Արսեն Գրիգորյան
10.11.2017
Առաջարկում եմ պարտադիր նորմերի և աղբահանության վճարների կատարման համար հնարավորություն տալ վճարումը կատարել նաև օնլայն տարբերակով։
ՏԵՂԵԿԱՆՔ– ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԵՐԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ, ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 6-Ի N 224-Ն ԵՎ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 90-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ»ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ
Համաձայն «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի՝ տեղական վճարը տեղական ինքնակառավարման մարմինների սեփական լիազորությունների շրջանակներում համայնքի կամ համայնքի պատվերով մատուցած ծառայությունների համար համայնքի բյուջե կամ բյուջեի բաղկացուցիչ մաս կազմող, օրենքի համաձայն բացված արտաբյուջետային միջոցների հաշվին վճարվող, օրենքի դրույթների հիման վրա ավագանու սահմանած պարտադիր գանձույթ է։
Նույն օրենքի 10-րդ հոդվածով սահմանված են տեղական վճարների տեսակները, որի հիման վրա սույն որոշման նախագծով առաջարկվում է Երևան քաղաքում սահմանել տեղական վճարների հետևյալ տեսակները և դրույքաչափերը.
Հաշվի առնելով Հայաստանի գործարար միջավայրի բարելավման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության վարած քաղաքականությունը՝ պետության վարկանիշային դիրքն ավելի բարձր աստիճանի հասցնելու նպատակով 2010-2013 թվականների ընթացքում մի շարք բարեփոխումներ են իրականացվել քաղաքաշինական գործունեությանն առնչվող՝ ՀՀ գործող մի շարք իրավական ակտերում համապատասխան լրամշակումներ կատարելու միջոցով, որի արդյունքում կրճատվել են ինչպես այդ ոլորտի փաստաթղթեր ձեռք բերելու ժամկետներն (այդ թվում շինարարության ավարտի փաստագրման ակտի ձևակերպման), այնպես էլ հնարավորինս պարզեցվել են այդ փաստաթղթերի ձևակերպման ընթացակարգերը։ Համաձայն հիշյալ գործընթացի արդյունքում ձեռք բերված աշխատանքային պայմանավորվածության, նախատեսվել է նաև մշակել շինարարության ավարտի փաստագրման ձևակերպման համար Երևան քաղաքի ավագանու կողմից սահմանված դրույքաչափերի գոտիավորման չափորոշիչները, որը ինչպես հնարավորություն կընձեռնի 2018 թվականի կտրվածքով բարելավել Հայաստանի Հանրապետության վարկանիշային դիրքն, այնպես էլ այն կխթանի Երևան քաղաքում շինարարության կազմակերպման գործընթացների առավել արդյունավետ կազմակերպումը, ինչպես նաև վարչական շրջանների համաչափ զարգացումը:
Ելնելով վերոգրյալից, առաջարկվում է տեղական վճարի գործող դրույքաչափերի վրա տարածել ՀՀ կառավարության 24.12.2003թ. «Հայաստանի Հանրապետության բնակավայրերի հողերի կադաստրային գնահատման կարգը, տարածագնահատման (գտնվելու վայրի) գոտիականության գործակիցները և սահմանները հաստատելու մասին» հ. 1746-Ն որոշմամբ սահմանված տարածագնահատման գոտիները (որոնք Երևան քաղաքի վարչական տարածքում բաշխված են 1-ից ներառյալ 9-րդ գոտիներում)՝ կիրառելով համապատասխան գործակիցներ, այդ թվում՝
1-ին գոտի-1,9 6-րդ գոտի-0,9
2-րդ գոտի-1,7 7-րդ գոտի-0,7
3-րդ գոտի-1,5 8-րդ գոտի-0,5
4-րդ գոտի-1,3 9-րդ գոտի-0,3
5-րդ գոտի-1,1
