Добавить в избранное

В стадии разработки

«Հրաձգարաններին ներկայացվող շենքային, տեխնիկական, տնտեսական, անվտանգության այլ պահանջները, ինչպես նաև ուսումնական, սիրողական, սպորտային վարժանքների, հրաձգության և տակտիկական պարապմունքների, մրցումների անցկացման պահանջները սահմանելու, հրաձգության հրահանգիչների ուսուցմանը ներկայացվող պահանջները և հրաձգության հրահանգիչների համար քննություն հանձնելու կարգը, հրաձգության հրահանգչի որակավորման տրամադրման, որակավորումից զրկելու դեպքերը և կարգը սահմանելու մասին» ՀՀ ներքին գործերի նախարարի հրամանի նախագիծը:

Նախագծի ընդունման դեպքում կապահովեն «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի պահանջները, մասնավորապես՝ կսահմանվեն հրաձգարաններին ներկայացվող շենքային, տեխնիկական, տնտեսական, անվտանգության պահանջները, ինչպես նաև ուսումնական, սիրողական, սպորտային վարժանքներ, հրաձգության և տակտիկական պարապմունքների, մրցումների անցկացման, հրաձգության հրահանգիչների ուսուցմանը ներկայացվող պահանջները, հրաձգության հրահանգիչների համար քննություն հանձնելու կարգը, ինչպես նաև հրաձգության հրահանգչի որակավորման տրամադրման, որակավորումից զրկելու դեպքերն և կարգը։

  • Обсуждалось

    17.01.2023 - 01.02.2023

  • Тип

    Pешение

  • Область

    Безопасность

  • Министерство

    Полиция

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 3919

Принт

Предложения

Մեսրոպ Պապիկյան

24.01.2023

Առաջարկում եմ նախագծի «ՀՐԱՁԳՈՒԹՅԱՆ ՀՐԱՀԱՆԳԻՉՆԵՐԻ ՈՒՍՈՒՑՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ և ՀՐԱՁԳՈՒԹՅԱՆ ՀՐԱՀԱՆԳԻՉՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ» կարգի 11-րդ կետում ավելացնել նաև գործնական առաջադրանք, դա կարող է լինել ինքնաձիգի մասնակի քանդում և հավաքում կամ այլ գործնական առաջադրանք, որի մասին նույնպես նախապես տեղեկությունը պետք տեղադրված լինի ոստիկանության կայքում

Մեսրոպ Պապիկյան

24.01.2023

Նախագծի «ՀՐԱՁԳՈՒԹՅԱՆ ՀՐԱՀԱՆԳԻՉՆԵՐԻ ՈՒՍՈՒՑՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ և ՀՐԱՁԳՈՒԹՅԱՆ ՀՐԱՀԱՆԳԻՉՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ» կարգի 3-րդ կետի 5-րդ ենթակետը չի ընդգրկում այն դեպքը երբ օտարերկրյա քաղաքացին ցանկանում է հանձնել հրահանգչի քննությունը, բայց չի անցել զինվորական ծառայությունը, ազատված չի և տարեկետում չունի, քանի որ անձնագիր ստանալու երկրում զինվորական ծառայությունը պարտադիր չի, հետևաբար նա չի կարող ներկայացնել նմանատիպ փաստաթուղթ։ Ինչպես նաև հրահանգիչ կանայք փաստացի չեն կարող քննություն հանձնեն քանի որ չունեն զին գրքույք։ Առաջարկում ենք ամբողջությամբ հանել այս կետը։

Մեսրոպ Պապիկյան

24.01.2023

Առաջարկում եմ նախագծի «ՀՐԱՁԳՈՒԹՅԱՆ ՀՐԱՀԱՆԳԻՉՆԵՐԻ ՈՒՍՈՒՑՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ և ՀՐԱՁԳՈՒԹՅԱՆ ՀՐԱՀԱՆԳԻՉՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ» կարգի 3-րդ կետի 3 ենթակետը ամբողջությամբ հանել քանի որ պարզ չէ վկայականները կամ հավաստագրերը որ կազմակերպություններից պետք է ստացած լինեն, կամ դիցուկ օտարերկրյա կազմակերպություններից ստացած վկյականները համարվելու են արժանահավատ, թե ոչ, կամ որ չափանիշներով են գնահատվելու վերջիններս։ Ի վերջո անտրամաբանական է հրահանգչի հավաստագիր ստանալու համար հրահանգչի հավաստագիր պահանջել։

Узнать больше