Добавить в избранное

«ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԵՎ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

Հիմնավորում

«Անհատ ձեռնարկատերերի կողմից ակտիվների և պարտավորությունների հաշվառման վարման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի վերաբերյալ

 

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծի ընդունումը պայմանավորված է 2022 թվականի դեկտեմբերի 23-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ըն­դուն­ված՝ «Հայաս­տանի Հան­րա­պե­տու­թյան հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխու­թյուն­ներ կատա­րելու մասին» ՀՕ-595-Ն օրենքի կիրարկումն ապա­հո­վելն է:

2.Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները.

Վերո­նշյալ օրենքով լրացում է կատարվել Հայաս­տանի Հանրա­պե­տու­թյան հարկային օրենսգրքի 15-րդ հոդվածում և սահմանվել է, որ անհատ ձեռնարկատերերը պարտավոր են վարել ակտիվների և պարտավորությունների հաշվառում՝ Կառավարության սահմանած կարգով։

3.Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով առաջարկվում է  հարկային հաշվառման նպատակով սահմանել անհատ ձեռնարկատերերի կողմից ակտիվների և պարտավորությունների հաշվառման վարման կարգը։

4.Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան Հայաստանի Հանրա­պե­տու­թյան հարկային օրենս­գրքի 15-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված անհատ ձեռնարկատերերի կողմից ակտիվների և պարտավորությունների հաշվառման վարման կարգի սահմանումն է։

5.Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Նախագծի ընդունումը բխում է ՀՀ կառավարության 18.11.2021թ. «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշման N 1 հավելվածով հաստատված՝ Պետական եկամուտների կոմիտեի 3.3-րդ՝ «Հարկային պարտավորությունների հաշվարկման մեխանիզմների կատարելագործում» միջոցառումից։

6 Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք. Նախա­գի­ծը մշակվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կող­­մից:

7․ Իրավական ակտի ընդունման արդյունքում ակնկալվող արդյունքը. Նախա­գծի ընդուն­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­ման արդ­յուն­­քում ակնկալվում է սահմանել անհատ ձեռնարկատերերի կողմից ակտիվների և պարտավորությունների հաշվառման վարման կարգը՝ հիմք ընդունելով 2022 թվականի դեկտեմբերի 23-ին «Հայաս­տանի Հան­րա­պե­տու­թյան հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխու­թյուն­ներ կատա­րելու մասին» ՀՕ-595-Ն օրենքի 2-րդ հոդվածը։

 

  • Обсуждалось

    21.02.2023 - 08.03.2023

  • Тип

    Pешение

  • Область

    Государственные доходы

  • Министерство

    Комитет государственных доходов

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 6481

Принт

Предложения

Արմեն Ղազարյան

07.03.2023

Ա/Ձ-ների ակտիվների և պարտավորությունների հաշվառմանը կարծում եմ պետք է հաջորդի նաև Հարկային օրենսգրքով Ա/Ձ համարվող ֆիզիկական անձանց «տնօրինվող եկամտի» առնչությամբ համապատասխան կարգավորումների սահմանումը, որով Ա/Ձ-ների ձեռնարկատիրական եկամուտն, ըստ էության, կտարանջատվի արդեն որպես ֆիզիկական անձ նրա ստացած անձնական եկամտից: Տնօրինվող եկամտի սահմանումը կարևորվում է, եթե պետության քաղաքականությունը միտված է նաև հարկման հատուկ համակարգերում գործող Ա/Ձ-ների տնօրինվող եկամտի (արդեն որպես ֆիզիկական անձ) հարկմանը՝ շահաբաժիններից հարկման մոտեցման տրամաբանությամբ: Դրանով հավասար և արդարացի պայմաններ կապահովվի հարկման հատուկ համակարգերում գործող Ա/Ձ հանդիսացող ֆիզիկական անձանց ստացած եկամուտների և նույն համակարգում գործող կազմակերպություններից ֆիզիկական անձանց շահաբաժինների տեսքով ստացված եկամուտների հարկման միջև: Տնօրինվող եկամտի առնչությամբ կարգավորումները պակաս կարևոր չեն, երբ հարցը դիտարկում ենք նաև որպես ֆիզիկական անձ տարեկան եկամուտների համատարած հայտարարագրման համատեքստում:

Վաղինակ Անդրեասյան

27.02.2023

Վաղուց ժամանակն է վերացնել նաև դրամարկղային գործառնությունների իրականացման առնչությամբ հարկման հատուկ համակարգերում գործող ԱՁ-ների համար սահմանված բացառությունները: Այսպիսի ԱՁ-ները շատ հաճախ ավելի մեծ շրջանառություն են ունենում, քան որոշ կազմակերպություններ: Ես կարծում եմ, որ պետք է հավասար դաշտ լինի՝ և փաստաթղթավորման, և պարտավորությունների հաշվառման առումով: Այլ խնդիր է, որ պատշաճ հսկողություն է անհրաժեշտ, որպեսզի օրենքի այս կետը և կազմակերպությունների, և ԱՁ-ների մասով կիրառվի:

Հերմինե Դոխոյան

27.02.2023

Հարկման նպատակով ակտիվների և պարտավորությունների հաշվառումը կարող է նաև հիմք ծառայել բանկերից և այլ ֆինանսական կազմակերպություններից վարկերի հեշտ ներգրավման համար՝ ԱՁ-ների վարկունակույունը հիմնավորելու նպատակով:

Узнать больше