Նշված գործակիցների կիրառման արդյունքում` Երևան քաղաքի այն բոլոր տարածքները, որոնք ընդգրկված են 6-ից ներառյալ 9-րդ գոտիներում, տեղի կունենա տեղական վճարի գործող դրույքաչափերի համամասնական նվազեցում, իսկ ավելի բարձր տարածագնահատման գոտիներում համամասնորեն կաճեն դրույքաչափերը, որի արդյունքում հնարավոր կլինի ինչպես խթանել Երևան քաղաքի վարչական տարածքի միջին և համեմատաբար ավելի հեռավոր հատվածների շինարարական գործընթացների կազմակերպումը՝ կառուցապատողների կողմից ավելի քիչ դրամական միջոցներ ծախսելու միջոցով, այնպես էլ պահպանել այդ եկամտատեսակի ուղղությամբ Երևան համայնքի բյուջե մուտքագրվող գումարների համամասնությունը:
ա. կենցաղային աղբի տեղափոխման համար վճարի չափը «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի ա. պարբերությամբ նախատեսված տարբերակներից առաջարկվում է սահմանել` բնակվող յուրաքանչյուր բնակչի համար, մեկ բնակչի համար ամսական 200 /երկու հարյուր/ դրամ (օրենքով նախատեսված 400 /չորս հարյուր/ դրամ առավելագույն դրույքաչափի դիմաց)` ամփոփող թողնելով 2017 թվականի գործող դրույքաչափը.
բ. ոչ կենցաղային և խոշոր եզրաչափի աղբի տեղափոխման համար վճարը «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետի ա. պարբերությամբ նախատեսված տարբերակներից առաջարկվում է սահմանել ըստ ծավալի մեկ խորանարդ մետր աղբի համար 2500 /երկու հազար հինգ հարյուր/ դրամ (օրենքով նախատեսված 3000 /երեք հազար/ դրամ առավելագույն դրույքաչափի դիմաց)` 2017 թվականի գործող դրույքաչափին համապատասխան:
Միաժամանակ, համաձայն «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի` տեղական ինքնակառավարման մարմինների կողմից սահմանվում է իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին շինարարական և խոշոր եզրաչափի աղբի հավաքման և փոխադրման, ինչպես նաև աղբահանության վճար վճարողներին շինարարական և խոշոր եզրաչափի աղբի ինքնուրույն հավաքման և փոխադրման համար թույլտվության վճար, որը «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 7-րդ մասին համապատասխան չի կարող գերազանցել համապատասխան աղբահանության վճար վճարողի կողմից նախատեսված դրույքաչափի 20 %–ը, ինչը սույն որոշման նախագծով նախատեսվում է սահմանել մեկ խորանարդ մետրի համար 500 /հինգ հարյուր/ դրամ։
Դրույքաչափի սահմանման համար հիմք են ընդունվել համատիրությունների կողմից ներկայացված տվյալները, որոնց համաձայն բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային սեփականության պահպանման պարտադիր նորմերի կատարման համար բնակելի տարածքի սեփականատիրոջից գանձվող գումարի չափը կազմել է ամսական մինչև 25 /քսանհինգ/ դրամ՝ յուրաքանչյուր 1 քմ մակերեսի համար, իսկ ոչ բնակելի տարածքների համար՝ մինչև 50 /հիսուն/ դրամ:
Համաձայն «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի, 1-ին կետի, 14-րդ ենթակետով սահմանված դրույթների համայնքային ենթակայության երաժշտական և արվեստի դպրոցների (արտադպրոցական դաստիարակության հաստատություններ) ծառայություններից օգտվողների համար կարող են սահմանվել տեղական վճարներ։
Վերոնշված տեղական վճարների տեսակների համար համայնքի ղեկավարի ներկայացմամբ յուրաքանչյուր տարի համայնքի ավագանին պետք է սահմանի փոխհատուցման վճարներ, որոնց դրույքաչափերը որոշվում են տվյալ ծառայության համար անհրաժեշտ ծախսերի չափով:
Հաշվի առնելով վերոգրյալը իրականացվել են ուսումնասիրություններ մատուցվող ծառայությունների գծով տեղական վճարների կիրառման, դրանց դրույքաչափերի սահմանման, վճարողների հաշվառման և վճարների հավաքագրման, ինչպես նաև՝ արտոնությունների կիրառման հնարավորությունների վերաբերյալ, ներգրավելով համապատասխան ոլորտների մասնագետներին և շահառուներին։
Տեղական վճարի արժեհաշվարկի հիմքում ընդունվել է.
