվիրակություններ |
|
Հնդկաստանի և Ծայրագույն արևելքի Հայրապետական պատվիրակություն |
Սիդնեյ, Ավստրալիա |
Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակություն |
Հռոմ, Իտալիա |
Կենտրոնական Եվրոպայի և Շվեդիայի Հայրապետական պատվիրակություն |
Վիեննա, Ավստրիա |
Բալկանյան երկրների Հայրապետական պատվիրակություն |
Բուխարեստ, Ռումինիա |
»:
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ
Ն․ ՓԱՇԻՆՅԱՆ
ք․ ԵՐԵՎԱՆ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N -Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 16-Ի N 957-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները.
1․ Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հուլիսի 16-ի «Քաղաքացիության հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի կազմը հաստատելու մասին» N 957-Ա որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի «ՀՀ ոստիկանության պետի տեղակալ» բառերը փոխարինել «ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ» բառերով:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ
Ն․ ՓԱՇԻՆՅԱՆ
ք․ ԵՐԵՎԱՆ
-
Обсуждалось
09.03.2023 - 25.03.2023
-
Тип
Pешение
-
Область
Управленческие правоотношениями
-
Министерство
Министерство внутренних дел
Просмотры 3261
Принт