Добавить в избранное
«ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԵՎ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
-
159 - За
-
19 - Против
Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней
project.digest.no | Автор предложения, дата получения | Содержание предложения | Заключение | Сделанные изменения |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Ասյա Պողոսյան 22.02.2023 16:09:10 | ճիշտ կիրառելու դեպքում լավ առաջարկ է | ||
2 | Լուսինե Նալբանդյան 22.02.2023 19:33:48 | . | ||
3 | Եվա Մուրադյան 23.02.2023 13:18:29 | ։ | ||
4 | Սյուզաննա Մեսրոպյան 24.02.2023 12:23:08 | Թեպետև նշված հաշվառման վարումը մեծացնելու է որակյալ հաշվապահական ծառայությունների նկատմամբ շուկայական պահանջարկը, որը Ա/Ձ-ների համար հնարավոր է լրացուցիչ ծախսեր առաջացնի, այնուամենայնիվ, դրական քայլ է և կնպաստի Ա/Ձ-ների գործունեության օրինականության բարելավմանը: | ||
5 | Սիրանուշ Ներսիսյան 24.02.2023 12:25:25 | Այն դեպքերում, երբ անհատ ձեռնարկատերը հարկման ռեժիմ է փոխում (մասնավորապես, երբ անցնում է հարկման ընդհանուր համակարգ) և այդ պահից առաջանում է ակտիվներն ու պարտավորությունները հաշվառելու պարտավորություն, առաջանում է նաև սկզբնական մնացորդների հաշվառման հետ կապված խնդիր, քանի որ մինչ այդ հաշվառում չի վարվել։ | ||
6 | Լիլիթ Դադիկյան 24.02.2023 12:38:52 | Անհատ ձեռնարկատերերի և նրանց գործընկերների միջև դեբիտորական և կրեդիտորական պարտքերի ոչ պատշաճ վարման կամ չվարելու արդյունքում պարտքերի հիմնավորման խնդիրներ են առաջանում գործընկերների միջև, ինչպես նաև դատարանում, եթե անհրաժեշտություն է առաջանում պարտքերը պահանջել դատական կարգով։ Այս կերպ կկարգավորվեն նման խնդիրները։ | ||
7 | Անահիտ Հակոբյան 24.02.2023 12:58:39 | Ֆորս-մաժորային իրավիճակներում, ինչպես օրինակ՝ հրդեհը, կողոպուտը, երկրաշարժը և այլն, հստակ հնարավոր չի լինում պարզել անհատ ձեռնարկատիրոջ կրած վնասի չափը, քանի որ ապրանքային կամ այլ նյութական մնացորդները չեն հաշվառվում։ | ||
8 | Գոհար Մուրադյան 24.02.2023 13:08:03 | . | ||
9 | Անի Բադիկյան 24.02.2023 21:15:12 | Ա/Ձ-ների համար ակտիվների և պարտավորությունների հաշվառման պարտավորությունն ավելի շուտ պետք է սահմանվեր, քանի որ հաշվառման տեսանկյունից ձևավորված է անհավասար դաշտ: Կազմակերպությունները նման հաշվառում արդեն իսկ վարում են, իսկ նույն գործունեությունն իրականացնող Ա/Ձ-ները՝ ոչ, ինչը հիմնավոր չի կարող լինել: | ||
10 | Թերեզա Քոչարյան 27.02.2023 22:29:10 | Կարծում եմ առանց ակտիվների և պարտավորությունների հաշվառման՝ ստվերային տնտեսության դեմ միջոցառումներն արդյունավետ լինել չեն կարող։ Սակայն առանց հսկողության ոչ մի բան չի փոխվի։ Կրկին օրինապահները կհետևեն օրենքին, մյուսները՝ ոչ։ | ||
11 | Նարինե Շաբոյան 27.02.2023 22:43:38 | Կարծում եմ, ակտիվների և պարտավորությունների հաշվառման պահանջը կնպաստի փաստաթղթավորմանը, այս կերպ կկարգավորվի նաև խոշորների և փոքրերի միջև «հակամարտությունը» և միմյանց մեղադրելը՝ խոշորների կողմից փաստաթուղթ չտրամադրելու կամ փոքրի կողմից այն չստանալու հետ կապված: | ||
12 | Կարինե Բերբերյան 27.02.2023 22:59:39 | Իմ խորին համոզմամբ, նախագծի ընդունման արդյունքում հարկային կարգապահությունն էականորոն կբարելավվի: Բայց նաև վստահ եմ, որ առանց հստակ հսկողական մեխանիզմների, առանց պատասխանատվության միջոցներ սահմանելու, անհնար կլինի հասնել ցանկալի արդյունքների: | ||
13 | Հերմինե Դոխոյան 27.02.2023 23:11:01 | Հարկման նպատակով ակտիվների և պարտավորությունների հաշվառումը կարող է նաև հիմք ծառայել բանկերից և այլ ֆինանսական կազմակերպություններից վարկերի հեշտ ներգրավման համար՝ ԱՁ-ների վարկունակույունը հիմնավորելու նպատակով: | ||
14 | Վաղինակ Անդրեասյան 27.02.2023 23:28:57 | Վաղուց ժամանակն է վերացնել նաև դրամարկղային գործառնությունների իրականացման առնչությամբ հարկման հատուկ համակարգերում գործող ԱՁ-ների համար սահմանված բացառությունները: Այսպիսի ԱՁ-ները շատ հաճախ ավելի մեծ շրջանառություն են ունենում, քան որոշ կազմակերպություններ: Ես կարծում եմ, որ պետք է հավասար դաշտ լինի՝ և փաստաթղթավորման, և պարտավորությունների հաշվառման առումով: Այլ խնդիր է, որ պատշաճ հսկողություն է անհրաժեշտ, որպեսզի օրենքի այս կետը և կազմակերպությունների, և ԱՁ-ների մասով կիրառվի: | ||
15 | Արմեն Ղազարյան 07.03.2023 23:18:42 | Ա/Ձ-ների ակտիվների և պարտավորությունների հաշվառմանը կարծում եմ պետք է հաջորդի նաև Հարկային օրենսգրքով Ա/Ձ համարվող ֆիզիկական անձանց «տնօրինվող եկամտի» առնչությամբ համապատասխան կարգավորումների սահմանումը, որով Ա/Ձ-ների ձեռնարկատիրական եկամուտն, ըստ էության, կտարանջատվի արդեն որպես ֆիզիկական անձ նրա ստացած անձնական եկամտից: Տնօրինվող եկամտի սահմանումը կարևորվում է, եթե պետության քաղաքականությունը միտված է նաև հարկման հատուկ համակարգերում գործող Ա/Ձ-ների տնօրինվող եկամտի (արդեն որպես ֆիզիկական անձ) հարկմանը՝ շահաբաժիններից հարկման մոտեցման տրամաբանությամբ: Դրանով հավասար և արդարացի պայմաններ կապահովվի հարկման հատուկ համակարգերում գործող Ա/Ձ հանդիսացող ֆիզիկական անձանց ստացած եկամուտների և նույն համակարգում գործող կազմակերպություններից ֆիզիկական անձանց շահաբաժինների տեսքով ստացված եկամուտների հարկման միջև: Տնօրինվող եկամտի առնչությամբ կարգավորումները պակաս կարևոր չեն, երբ հարցը դիտարկում ենք նաև որպես ֆիզիկական անձ տարեկան եկամուտների համատարած հայտարարագրման համատեքստում: |