ՀՀ կրթության և գիտության նախարարի 18 հուլիսի 2017 թվականի հ. 792-Ն հրամանով հաստատված «Երաժշտական և արվեստի, գեղարվեստի և պարարվեստի դպրոցների 2017-2018 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանով» սահմանված դասաժամերի այն քանակը, որը պարտադիր է դասարաններում տարեվերջի ստուգարքներին և ավարտական քննություններին մասնակցելու համար,
ներկայիս գործող մանկավարժների դրույքաչափերը, վարձատրման սկզբունքները, պահպանման փաստացի ծախսերը և արժեհաշվարկի վրա ազդող այլ գործոններ,
բացի ուղղակի (մանկավարժական անձնակազմի վարձատրություն) ծախսերից, ներառվել են նաև վարչա-սպասարկող անձնակազմի աշխատավարձերի, կոմունալ ծախսերի, ինչպես նաև պահպանման այլ ընթացիկ ծախսերի (տնտեսական, գրասենյակային, ընթացիկ վերանորոգման և այլն) երեխա-թվով պայմանավորված փոփոխական ծախսերի միջինացված ցուցանիշը:
Նշված ծառայությունների գծով տեղական վճարների միասնական դրույքաչափերի սահմանումը թույլ կտա դպրոցների ֆինանսավորումը իրականացնել երեխա-թվով, որը կստեղծի հավասար մրցակցային պայմաններ և ֆինանսավորման արդարացի սկզբունք։
Երևանի սեփականություն հանդիսացող ընդհանուր օգտագործման փողոցներում և հրապարակներում ավտոտրանսպորտային միջոցն ավտոկայանատեղում կայանելու և հատուկ տարածքում մեկ ավտոտրանսպորտային միջոցի կամ դրա կցորդի պահպանման համար տեղական վճարների դրույքաչափերն առաջարկվում է սահմանել նախորդ տարիներին Երևան քաղաքի ավագանու որոշումներով սահմանված տեղական տուրքի դրույքաչափերի չափով:
Մինչև «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին 16.12.2016թ. ՀՕ-234-Ն օրենքի ընդունումը գործող խմբագրությամբ «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով միայն տեղական տուրքերի դրույքաչափերն էին ենթակա պարտադիր սահմանման համայնքի ավագանու կողմից համայնքի տարեկան բյուջեն հաստատելուց առաջ, իսկ տեղական վճարների մասով նման պահանջ սահմանված չէր և տեղական վճարների դրույքաչափերը չէին սահմանվում ամեն տարվա համար:
Տեղական վճարների դրույքաչափերը սահմանված են Երևան քաղաքի ավագանու 2011 թվականի մայիսի 6-ի N 224-Ն և 2013 թվականի դեկտեմբերի 10-ի N 90-Ն որոշումներով, որոնք առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել:
Հաշվի առնելով վերոգրյալը` Երևան քաղաքի ավագանու քննարկմանն է ներկայացվում «Երևանի քաղաքային համայնքում տեղական վճարների 2018 թվականի դրույքաչափերը սահմանելու և Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի դեկտեմբերի 10-ի N 90-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծը։
Обсуждалось
08.11.2017 - 23.11.2017
Тип
Pешение
Область
Финансовая, Территориальное управление и развитие, Экономическая
Министерство
Мэрия Еревана
08.11.2017 14:44
23.11.2017թ. ժամը 15.00-ին Արգիշտիի փողոց հ.1 հասցեում գտնվող Երևանի քաղաքապետարանի վարչական շենքի 5-րդ հարկի բրիֆինգների դահլիճ
Просмотры 10818
