Добавить в избранное

Проект принят

« Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունվարի 15-ի թիվ 30-ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Հիմնավորում

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունվարի 15-ի թիվ 30-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ

 

 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծի նպա­տակը Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի կիրարկումն ապա­հովելն է:
  2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները. 2016 թվա­­­­­կանի հոկտեմբերի 4-ին ընդունված՝ Հայաստանի Հանրապե­տու­թյան հարկային օրենսգրքի 410-րդ հոդ­վածի 5-րդ մասի համաձայն, օպերատիվ-հետախուզական միջոցա­ռում­ների ընթացքում ՀՀ կառավարության հաստատած ցան­կում ներառված՝ մարտական գոր­ծողությունների հետևանքով չօգտագործվող հողա­տա­րածք­ներ ունեցող սահմանամերձ համայնքներում գործունեություն իրականացնող և հար­կա­յին արտոնություններից օգտվող հարկ վճարողի կողմից ապրանքների մատակարարման կամ տեղափոխության փաստա­թղթա­վորման համար Օրենսգրքով սահմանված պահանջ­ների խախտման՝ Օրենսգրքով սահմանված պահանջները չբավարարող ուղեկցող փաս­տա­թղթով կամ առանց ուղեկցող փաստաթղթի ապրանքների մատակարարման կամ տեղա­փո­խու­թյան հայտնաբերման դեպքում կիրառվում են նույն հոդվածի 1-ին մասով սահմանված պատաս­խանատվության միջոց­ները:

Խնդիրը կայանում է նրանում, որ 2018 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտնելու Հայաս­տանի Հանրապետության հարկային օրենսգիրքը, որի 410-րդ հոդ­վածի 5-րդ մասի կիրար­կումն ապահովելու համար մարտական գործողությունների հետևանքով չօգտա­գործվող հողատարածքներ ունեցող սահմանամերձ համայնքների ցանկ ՀՀ կառա­վա­րու­թյան որոշմամբ հաստատված չէ:

  1. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով առաջարկվում է Հայաս­տանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունվարի 15-ի թիվ 30-Ն որոշ­ման հաստատված` մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող հողա­տա­րածքներ ունեցող համայնքների ցանկը կիրառելի դարձնել նաև Հայաստանի Հանրապե­տու­թյան հարկային օրենսգրքի 410-րդ հոդ­վածի 5-րդ մասով սահմանված կար­գա­վո­րում­ների շրջանակներում:
  2. Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան մարտական գոր­ծողությունների հետևանքով չօգտագործվող հողա­տա­րածք­ներ ունեցող սահմանամերձ համայնքների ցանկն է:
  3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք. Նախագի­ծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կող­­մից:
  4. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդուն­­­­­­­­­­­­­­­­­­­­ման արդ­յուն­­քում ակնկալվում է ապահովել Հայաստանի Հանրապե­տու­թյան հար­կա­յին օրենսգրքի 410-րդ հոդ­վածի 5-րդ մասի կիրակումն ապահովել:

 

  • Обсуждалось

    16.02.2017 - 20.03.2017

  • Тип

    Pешение

  • Область

    Финансовая, Экономическая

  • Министерство

    Министерство финансов

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 9014

Принт