Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 8-Ի N 514-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ   8-Ի N 514-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

1 Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության վարչապետի 2022 թվականի օգոստոսի 8-ին հաստատված «Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին», «Անասնաբուժության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Բուսասանիտարիայի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» 907-Ա որոշմամբ (այսուհետ՝ որոշում)։ Որոշման հավելվածի 17-րդ կետի կատարումն ապահովելու նպատակով՝ անհրաժեշտություն է առաջացել փոփոխություն կատարել բուսասանիտարիայի ոլորտին վերաբերող ՀՀ կառավարության որոշման մեջ՝ համապատասխանեցնելով լիազորող նորմը:

2. Առաջարկվող կարգավորման նպատակը և բնույթը

Նախագծի ընդունմամբ բուսասանիտարիայի ոլորտի իրավական ակտում կհամապատասխանեցվի լիազորող նորմը:

Նախագծի ընդունմամբ լրացուցիչ  ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջանում՝ պետական բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազում չի նախատեսվում:  

3. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ:

Նախագիծը չի բխում 2050 Հայաստանի վերափոխման ռազմավարության, և Կառավարության 2021-2026թթ. ծրագրերից:

4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Իրավական ակտի նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից։

5. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունմամբ բուսասանիտարիայի ոլորտում գործող որոշման մեջ կհամապատասխանեցվի լիազորող նորմը՝ համաձայն Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի դրույթներին և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքում ամրագրված կարգավորումների համատեքստում խնդրահարույց չի լինի:

  • Обсуждалось

    09.01.2023 - 24.01.2023

  • Тип

    Pешение

  • Область

    Сельское хозяйство, Экономика

  • Министерство

    Министерство экономики

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 3182

Принт