Принт10.11.2017
Առաջարկում եմ պարտադիր նորմերի և աղբահանության վճարների կատարման համար հնարավորություն տալ վճարումը կատարել նաև օնլայն տարբերակով։
09.11.2017
Հիմնականում համաձայն լինելով նախագծով սահմանված նպատակների եւ դրանց համապատասխան առաջարկվող փոփոխությունների հետ, այդուհանդերձ համաձայն չենք. 1. նախագծի 1-ին մասի 13) կետի գ. ենթակետով նախատեսվող հետեւյալ դրույթի հետ. գ. այլ վճարովի ավտոկայանատեղում մեկ ավտոտրանսպորտային միջոցը կամ դրա կցորդը ավտոկայանատեղում ժամը 09.00-ից մինչև 24.00-ն կայանելու համար` • յուրաքանչյուր մեկ ժամվա համար` 100 /մեկ հարյուր/ դրամ, որի դեպքում փաստացի կայանման ժամանակի րոպեներով հաշվարկն իրականացվում է հետևյալ կերպ` ավտոկայանատեղում կայանելու պահից մինչև 15 րոպե տեղական տուրք չի գանձվում, իսկ 15 րոպեից ավելի կայանելու համար գանձվում է 100 /մեկ հարյուր/ դրամ` յուրաքանչյուր մեկ ժամի համար. 2. նախագծի 2-րդ մասի 3) կետով նախատեսվող հետեւյալ դրույթի հետ. Սահմանել, որ. 3) Երևանի կողմից մատուցվող ծառայությունների համար տեղական վճարը գանձվում է ծառայության մատուցումից առաջ, ընդ որում՝ սույն որոշման 1-ին կետի 10-րդ և 11-րդ ենթակետերում նշված ծառայությունների մատուցման դիմաց տեղական վճարը գանձվում է մինչև յուրաքանչյուր ամսվա 6-ը, բացառությամբ սույն որոշման 1-ին կետի 7-րդ, 9-րդ և 14-րդ ենթակետերում նշվածների, որոնց դեպքում տեղական վճարը գանձվում է ծառայությունը մատուցելուց հետո. Մենք համաձայն չենք այդ դրույթների հետ, քանի որ դրանք հակասության մեջ են գտնվում ՀՀ սահմանադրության ՀՀ 13 նորմատիվ իրավական ակտերի, այդ թվում` Երեւանի ավագանու, որոշումներին: Այսպես, նախագծի հենց հիմնավորման մեջ նշվում է, որ Համաձայն «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի՝ տեղական վճարը տեղական ինքնակառավարման մարմինների սեփական լիազորությունների շրջանակներում համայնքի կամ համայնքի պատվերով մատուցած ծառայությունների համար համայնքի բյուջե կամ բյուջեի բաղկացուցիչ մաս կազմող, օրենքի համաձայն բացված արտաբյուջետային միջոցների հաշվին վճարվող, օրենքի դրույթների հիման վրա ավագանու սահմանած պարտադիր գանձույթ է։ Այս իրավանորմին բոլորովին չի համապատասխանում Երեւան քաղաքի ողջ տարածքում «կարմիր գծերով» գծանշված «վճարովի ավտոկայանատեղ» հորջորջվող տարածքները, որոնք, ըստ էության երթեւեկելի մաս են: Այդ եւ այլ հիմավորումները կներկայացվեն օրինագծի հանրային քննարկման ժամանակ` 2017 թվականի նոյեմբերի 23-ին ժամը 15.00-ին Արգիշտիի փողոց հ.1 հասցեում գտնվող Երևանի քաղաքապետարանի վարչական շենքի 5-րդ հարկի բրիֆինգների դահլիճում տեղի ունենալիք հանրային բաց լսումների ժամանակ: Խնդրում եմ սույն առաջարկս համարել այդ լսումներին մասնակցելու համար դիմում եւ պատշաճ կերպով տեղեկացնել ինձ դիմումս ընդունելու մասին: Մովսես Արիստակեսյան «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