Добавить в избранное

В стадии разработки

«Հրաձգարաններին ներկայացվող շենքային, տեխնիկական, տնտեսական, անվտանգության այլ պահանջները, ինչպես նաև ուսումնական, սիրողական, սպորտային վարժանքների, հրաձգության և տակտիկական պարապմունքների, մրցումների անցկացման պահանջները սահմանելու, հրաձգության հրահանգիչների ուսուցմանը ներկայացվող պահանջները և հրաձգության հրահանգիչների համար քննություն հանձնելու կարգը, հրաձգության հրահանգչի որակավորման տրամադրման, որակավորումից զրկելու դեպքերը և կարգը սահմանելու մասին» ՀՀ ներքին գործերի նախարարի հրամանի նախագիծը:


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ՀՐԱՁԳԱՐԱՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՇԵՆՔԱՅԻՆ, ՏԵԽՆԻԿԱԿԱՆ, ՏՆՏԵՍԱԿԱՆ, ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՅԼ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ, ՍԻՐՈՂԱԿԱՆ,
ՍՊՈՐՏԱՅԻՆ ՎԱՐԺԱՆՔՆԵՐ, ՀՐԱՁԳՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԱԿՏԻԿԱԿԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐԻ, ՄՐՑՈՒՄՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ, ՀՐԱՁԳՈՒԹՅԱՆ
ՀՐԱՀԱՆԳԻՉՆԵՐԻ ՈՒՍՈՒՑՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՀՐԱՁԳՈՒԹՅԱՆ ՀՐԱՀԱՆԳԻՉՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ, ՀՐԱՁԳՈՒԹՅԱՆ ՀՐԱՀԱՆԳՉԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ, ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄԻՑ ԶՐԿԵԼՈՒ ԴԵՊՔԵՐԸ ԵՎ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ



1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը


«Հրաձգարաններին ներկայացվող շենքային, տեխնիկական, տնտեսական, անվտանգության այլ պահանջները, ինչպես նաև ուսումնական, սիրողական, սպորտային վարժանքներ, հրաձգության եվ տակտիկական պարապմունքների, մրցումների անցկացման պահանջները սահմանելու, հրաձգության հրահանգիչների ուսուցմանը ներկայացվող պահանջները և հրաձգության հրահանգիչների համար քննություն հանձնելու կարգը, հրաձգության հրահանգչի որակավորման տրամադրման, որակավորումից զրկելու դեպքերը և կարգը սահմանելու մասին» ՀՀ ՆԳՆ նախարարի հրամանի նախագիծը նախապատրաստվել է 2022 թվականի հոկտեմբերի 27-ին ընդունված «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի և ՀՀ վարչապետի «Զենքի շրջանառության կարգավորման մասին» և «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումները հաստատելու մասին» թիվ 1562-Ա որոշման 22-րդ կետի կատարումն ապահովելու նպատակով:
2. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
Նախագծի ընդունումը չի բխում ռազմավարական փաստաթղթերից:
3. Առաջարկվող կարգավորման բնույթը
Նախագծով սահմանվում են հրաձգարաններին ներկայացվող շենքային, տեխնիկական, տնտեսական, անվտանգության այլ պահանջները, ուսումնական, սիրողական, սպորտային վարժանքներ, հրաձգության և տակտիկական պարապմունքների, մրցումների անցկացման պահանջները, հրաձգության հրահանգիչների ուսուցմանը ներկայացվող պահանջները և հրաձգության հրահանգիչների համար քննություն հանձնելու կարգը, հրաձգության հրահանգչի որակավորման տրամադրման, որակավորումից զրկելու դեպքերը և կարգը:
4. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները
Նախագծի ընդունումը լրացուցիչ ֆինանսական միջոցների հատկացման, ինչպես նաև պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չի առաջացնելու:
5.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը
Նախագիծը մշակվել է ՀՀ ոստիկանության կողմից:
6. Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման դեպքում կապահովեն «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի պահանջները, մասնավորապես՝ կսահմանվեն հրաձգարաններին ներկայացվող շենքային, տեխնիկական, տնտեսական, անվտանգության պահանջները, ինչպես նաև ուսումնական, սիրողական, սպորտային վարժանքներ, հրաձգության և տակտիկական պարապմունքների, մրցումների անցկացման, հրաձգության հրահանգիչների ուսուցմանը ներկայացվող պահանջները, հրաձգության հրահանգիչների համար քննություն հանձնելու կարգը, ինչպես նաև հրաձգության հրահանգչի որակավորման տրամադրման, որակավորումից զրկելու դեպքերն և կարգը։

ՀՀ ոստիկանություն

  • Обсуждалось

    17.01.2023 - 01.02.2023

  • Тип

    Pешение

  • Область

    Безопасность

  • Министерство

    Полиция

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 4044

Принт

Предложения

Մեսրոպ Պապիկյան

24.01.2023

Առաջարկում եմ նախագծի «ՀՐԱՁԳՈՒԹՅԱՆ ՀՐԱՀԱՆԳԻՉՆԵՐԻ ՈՒՍՈՒՑՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ և ՀՐԱՁԳՈՒԹՅԱՆ ՀՐԱՀԱՆԳԻՉՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ» կարգի 11-րդ կետում ավելացնել նաև գործնական առաջադրանք, դա կարող է լինել ինքնաձիգի մասնակի քանդում և հավաքում կամ այլ գործնական առաջադրանք, որի մասին նույնպես նախապես տեղեկությունը պետք տեղադրված լինի ոստիկանության կայքում

Մեսրոպ Պապիկյան

24.01.2023

Նախագծի «ՀՐԱՁԳՈՒԹՅԱՆ ՀՐԱՀԱՆԳԻՉՆԵՐԻ ՈՒՍՈՒՑՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ և ՀՐԱՁԳՈՒԹՅԱՆ ՀՐԱՀԱՆԳԻՉՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ» կարգի 3-րդ կետի 5-րդ ենթակետը չի ընդգրկում այն դեպքը երբ օտարերկրյա քաղաքացին ցանկանում է հանձնել հրահանգչի քննությունը, բայց չի անցել զինվորական ծառայությունը, ազատված չի և տարեկետում չունի, քանի որ անձնագիր ստանալու երկրում զինվորական ծառայությունը պարտադիր չի, հետևաբար նա չի կարող ներկայացնել նմանատիպ փաստաթուղթ։ Ինչպես նաև հրահանգիչ կանայք փաստացի չեն կարող քննություն հանձնեն քանի որ չունեն զին գրքույք։ Առաջարկում ենք ամբողջությամբ հանել այս կետը։

Մեսրոպ Պապիկյան

24.01.2023

Առաջարկում եմ նախագծի «ՀՐԱՁԳՈՒԹՅԱՆ ՀՐԱՀԱՆԳԻՉՆԵՐԻ ՈՒՍՈՒՑՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ և ՀՐԱՁԳՈՒԹՅԱՆ ՀՐԱՀԱՆԳԻՉՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ» կարգի 3-րդ կետի 3 ենթակետը ամբողջությամբ հանել քանի որ պարզ չէ վկայականները կամ հավաստագրերը որ կազմակերպություններից պետք է ստացած լինեն, կամ դիցուկ օտարերկրյա կազմակերպություններից ստացած վկյականները համարվելու են արժանահավատ, թե ոչ, կամ որ չափանիշներով են գնահատվելու վերջիններս։ Ի վերջո անտրամաբանական է հրահանգչի հավաստագիր ստանալու համար հրահանգչի հավաստագիր պահանջել։

Узнать больше