Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11-Ի N 1477-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

____________________2023 թվականի   N  - Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11-Ի N 1477-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 11-ի «Կենդանիների վարակիչ հիվանդությունների մասին ծանուցման և գրանցման կարգը հաստատելու մասին» N 1477-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) որոշման նախաբանը շարադրել նոր խմբագրությամբ՝ «Հիմք ընդունելով «Անասնաբուժության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.»,

2) որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2023 թվականի

 ___________-ի   N _____-Ն որոշման

 

«Հավելված

ՀՀ կառավարության 2008 թվականի

 դեկտեմբերի 11-ի N 1477-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՎԱՐԱԿԻՉ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ԵՎ ԳՐԱՆՑՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության տարածքում Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 3-ի N 1081-Ն որոշմամբ հաստատված և Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության (այսուհետ՝ ԿԱՀԿ) կողմից սահմանված պարտադիր ծանուցման ենթակա հիվանդությունների (այսուհետ` վարակիչ հիվանդություն) ծանուցման և գրանցման հետ կապված հարաբերությունները:

 

2 ՎԱՐԱԿԻՉ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՍԿԱԾԻ ԴԵՊՔՈՒՄ ԾԱՆՈՒՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ 

2. Անասնապահական տնտեսությունն սպասարկող անասնաբույժը վարակիչ հիվանդության կասկածի դեպքում, կապի առկա հնարավոր միջոցներով (գրություն, հեռախոս, ֆաքս, էլեկտրոնային փոստ) անհապաղ տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին (այսուհետ՝ լիազոր մարմին) և համայնքն սպասարկող անասնաբույժին, իսկ սպասարկող անասնաբույժի բացակայության դեպքում՝ համայնքն սպասարկող անասնաբույժը՝ լիազոր մարմնին։

3. Սույն կարգի 2-րդ կետում նշված տեղեկատվությունը ներառում է՝

1) մարզի, համայնքի անվանումը,
2) անասնատիրոջ տվյալները՝ անուն, ազգանուն, հայրանուն, հասցե,
3) տնտեսությունում, համայնքում առկա կենդանիների գլխաքանակն ըստ կենդանատեսակների,
4) հիվանդ կամ անկած կենդանու վերաբերյալ տվյալները՝ տեսակը, սեռը, նույնականացման համարը,
5) կասկածվող հիվանդության անվանումը,
6) կասկածվող հիվանդության տարածման կանխարգելման նպատակով ձեռնարկված միջոցառումները։

4. Լիազոր մարմնի ներկայացուցիչն ախտաբանական նյութի նմուշները (այսուհետ՝ նմուշ) ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից նշանակված անասնաբուժական ազգային ռեֆերենս լաբորատորիա (այսուհետ՝ ռեֆերենս լաբորատորիա)՝ հիվանդության նախնական ախտորոշումը հաստատելու կամ հերքելու նպատակով։

5. Որոշմամբ հաստատված կարանտինային հիվանդությունների (այսուհետ՝ կարանտինային հիվանդություն) դեպքում ռեֆերենս լաբորատորիան նմուշների ստացման, ինչպես նաև կատարված լաբորատոր փորձաքննության արդյունքների վերաբերյալ տեղեկատվությունն անհապաղ ներկայացնում է լիազոր մարմնին։

6. Կարանտինային հիվանդության ախտորոշումը հաստատելուց հետո՝ 6 ժամվա ընթացքում, լիազոր մարմինը ներկայացնում է կարանտին սահմանելու վերաբերյալ առաջարկություն՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

7. Սահմանված կարանտինի ընթացքում լիազոր մարմինը կարանտինային միջոցառումների կազմակերպումը և ղեկավարումն իրականացնող մարմնին ներկայացնում է կարանտինային միջոցառումներով սահմանված տեղեկատվություն՝ համապատասխան պարբերականությամբ:

8. Կարանտին սահմանելու, կարանտինային գոտիների փոփոխության, կարանտինը երկարաձգելու, չեղյալ հայտարարելու մասին ծանուցումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունիսի 26-ի N 671-Ն որոշմամբ։

9. Վարակիչ հիվանդությունների (բացառությամբ կարանտինային հիվանդությունների) դեպքում ռեֆերենս լաբորատորիան լաբորատոր փորձաքննության արդյունքների ավարտից մեկ աշխատանքային օրվա ընթացքում լիազոր մարմնին ներկայացնում է լաբորատոր փորձաքննության արդյունքները հավաստող փաստաթուղթ։

10. Լիազոր մարմինը մեկ աշխատանքային օրվա ընթացքում լաբորատոր փորձաքննության արդյունքների մասին գրավոր տեղեկացնում է «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը և անասնապահական տնտեսությունն սպասարկող անասնաբույժին (առկայության դեպքում)։

11. Կենդանիների և մարդու համար ընդհանուր հիվանդությունների ախտորոշման դեպքում տեղեկատվության փոխանակումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունվարի 19-ի N 480-Ն որոշմամբ սահմանված կարգով։

12. Լիազոր մարմինը ռեֆերենս լաբորատորիայից ստացված տեղեկատվությունը հավաքագրում և ամփոփում է էլեկտրոնային տեղեկատվական շտեմարանում։ Ամփոփված տվյալները վերլուծվում և քարտեզագրվում են՝ կիսամյակային և տարեկան ժամանակահատվածներում։

13. Սույն կարգի 12-րդ կետում նշված վերլուծության արդյունքների հիման վրա, լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության անասնաբուժության ոլորտի քաղաքականությունը մշակող մարմնին ներկայացնում է առաջարկություն՝ հիվանդությունների դեմ պայքարի, վերացմանն ու կանխարգելմանն ուղղված անասնաբուժական միջոցառումների արդյունավետության բարձրացման, հանրապետության համաճարակային իրավիճակի կայունության ապահովման նպատակով։

14. Կենդանիների վարակիչ հիվանդությունների վերաբերյալ տեղեկատվությունը ԿԱՀԿ-ին ծանուցվում է ԿԱՀԿ-ի կողմից սահմանված կարգի համաձայն։»

  • Обсуждалось

    02.02.2023 - 17.02.2023

  • Тип

    Pешение

  • Область

    Сельское хозяйство, Экономика

  • Министерство

    Министерство экономики

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 3623

Принт