ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11-Ի N 1477-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
2 - За
-
2 - Против
Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11-Ի N 1477-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ
ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 11-ի N 1477-Ն որոշմամբ (այսուհետ՝ որոշում) կարգավորում է վարակիչ հիվանդությունների ծանուցման ընթացակարգը, որը տարիների ընթացքում գործնականում ենթարկվել է զգալի փոփոխությունների և, հետևաբար, առաջացել է որոշման արդիականացման անհարժեշտություն։
Սույն նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է նաև «Անասնաբուժության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետից։
Միաժամանակ Նախագծի ընդունումը ապահովում է ՀՀ վարչապետի 2022 թվականի օգոստոսի 8-ի ««Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին», «Անասնաբուժության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Բուսասանիտարիայի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 907-Ա որոշմամբ հաստատված ««Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» 2022 թվականի հուլիսի 20-ի ՀՕ-308-Ն, «Անասնաբուժության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2022 թվականի հուլիսի 20-ի ՀՕ-309-Ն և «Բուսասանիտարիայի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» 2022 թվականի հուլիսի 20-ի ՀՕ-310-Ն օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկի 13-րդ կետի կատարումը:
2. Առաջարկվող կարգավորման նպատակը և բնույթը
Նախագծի ընդունմամբ կվերացվեն որոշմամբ սահմանված պահանջների և «Անասնաբուժության մասին» օրենքի միջև առկա անհամապատասխանությունները, ինչպես նաև կկարգավորվի որոշման լիազորող նորմի իրավական կարգավորումը։ Ծանուցման արդյունավետ ընթացակարգի կիրառումը կնպաստի հիվանդությունների վաղ հայտնաբերմանը և արագ արձագանքմանը, հանրապետությունում անասնահամաճարակային իրավիճակի բարելավմանը և վերահսկմանը, կենդանական ծագման հումքի և նյութի անվտանգության ապահովմանը, բնակչության շրջանում կենդանիների և մարդկանց համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների դեպքերի կանխարգելմանը:
Նախագծի ընդունմամբ պետական բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազում չի նախատեսվում:
3. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր:
4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Իրավական ակտի նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից։
5. Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունմամբ հանրապետությունում կապահովվի կենդանիների վարակիչ հիվանդությունների նկատմամբ կայուն անասնահամաճարակային վիճակի վերահսկումը, անասնաբուժասանիտարական տեսակետից բարձրորակ անասնապահական հումքի և մթերքի արտադրության արտահանման և ներկրման գործընթացի խթանումը, կայուն միջպետական տնտեսական կապերի հաստատումը, ինչպես նաև կամրագրվեն որոշման լիազորող նորմերը։
-
Обсуждалось
02.02.2023 - 17.02.2023
-
Тип
Pешение
-
Область
Сельское хозяйство, Экономика
-
Министерство
Министерство экономики
Просмотры 3622
Принт