« Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունվարի 15-ի թիվ 30-ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
0 - Կողմ
-
0 - Դեմ
Հիմնավորում
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունվարի 15-ի թիվ 30-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ
- Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծի նպատակը Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի կիրարկումն ապահովելն է:
- Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները. 2016 թվականի հոկտեմբերի 4-ին ընդունված՝ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 410-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն, օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում ՀՀ կառավարության հաստատած ցանկում ներառված՝ մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող հողատարածքներ ունեցող սահմանամերձ համայնքներում գործունեություն իրականացնող և հարկային արտոնություններից օգտվող հարկ վճարողի կողմից ապրանքների մատակարարման կամ տեղափոխության փաստաթղթավորման համար Օրենսգրքով սահմանված պահանջների խախտման՝ Օրենսգրքով սահմանված պահանջները չբավարարող ուղեկցող փաստաթղթով կամ առանց ուղեկցող փաստաթղթի ապրանքների մատակարարման կամ տեղափոխության հայտնաբերման դեպքում կիրառվում են նույն հոդվածի 1-ին մասով սահմանված պատասխանատվության միջոցները:
Խնդիրը կայանում է նրանում, որ 2018 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտնելու Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգիրքը, որի 410-րդ հոդվածի 5-րդ մասի կիրարկումն ապահովելու համար մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող հողատարածքներ ունեցող սահմանամերձ համայնքների ցանկ ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված չէ:
- Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունվարի 15-ի թիվ 30-Ն որոշման հաստատված` մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող հողատարածքներ ունեցող համայնքների ցանկը կիրառելի դարձնել նաև Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 410-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված կարգավորումների շրջանակներում:
- Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող հողատարածքներ ունեցող սահմանամերձ համայնքների ցանկն է:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք. Նախագիծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից:
- Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ապահովել Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 410-րդ հոդվածի 5-րդ մասի կիրակումն ապահովել:
-
Քննարկվել է
16.02.2017 - 20.03.2017
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Ֆինանսական, Տնտեսական
-
Նախարարություն
Ֆինանսների նախարարություն
Դիտումներ` 8897
Տպել