Ռուզան Շահվերդյան
28.11.2017
ուղղում առաջարկիս մեջ տեղ գտած վրիպակի՝ ոչ թե հայերեն կամ հայատառ, այլ հայերեն և հայատառ: Շնորհակալություն:
В стадии разработки
3 - За
0 - Против
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Ապրանքային նշանների մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի ապրիլի 29-ի ՀՕ-59-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 9-րդ հոդվածում`
1) 1-ին մասի 12-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«12) բաղկացած կամ պարունակում է աշխարհագրական վայրի անվանում և գրանցման է ներկայացվել այնպիսի ապրանքների համար, որոնք չեն ծագել տվյալ աշխարհագրական վայրից, պայմանով, որ այդ ապրանքային նշանի օգտագործումը կարող է սպառողներին մոլորության մեջ գցել ապրանքների իրական ծագման վայրի հարցում.».
2) 2-րդ մասի «2-4-րդ կետերը» բառերը փոխարինել «2-5-րդ կետերը» բառերով.
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին մասով.
«2.1. Սույն հոդվածի 1-ին մասի 2-5-րդ կետերում նշված նիշերը կարող են ներառվել ապրանքային նշանի մեջ որպես չպահպանվող տարրեր, եթե նրանք գերիշխող մաս չեն զբաղեցնում:»:
Հոդված 2. Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) 4-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
2) 5-րդ կետը «Հանրապետությունում» բառից հետո լրացնել «նույն կամ նույնատիպ ապրանքի համար» բառերով:
Հոդված 3. Օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասը «խնդրանքով» բառից հետո լրացնել «կամ սույն օրենքով նախատեսված դեպքերում՝ պետական լիազոր մարմնի նախաձեռնությամբ» բառերով:
Հոդված 4. Օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետը «ապրանքների» բառից առաջ լրացնել «այդ նիշով մակնշված» բառերով:
Հոդված 5. Օրենքի 14-րդ հոդվածում`
1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«1. Ապրանքային նշանի նկատմամբ բացառիկ իրավունքի խախտում չի համարվում տվյալ ապրանքային նշանի օգտագործումն այն ապրանքների նկատմամբ, որոնք իրավատիրոջ կողմից կամ նրա համաձայնությամբ տնտեսական շրջանառության մեջ են դրվել Հայաստանի Հանրապետությունում կամ այլ երկրում, որի հետ գործում է ընդհանուր շուկայի կամ ընդհանուր մաքսային սահմանի մասին միջազգային պայմանագիր:».
2) 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 6. Օրենքի 17-րդ հոդվածում`
1) 2-րդ մասի «հաշված` հինգ տարի» բառերը փոխարինել «հաշված` երեք տարի» բառերով, իսկ «նախորդող հինգ տարի» բառերը՝ «նախորդող երեք տարի» բառերով.
2) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«4. Եթե ապրանքային նշանի իրական օգտագործման սկիզբը կամ վերականգնումը տեղի է ունեցել ապրանքային նշանի գրանցումը չեղյալ հայտարարելու մասին հայց (հակընդդեմ հայց) ներկայացնելուց մինչև երեք ամիս առաջ, ապա օգտագործումը հաշվի չի առնվում, եթե ապրանքային նշանի իրական օգտագործումը սկսելու կամ վերականգնելու նախապատրաստումն իրականացվել է միայն այն բանից հետո, երբ ապրանքային նշանի իրավատիրոջը հայտնի է դարձել ապրանքային նշանի գրանցումը չեղյալ հայտարարելու մասին հայց (հակընդդեմ հայց) ներկայացնելու հնարավորության մասին:»:
Հոդված 7. Օրենքի 19-րդ հոդվածի 7-րդ մասը «ձևակերպման» բառից հետո լրացնել «, ներկայացման» բառով:
Հոդված 8. Օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասը «իրավատիրոջ» բառից հետո լրացնել «(հայտատուի)» բառով:
Հոդված 9. Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, 12-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և 3-րդ մասի 1-ին կետի, 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի, 21-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, 26-րդ հոդվածի 6-րդ մասի, 34-րդ հոդվածի 2-րդ մասի և 37-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «հանրության» բառը և դրա համապատասխան հոլովաձևերը փոխարինել «սպառող» բառով և դրա համապատասխան հոլովաձևերով:
Հոդված 10. Օրենքի 40-րդ հոդվածի 5-րդ մասի «և ներկայացման» բառերը փոխարինել «, ներկայացման և քննարկման» բառերով:
Հոդված 11. Օրենքի 43-րդ հոդվածի 7-րդ մասի «հայտում նշված ապրանքների և (կամ) ծառայությունների ցանկը ոչ նույնատիպ ապրանքներով և (կամ) ծառայություններով համալրելու անհրաժեշտություն են առաջացնում:» բառերը փոխարինել «ընդլայնում են հայտում նշված ապրանքների և (կամ) ծառայությունների ցանկը:» բառերով:
Հոդված 12. Օրենքի 45-րդ հոդվածում`
1) 8-րդ մասի «նշանի գրանցումը մերժելու մասին:» բառերը փոխարինել «նշանը գրանցելու կամ մասնակի գրանցելու մասին` չտրամադրելով ինքնուրույն պահպանություն նշված տարրերին:» բառերով.
2) 13-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«13. Ապրանքային նշանի գրանցումը չի կարող մերժվել առանց հայտատուին ծանուցելու հնարավոր մերժման մասին: Ծանուցումը ստանալու օրվանից երկամսյա ժամկետում հայտատուն կարող է հետ կանչել կամ փոփոխություններ կատարել հայտի մեջ կամ փաստարկներ ներկայացնել ապրանքային նշանի գրանցման օգտին: Ծանուցման պատասխանը պետական լիազոր մարմինը քննարկում է այն ստանալու օրվանից մեկամսյա ժամկետում:»:
Հոդված 13. Օրենքի 51-րդ հոդվածում`
1) 1-ին մասի 1-ին կետի «գրանցումը մերժելու» բառերը փոխարինել «գրանցումը հայտում նշված բոլոր ապրանքների և (կամ) ծառայությունների կամ դրանց մի մասի համար մերժելու» բառերով.
2) 1-ին մասի 2-րդ կետի «գրանցման» բառը փոխարինել «գրանցումը հայտում նշված բոլոր ապրանքների և (կամ) ծառայությունների կամ դրանց մի մասի համար մերժելու» բառերով.
3) 7-րդ մասի «և ներկայացման» բառերը փոխարինել «, ներկայացման և քննարկման» բառերով:
Հոդված 14. Օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 15. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Обсуждалось
08.11.2017 - 30.11.2017
Тип
Закон
Область
Экономика, Экономическая
Министерство
Министерство экономики
Просмотры 10406
Принт28.11.2017
ուղղում առաջարկիս մեջ տեղ գտած վրիպակի՝ ոչ թե հայերեն կամ հայատառ, այլ հայերեն և հայատառ: Շնորհակալություն:
21.11.2017
Քանի որ օրենքում ապրանքային նշանի լեզվի մասին հիշատակություն չկա, առաջարկում եմ 8-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ կետ 2-ով. <<Ապրանքային նշանի մեջ մտնող տառերը, բառերը, բառակապակցություններն ու կարգախոսները կարող են լինել միայն հայերեն կամ հայատառ, այլ երկրներում ներկայացված լինելու համար, անհրաժեշտության դեպքում, համապատասխան տառադարձությամբ: Այլ երկրներում գրանցված ապրանքային նշանները հրապարակային գրվածքներում զուգահեռաբար պետք է ունենան հայերեն տառադարձությունը՝ ավելի փոքր չափերով ու չգերիշխող դիրքում>>: