ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 8-Ի N 514-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
4 - Կողմ
-
1 - Դեմ
Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 8-Ի N 514-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1․ Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության վարչապետի 2022 թվականի օգոստոսի 8-ին հաստատված «Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին», «Անասնաբուժության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Բուսասանիտարիայի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» 907-Ա որոշմամբ (այսուհետ՝ որոշում)։ Որոշման հավելվածի 17-րդ կետի կատարումն ապահովելու նպատակով՝ անհրաժեշտություն է առաջացել փոփոխություն կատարել բուսասանիտարիայի ոլորտին վերաբերող ՀՀ կառավարության որոշման մեջ՝ համապատասխանեցնելով լիազորող նորմը:
2. Առաջարկվող կարգավորման նպատակը և բնույթը
Նախագծի ընդունմամբ բուսասանիտարիայի ոլորտի իրավական ակտում կհամապատասխանեցվի լիազորող նորմը:
Նախագծի ընդունմամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջանում՝ պետական բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազում չի նախատեսվում:
3. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ:
Նախագիծը չի բխում 2050 Հայաստանի վերափոխման ռազմավարության, և Կառավարության 2021-2026թթ. ծրագրերից:
4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Իրավական ակտի նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից։
5. Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունմամբ բուսասանիտարիայի ոլորտում գործող որոշման մեջ կհամապատասխանեցվի լիազորող նորմը՝ համաձայն Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի դրույթներին և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքում ամրագրված կարգավորումների համատեքստում խնդրահարույց չի լինի:
-
Քննարկվել է
09.01.2023 - 24.01.2023
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Գյուղատնտեսություն, Էկոնոմիկա
-
Նախարարություն
Էկոնոմիկայի նախարարություն
Դիտումներ` 3180
Տպել